ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Տնտեսական ճգնաժամ. վերաիմաստավորում

24.08.2009

Տնտեսական ճգնաժամի հոգեբանական փուլը Հայաստանում կարելի է համարել հաղթահարված: Այսպես, խուսափեցինք խուճապից, ճգնաժամի արդյունքում առավել տուժած ոլորտներն իրենց հետևից չփլուզեցին մյուս ճյուղերն ու ողջ տնտեսությունը, ֆինանսական հատվածը խուսափեց վայրիվերումներից: Սա թերևս, հնարավոր դարձավ կառավարության հակաճգնաժամային քաղաքականության և իրականացված տրամաբանական քայլերի, ինչպես նաև բնակչության խոհեմ վարքագծի շնորհիվ:

Որքան էլ  հակասական հնչի, այս փուլի հաղթահարումը նշանավորում է բուն ճգնաժամի ավարտը: Այժմ սակայն, հակաճգնաժամային յուրաքանչյուր նախաձեռնություն հղի է վտանգներով: Այսպես, եթե նախկինում խնդրահարույց էին «հանուն շահագործվող բանվոր դասակարգի» իրականացվող բազմաթիվ անարդյունավետ միջո­ցառումները, ապա ներկայում վտանգը «հանուն ճգնաժամի հաղթահարման» անհարկի քայլերն են: Հատկապես վտանգավոր են նման քայլերի քաղաքական շահարկումները՝ անգործության մեջ կառավարությանը մեղադրելը, իրականում, կարող է որոշում կայացնողների ուշադրությունը շեղել հանրային միջոցները վատնելու վտանգից:

Ի՞նչ է նշանակում «հաղթահարել ճգնաժամը»

Զարգացած պետություններում, ուր տնտեսությունները «ոչ ճգնաժամային» են, ճգնաժամի ավարտը նշանակում է վերադարձ առողջ տնտեսությանը: Հայաստանի պարագայում, տնտեսության երկարատև երկնիշ աճը, այդուհանդերձ մեծապես պայմանավորված էր ոչ մրցակցային և ներմուծման վրա հիմնված ճյուղերի զարգացմամբ: Հայաստանի տնտեսությունը վերածվել էր հանքահումքային ու շինարարական «ձիերին» լծված սայլի:

Համաշխարհային ճգնաժամն ընդհատեց Հայաստանի տնտեսության վերընթացը: Տրամաբանորեն, մեր պարագայում ճգնաժամի հաղթահարումը կարձանագրի վերադարձը «նախաճգնաժային» տնտեսությանը:

Ճգնաժամի հաղթահարումը Հայաստանում

Հակաճգնաժամային քաղաքականության իրականացումը թափ է առել: Սակայն ուշադրությունից ցավալիորեն դուրս է մնացել կարևորը. չենք սահմանել ակնկալվող արդյունքը՝ ինչպիսի՞ տնտեսություն ենք ակնկալում ունենալ ճգնաժամից հետո: Միջոցառումների զգալի մասն ուղղվել է նախկին տնտեսության վերականգնմանը, ուր շինարարությունը կրկին գերիշխող դիրքում է: Սակայն, ի տարբերություն մինչճգնաժամային հայաստանյան տնտեսության, ներկայում շինարարությանն աջակցությունը  ծավալվում է վարկային միջոցների հաշվին: Նման քաղաքականության հիմնական փաստարկը զբաղվածության ապահովումն է: Նպատակը ճիշտ է ընտրված, սակայն միաժամանակ հարկ է արձանագրել, որ շինարարությունը չի լուծելու Հայաստանի տնտեսության առողջացման, արտահանման և արտադրողականության ավելացման, մրցունակության բարձրացման խնդիրները: Այն կրելու է ժամանակավոր բնույթ՝ սոսկ հետաձգելով ճգնաժամի հիմնական հարվածը: Նույն ճգնաժամի առջև Հայաստանը կկանգնի, երբ սպառվեն վարկային միջոցներն և դադարի աջակցությունը: Նման գործելակերպը վտանգավոր է, չէ՞ որ տնտեսության կառուցվածքում շինարարության նախաճգնաժամային համամասնության պահպանումը շարունակաբար պահանջելու է պետական միջամտություն` անկախ համաշխարհային ճգնաժամի առկայությունից: Ուստի շինարարական ճյուղի կրճատումը ոչ միայն անխուսափելի է, այլև՝ նպատակահարմար: Հարկ է գիտակցել, որ ՀՆԱ-ում շինարարության մասը պիտի նվազի, պիտի սահմանափակվի այս ոլորտին հատկացվող պետական աջակցությունը, իսկ ոչ ենթակառուցվածքային նշանակության շինարարությանը օժանդակությունը՝ զրոյացվի:

Ճգնաժամը՝ հնարավորություն

Մասնագետների մի մեծ խումբ գտնում է, որ ճգնաժամը նաև հնարավորություն է, նախ և առաջ՝ տնտեսության մրցունակությունը բարձրացնելու համար: Ճգնաժամը կառավարություններին հնարավորություն ընձեռեց նահանջել ազատականության քաղաքականությունից, միջամտել մասնավորի գործունեությանը, աջակցել սեփական արտադրողներին` վստահ լինելով, որ կխուսափեն բացասական վերաբերմունքից: Սակայն, այս ամենն ընդամենը միջոցներ են, որոնք կիրառվում են նաև Հայաստանում: Կիրառվում են սակայն հստակ թիրախի բացակայության պայմաններում: «Մասնավոր հատվածն անկում է ապրում, եկեք աջակցենք նրան»: Երբ գիրուկ երեխան սկսում է նիհարել, առաջին օգնությունը սնելու ու սննդի չափաբաժինն ավելացնելու մեջ չպետք է փնտրել, քանզի գիրությունը առողջության նշան չէ դեռևս: Ճգնաժամի ընձեռած հնարավորությունն իրականում առաջին հերթին տնտեսության կառուցվածքը վերափոխելու՝ շինարարության հաշվին տնտեսության երկնիշ աճ արձանագրող հայկական տնտեսական «գիրուկին» առողջ «մանչուկ» դարձնելու հնարավորությունն է:

Ճգնաժամը` շոկային թերապիա

Մերօրյա աշխարհում զարգացման դինամիկան թելադրում է իր կանոնները. կայուն տնտեսական աճ ապահովում է այն տնտեսությունը, որն ունակ է վերափոխել իր կառուցվածքը` վերաբաշխելով ռեսուրսները դեպի առավել բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներ: Դրա լավագույն օրինակը զարգացած երկրներներն են՝ իրենց գիտահեն և նորարաության վրա խարսխված տնտեսություններով:

Որքան էլ տարօրինակ է, 90-ականների սկզբներին Հայաստանն առավել բարդ ապրանքներ էր արտահանում, քան հիմա: Այս ընթացքում շատ ջրեր են հոսել, ու պետք է խոստովանել, որ մեր հնարավորություններն ու կարողությունները էականորեն սահմափակվել են: Հայաստանի տնտեսությունը 21-րդ դարից սկսել է զարգանալ ոչ մրցունակ ուղով. շինարարությունը դարձել է աճի գերակշիռ բաղադրիչը: Մինչդեռ անհրաժեշտ է օգտգործել ներկա ճգնաժամի ընձեռած հնարավորությունը՝ տնտեսության կառուցվածքի փոփոխության շոկային թերապիայի միջոցով հնարավորություն ստեղծել տնտեսության առավել մրցունակ ճյուղերի զարգացման համար:


Համառոտագիրը մշակվել է 2009թ-ի օգոստոսի 24-ին կայացած` «Եվրոպական անվտանգությունը և մարտահրավերները Կովկասում» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։