ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Ազա՞տ են, արդյոք, ՀՀ քաղաքացիները տեղաշարժի հարցում

19.07.2007

ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը

ՀՀ Սահմանադրությունը ՀՀ քաղաքացիների համար հռչակում է ազատ տեղաշարժի իրավունք, այդ թվում` ՀՀ-ից ազատորեն ելքի և ՀՀ ազատ մուտք գործելու իրավունք (հոդված 25) :

Ազատ տեղաշարժվելու իրավունքն ամրագրված է նաև «Մարդու համընդհանուր իրավունքների մասին» ՄԱԿ-ի հռչակագրում և «Մարդու իրավունքների և ազատությունների» Եվրոպական կոնվենցիայում:

Նշված փաստաթղթերը հռչակում են նաև որոշակի պայմաններում քաղաքացիների երկրից դուրս գալու իրավունքի իրականացման նկատմամբ պետությունների (ազգային իշխանությունների) կողմից որոշակի սահմանափակումներ կիրառելու իրավազորութունը` նկատի ունենալով, որ որոշ դեպքերում քաղաքացիների ազատ տեղաշարժի անհատական իրավունքը կարող է հակասության մեջ մտնել պետության, հասարակության կամ դրա առանձին անդամների կամ խմբերի իրավունքների հետ` կապված վերջինների նկատմամբ տեղաշարժվող քաղաքացու՝ օրենսդրությամբ սահմանված պարտականությունների կատարման հետ:

Նպաստու՞մ է, արդյոք ՀՀ օրենսդրությունը ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքի իրացմանը

Օրենսդրական հարթությունում առկա են մի շարք բացեր, մասնավորապես` օրենքի մակարդակով սահմանված չեն`

  • ՀՀ քաղաքացիների ելքի և մուտքի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,
  • քաղաքացիների ելքի ժամանակավոր սահմանափակումների հիմքերը և ժամկետները,
  • սահմանափակումների հիմքերի ճշգրտման և վերահսկման պայմանները,
  • հատուկ կատեգորիաների անձանց (անչափահասներ, օրենսդրությամբ սահմանված կարգով անգործունակ ճանաչվածներ) սահմանը հատելու հետ կապված խնդիրների լուծումները,
  • օտարերկրյա պետություններում անձնագիրը կորցրած ՀՀ քաղաքացիներին վերադարձի վկայականների տրամադրման հիմքերը, կարգը, որը գործնականում լայնորեն կիրառվում է վերջին տարիներին,
  • ՀՀ քաղաքացիների անձնագրերում օտարերկրյա պետություններում վավերականությունն արտացոլող կնիքի դրման հիմքերը և այլն:

Ինչու՞ կամ ու՞մ է պետք ՀՀ քաղաքացու անձնագրի երկակի վավերականությունը

ՀՀ քաղաքացու անձնագիրը տրվում է որոշակի վավերականության ժամկետով` 10 տարով, ապա, որպես կանոն, ևս 5 տարի երկարացումով («ՀՀ անձնագրային համակարգի կանոնադրությունը», որը հաստատվել է ՀՀ կառավարության 1998թ. մարտի 24-ի թ. 821 որոշմամբ): Սակայն առ այսօր ՀՀ քաղաքացու անձնագրում որոշակի վճարի դիմաց (յուրաքանչյուր տարվա համար 1000 դրամ) դրվում է հատուկ կնիք (1-5 տարի ժամկետով), որպես օտարերկրյա պետություններում այդ փաստաթղթի վավերականության ապացույց, որով ըստ էության պաշտոնապես նույն փաստաթղթի համար սահմանվում է երկակի վավերականության ռեժիմ` մեկը հանրապետության ներսում, մյուսը օտարերկրյա պետություններում:

Ինչու՞ է դրվում այդ հատուկ կնիքը: Ըստ պաշտոնական մեկնաբանության այդ կնիքի դրման գլխավոր նպատակը քաղաքացիների Հայաստանի հանրապետությունից ելքի հնարավոր սահմանափակումների հիմքերի ստուգումն է: Լուծվու՞մ է, արդյոք, այդ խնդիրը նման մեխանիզմով: Մեր կարծիքով` ՈՉ, որովհետև նախ` անձնագիրը անձի նույնականությունը հաստատող փաստաթուղթ է և ոչ թե անձի հնարավոր հակաօրինական գործունեությունը կամ վարքը կանխարգելելու միջոց, երկրորդ` անգամ եթե այդ կնիքը դնելուց համապատասխան մարմինները իսկապես ստուգում են անձի երկրից դուրս գալու հնարավոր սահմանափակումների հիմքերը, ապա այդ առումով սա շատ խոցելի մեխանիզմ է, որովհետև ելքի իրավունքի սահմանափակման հիմքեր ցանակացած անձի համար կարող են առաջանալ նաև կնիքը դնելուց անմիջապես հետո: Ուստի ստացվում է, որ անձնագրում ելքի վավերականության կնիքը դրած անձն ամբողջ հինգ տարի այդ առումով դառնում է ստուգման ոչ ենթակա: Երրորդ` այդ կնիքն, ըստ էության, ներկայացնում է ելքի վիզայի մի յուրահատուկ տեսակ, ինչը հակասում է անձնագրին` միջազգային իրավունքի փաստաթղթերով ներկայացվող պահանջներին, մասնավորապես Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի 9-րդ հավելված 3-րդ գլխին` «Ուղևորների ժամանման, մեկնման և նրանց ուղեբեռների մասին»:

Իսկ եթե այդ կնիքի դնելն իրականում պարզապես`

  • ՀՀ պետական բյուջեն համալրելու նպատակով քաղաքացիներից լրացուցիչ դրամ հավաքելու համար միջո՞ց է լոկ կամ,
  • ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի հիմնարար իրավունքը արհեստականորեն սահմանափակելու քաղաքական նպատա՞կ է հետապնդում կամ,
  • գուցե դա ինտենսիվ արտաքին միգրացիոն հոսքեր ունեցող երկրում որոշակի մարմինների համար կոռուպցիոն ճանապարհով ստվերային եկամուտներ շորթելու՞ միջոց է…

Համառոտագիրը մշակվել է “Աջակցություն Հայաստանում միգրացիոն քաղաքականության մշակմանն ու համապատասխան կարողությունների ձևավորմանը” ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։