ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Տեղաշարժվելու մեր իրավունքը. ելքի և մուտքի հարաբերությունների կարգավորումն օրախնդիր

02.10.2007

Ներկայում ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքի իրացմանն այս կամ այն կերպ առնչվում են մեկ տասնյակից ավելի օրենքներ և իրավական-նորմատիվ ակտեր: Սակայն, այդքանով հանդերձ, ոլորտի իրավական կարգավորումը լրջորեն կաղում է:Գուցե պատճառներից մեկն էլ այն է, որ կարևորագույն այս բնագավառում, փաստորեն, պետությունը չի գնացել միասնական պետական քաղաքականության մշակման և դրանից բխող միասնական և ամբողջական օրենսդրության ձևավորման ճանապարհով: Սա, իհարկե, աշխարհում եզակի և բացառիկ երևույթ չէ:

Աշխարհն՝ աշխարհով: Սակայն հայաստանյան ներկա անձնագրային և միգրացիոն կարգավորման համակարգերի առջև հառնում են մի շարք հարցեր, որոնք համակարգերն արդիականացնելու և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից արդյունավետ դարձնելու հրամայականներ են առաջադրում: Օրինակ, արդյո՞ք ներկայիս անձնագրային համակարգը թույլ է տալիս ձևավորել և կայացնել երկքաղաքացիության ինստիտուտը: Արդյո՞ք ՀՀ քաղաքացու անձնագրում դրվող այսպես կոչված «ելքի» կնիքով իսպառ բացառում ենք զինծառայությունից խուսափելու հնարավորությունը: Եվ արդյո՞ք իրավապահ և դատական համակարգերի գործունեության ընթացակարգերն առավել արդյունավետ դարձնելու, զինված ուժերում ծառայությունն առավել գրավիչությամբ օժտելու փոխարեն, քաղաքացիների կողմից գիտակցված օրինախատումները կանխարգելելու բեռը չենք դնում քաղաքացու տեղաշարժի իրավունքի չհիմնավորված սահմանափակման վրա:

Հարցերը կարելի է շարունակել, և ի վերջո հանգել շատ կոնկրետ մի շարք հանգամանքների, որոնցից թերևս կարևորագույնը, որ ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքն ու դրա սահմանափակումները սահմանված չեն օրենքի մակարդակով, որի արդյունքում կարգավորված չեն`

  • ելքի և մուտքի ժամանակ ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումների հիմքերը և ժամկետները, դրանց ստուգման և վերահսկման պայմանները, սահմանափակումները կիառող և պատասխանատու մարմինների իրավասությունները,
  • ելքի և մուտքի ժամանակ քաղաքացիներից պահանջվող փաստաթղթերի ցանկը, իրավունքներն ու պարտականությունները,
  • հատուկ կատեգորիաների անձանց սահմանը հատելու հետ կապված առանձնահատուկ պայմանները,
  • Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության չափանիշները և այլն:

Համակարգային փոփոխություննե՞ր, թե «կոսմետիկ» վերաձևում

Կա տեսակետ, որ այս բացերը կարելի է լրացնել գործող օրենքներում և նորմատիվ-իրավական մյուս ակտերում համապատասխան փոփոխություններ կատարելով: Մինչդեռ ոլորտի հարաբերական ինքնուրույնությունը, քննարկվող հարցերի կարևորությունը և այն, որ առկա է ոչ միայն տեխնիկական, այլ նաև սկզբունքային փոփոխությունների կատարման անհրաժեշ-տություն, թույլ են տալիս պնդելու, որ առնձին օրենքի ընդունումն անհրաժեշտություն է:

Ակնկալվող սկզբունքային փոփոխությունները թելադրվում են նաև ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքի իրացումը կարգավորող հարաբերությունները ժողովրդավարա-կան և իրավական պետությանը բնորոշ բարձրագույն` օրենսդրական մակարդակով կարգա-վորելու հրամայականով: Առ այսօր այս ոլորտում գործում են դեռևս Խորհրդայի ամբողջատի-րական հասարակարգից մնացած իրավական ակտեր, իսկ պաշտոնյաներն առաջնորդվում են սովորություն դարձած գործելաոճով:

Ինչպիսի՞ն պիտի լինի նոր համակարգը

Ամենից առաջ այն պետք է լինի կամայականություններից ու երկակի ստանդարտներից զերծ, ինչը ենթադրում է`

  • նախևառաջ, քաղաքացիների բոլոր իրավունքների իրացման և դրանց սահմանափակումների հետ կապված հարաբերությունների կարգավորում օրենքով,
  • օրենքով չսահմանված որևէ սահմանափակման բացառում,
  • համակարգի գործելակերպի համապատասխանեցում միջազգային իրավունքի նորմերին ու պրակտիկային և համընդհանուր ճանաչում գտած մարդասիրական սկզբունքներին,
  • քաղաքացիների օրինական տեղաշարժի համար անխոչընդոտ պայմանների ապահովում,
  • հրաժարում պետական ինստիտուտների պասիվ-իներցիոն գործելակերպից, երբ ոչ թե ինստիտուտներն են ջանքեր գործադրում քաղաքացուն ապացուցելու նրա ազատ տեղա-շարժի իրավունքի սահմանափակման իրավասությունը, այլ քաղաքացին է ստիպված լինում ամեն գնով ապացուցել իր ազատ տեղաշարժի իրավունքը,
  • պետական ինստիտուտներ-քաղաքացի հարաբերություններում հրաժարում վարչահրամայական գործելակերպից, որը ցայտունորեն դրսևորվում է պետական պաշտոնյաների մոտ գերիշխող այն մտածելակերպում, ըստ որի` առաջնային է ինստիտուցիոնալ շահը, իսկ քաղաքացու իրավունքներն ու շահերը` երկրորդային,
  • պետական ինստիտուտների այնպիսի համակարգ, որտեղ ոչ միայան սահմանափակումներ ու պատժամիջոցներ են կիառում, այլ ամենից առաջ հանդես են գալիս որպես քաղաքացիների իրավունքների իրացման երաշխավորներ,
  • պետական ինստիտուտների գործելակերպում հրաժարում օրենքով չսահմանված նախադեպային-իներցիոն ցանկացած մեխանիզմի կիրառումից,
  • պետական ինստիտուտների ուղղվածություն դեպի նախաձեռնողական քաղաքականություն. վերջիններս պետք է կողմնորոշված և շահագրգիռ լինեն իրենց գործելակերպի անընդհատ նորացմամբ ու կատարելագործմամբ, իրենց պասիվ վարչարարությունը միջոցների սղությամբ արդարացնելու փոխարեն,
  • օտարերկրյա պետություններում արտակարգ իրավիճակների առաջացման ժամանակ պետության և նրա ինստիտուտների կողմից իր քաղաքացիների շահերի և իրավունքների պաշտպանության պատրաստակամություն:

Համառոտագիրը մշակվել է «Աջակցություն Հայաստանում միգրացիոն քաղաքականության մշակմանն ու համապատասխան կարողությունների ձևավորմանը» ծրագրի շրջանակներում 2007թ-ի սեպտեմբերի 25-ին կայացած քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։