ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

«Արտագնա աշխատանքների կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծն` ըստ էության

03.07.2007

Աշխատանքային միգրացիայի պետական կարգավորում. լինե՞լ, թե՞ չլինել

Պետական շահագրգիռ կառույցների և ոլորտի խնդիրներով զբաղվող փորձագետների ու մասնագետների կողմից հարցի պատասխանը կարծես թե միանշանակորեն տրված է: Այո՛, հաշվի առնելով ինչպես ներքին սոցիալական, այնպես էլ արտաքին՝ համաշխարհային աշխատանքային շուկայի միտումներն ու իրողությունները, ինչպես նաև այն համաձայնագրերի պահանջները, որոնց միացել է Հայաստանը (Աշխատանքի միջազգային կազմակերպության թիվ 97 կոնվենցիա, Եվրոպայի Խորհրդի սոցիալական խարտիա) այս ոլորտը պիտի՛ ենթարկվի պետական կարգավորման:

Այսպիսով, խնդրի շուրջ մեզանում առկա է սկզբունքային համաձայնություն: Հարցը, թերևս, հետևյալն է՝ ինչպե՞ս և ի՞նչ գործիքակազմով կարգավորել ոլորտը:

Արտագնա աշխատանքների կարգավորման անկյունաքարը

ՀՀ ՏԿՆ ՄԳ կողմից մշակված «Արտագնա աշխատանքների կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագծի անկյունաքարը արտագնա աշխատանքի մեկնողների իրավունքների ու շահերի պաշտպանությանն ուղղված իրավական երաշխիքների տրամադրումն է:

Արտաքին աշխատանքային միգրացիայի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ խնդրի լուծումը երբեմն աշխատանքի տեղավորման երկրի իրավասության դաշտ է տեղափոխվում` ավելի մեծացնելով աշխատուժն արտահանող երկրում կանխարգելիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: Ուստի անհրաժեշտ է.

  • էապես սահմանափակել արտերկրներում աշխատանք առաջարկող կազմակերպությունների ազատությունը քաղաքացիներին խաբելու, արտերկրում առանց փողի և իրավաբանական աջակցության թողնելու հարցում,
  • կարգավորել միջնորդի, աշխատանքային միգրանտի, օտարերկրյա գործատուի և պետական մարմինների հարաբերությունները,
  • կարգավորման շրջանակներում պայմանագրային հարաբերությունների համակարգի զարգացման միջոցով միջնորդի վրա դնել ինչ-որ իմաստով նաև երաշխավորի դեր:

Նպատակը՝ իրավունքների ու շահերի պաշտպանություն

Օտարերկրյա պետություններում աշխատանքի տեղավորումը պարունակում է ռիսկերի ընդգրկուն շրջանակ: ՀՀ-ում քաղաքացիներին ոչ լիարժեք ծառայության մատուցման և խաբեության դեպքերի կանխման խնդրի լուծման նպատակով առաջարկվում է կիրառել հետևյալ գործիքակազմը.

  • լիցենզավորում,
  • հարաբերությունների պայմանագրային կարգավորում`
    • նախասիրությունների պայմանագիր արտագնա աշխատանքի մեկնողի և միջնորդի միջև,
    • աշխատանքային պայմանագիր արտագնա աշխատանքի մեկնողի և օտարերկրյա գործատուի միջև,
    • միջնորդի և օտարերկրյա գործատուի միջև պայմանագիր:
  • լիազոր մարմնի կողմից տեղեկատվական քարոզարշավի ծավալում և խորհրդատվության իրականացում,
  • լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից արտագնա աշխատանքների կազմակերպման մասին ԶԼՄ-ներով գովազդի արգելում:

Հետքա՞յլ ազատականության սկզբունքից

Վերը նշված գործիքներից թերևս ամենամեծ դիմադրության կարող է արժանանալ լիցենզավորման գաղափարի ներմուծումը: Ընդդիմախոսները համարում են, որ դրանով մենք կրկին մեկ քայլ հետ ենք գնում տնտեսության և տնտեսական հարաբերությունների ազատականացման ճանապարհին: Կա նաև մտավախություն, որ հայկական իրականության մեջ այդ գործիքը կբերի մի շարք բացասական երևույթներ՝ մասնավորապես կոռուպցիա, ոլորտի ստվերայնացում, ծառայության գների բարձրացում: Կոռուպցիայի ռիսկը միշտ էլ կա, երբ անձը հարաբերություն ունի պետական պաշտոնյայի հետ: Սակայն այսպիսի մտավախությամբ առաջնորդվելու դեպքում Հայաստանում լիցենզավորման ոչ մի տեսակ չպետք է ընդունվեր:

Այնուհանդերձ, միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ քաղաքացիների իրավունքների և շահերի ոտնահարման կանխարգելման հարցում լիցենզավորումը վերոհիշյալ գործիքներից ամենից կիրառելի և արդյունավետ մեխանիզմն է:

«Անտառ մտնողը գելից չի վախենա»

Ի՞նչ կարող ենք անել: Ստեղծված իրավիճակում գուցե պետք է ընդունել լիցենզավորման գաղափարը, զուգահեռաբար գտնելով լուծումներ, որոնք հնարավորություն կտան նվազագույնի հասցնել դրա ներդրման հետ կապված բացասական հետևանքները Հայաստանում: Անշուշտ, տնտեսական դաշտում առավել ազատական մոտեցման տեսանկյունից կարելի է ընդունել, որ որքան շատ ոլորտներ հնարավոր լինի «ազատել» լիցենզավորման «ճիրաններից», այնքան լավ տնտեսության համար: Սակայն մարդկային ռեսուրսների տեղափոխությունը չի կարելի նույնացնել կոշիկի արտահանման ճանապարհով շահույթ ստանալու հետ: Որոշում ընդունելիս նախ և առաջ պետք է նժարների վրա դնել լիցենզավորման ներդրման վտանգները և քաղաքացիների իրավունքներն ու շահերը: Այդ դեպքում կտեսնենք, որ իրավունքների և շահերի պաշտպանության նժարն ավելի ծանր է կշռում, որովհետև ամեն քայլափոխի կհանդիպենք ոտնահարման զանգվածային դեպքերի:

Լիցենզավորման գաղափարի ընդդիմախոսները շեշտում են, որ լիցենզավորումը պետական պաշտոնյաների ձեռքին իրենց շահերը միակողմանի առաջ տանելու համար գործիք է: Չվիճարկելով մոտեցումը, նշենք, որ մյուս կողմից լիցենզիայի ներդրումը կարող է ապահովել տնտեսավարող սուբյեկտների համար արտոնյալ պայմաններ. պետական ինստիտուտների մասնակցությամբ արտերկրում հայտնաբերված թափուր աշխատատեղերի, ինչպես նաև միգրացիոն գործընթացների վերաբերյալ տեղեկատվությունը լիազոր մարմինը կտրամադրի միջնորդ կազմակերպություններին, հետևաբար՝ կստեղծվեն աշխատանքների կազմակերպման արդյունավետ հիմքեր: Ինչպես ասվում է ռուսական հանրաճանաչ դարձվածքում՝ «Սատանան (իմա՝ լիցենզավորումը) այնքան վախենալու չէ, որքան նրան ներկայացնում են»:

Գների բարձրացման մասին խոսելիս, հարց տանք ինքներս մեզ. ո՞րն է ավելի նախընտրելի՝ ավելի մեծ գումար վճարել և օգտվել որակյալ և երաշխավորված ծառայությունի՞ց, թե՞ վճարել համեմատաբար էժան և ընդհանրապես ոչ մի ծառայություն չստանալ: Այնուամենայնիվ, եթե լիցենզավորումը ծնի «ընդհատակ» անցնելու գործընթաց, ապա նմանօրինակ «մատչելի» ծառայություններից օգտվողները պետք է քաջ գիտակցեն, որ իրենց իրավունքների պաշտպանությունը կմնա զուտ իրենց գործը:

Լիցենզավորման մեխանիզմով մասնավոր կազմակերպությունները ոչ միայն հաշվետու կդառնան, այլև որոշակի ֆինանսական պատասխանատվություն և պարտավորություններ կստանձնեն: Իհարկե, հաշվետվության ձև կարելի է համարել նաև ներկայում գործող վիճակագրական տեղեկությունների հաղորդումը, սակայն այս դեպքում պետությունն անմիջական լծակներ չի ունենա համապատասխան միջոցներ կիրառելու այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք չեն հետևում քաղաքացիների իրավունքների ու շահերի պաշտպանության պահանջներին:

Հարց է առաջանում՝ միջնորդ կազմակերպություններն ի՞նչ լրացուցիչ հմտություններ ու կարողություններ պետք է ունենան: Ենթադրվում է, որ օտարերկրյա պետություններում սեփական քաղաքացիներին աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցելու դեպքում կառաջանան լրացուցիչ նոր խնդիրներ՝ կապված օտարերկրյա պետությունների իմիգրացիոն օրենսդրության, աշխատողների մասնագիտական քննության, տեղափոխության, կացարանով ապահովման, աշխատանքի թույլտվության ձեռքբերման, վերադարձի կազմակերպման և այլ էական պայմանների ապահովման հետ:

Բոլոր դեպքերում, պետք է ընդունել, որ լիցենզավորումը ոլորտում հարաբերությունների կարգավորման գործիքներից մեկն է՝ բայցևայնպես հիշել, որ այն օրենքի ընդունման գերնպատակը չէ:


Համառոտագիրը մշակվել է «Աջակցություն Հայաստանում միգրացիոն քաղաքականության մշակմանն ու համապատասխան կարողությունների ձևավորմանը» ծրագրի շրջանակներում 2007թ-ի հուլիսի 3-ին կայացած կլոր սեղանի մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։