- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Գաղտնիք չէ, որ «Եվրոպական հարևանության քաղաքականության» գործողությունների ծրագիրն ընդունված է, ԵՀՔ շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրով նախատեսված՝ 2007 թվականի ընթացքում իրականացվելիք միջոցառումների պատկառելի ցանկն էլ՝ հաստատված: Ի՞նչ է առաջարկում ԵՀՔ քաղաքական փաստաթուղթը Հայաստանին: Չափազանց պարզ ու հասկանալի գործընթաց՝ նախաձեռնել ԵՄ հետ զուտ համագործակցություն զարգացնելու հեռանկարից դուրս եկող ավելի սերտ հարաբերություններ, ինչը ենթադրում է տնտեսական ինտեգրացիա և քաղաքական համագործակցության խորացում:
ՀՀ կառավարությունը, հիմք ընդունելով ԵՀՔ փաստաթղթում ամրագրված սկզբունքները, 2007-ի հուլիսի 19-ին հաստատեց տարեկան միջոցառումների և առաջնայնությունների ցանկը: Լինենք արդարացի՝ գոնե միգրացիոն ոլորտին նվիրված մասը շարադրված է բավականաչափ հստակ, առանձնացված են խնդիրներն ու սահմանված են պատասխանատուները:
Գործընթացի մեկնարկը տրված է: 2007 թվականի համար սահմանված միջոցառումների շրջանակներում իրականացվում են որոշակի քայլեր, մասնավորապես՝
Թվարկումը, թերևս, կարելի է շարունակել: Սակայն այդ ցանկից անհրաժեշտ է առանձնացնել մեկը, որ կարևոր է ոչ միայն ԵՄ-Հայաստան հարաբերությունների տեսանկյունից, այլ նաև խիստ արդիական թե՛ սոցիալական և տնտեսական անվտանգության և թե՛ աշխարհաքաղաքական արագ փոփոխվող ու անկանխատեսելի իրականության պայմաններում:
ՀՀ միգրացիոն ոլորտի կարգավորման խնդիրների շարքում դրվում է չափազանց կարևոր և հավակնոտ առնվազն մեկ առաջադրանք՝ մշակել միգրացիայի և ապաստանի խնդիրների ազգային գործողությունների ծրագիր:
Ունենալ Ազգային գործողությունների ծրագիր նշանակում է ունենալ ՀՀ միգրացիոն ոլորտի կարգավորման հիմնական քաղաքական մի փաստաթուղթ, որում հասցեագրված են ինչպես անօրինական միգրացիայի կանխարգելման, փախստականների և ապաստանի, միգրացիոն հոսքերի վերահսկման, մուտքի և ելքի հարցերի կարգավորման, այնպես էլ բազմաթիվ այլ՝ կառավարության որոշումներում թվարկված կամ չթվարկված խնդիրները: Ահա այս կետում գործընթացը կաղում է: Այստեղ է, որ, կարծես, իրատեսորեն չեն գնահատվել առկա ռեսուրսները, հաշվի չի առնվել, որ ոլորտի պատասխանատու օղակների կարողությունների հզորացման անհրաժեշտություն կա:
Մեռյալ կետից շարժվելու համար առկա է չափազանց նպաստավոր մթնոլորտ և նախադրյալներ.
Խնդիրների կարևորությունը պարզապես պարտավորեցնում է միավորել առկա ուժերն ու ռեսուրսները, այդ թվում՝ միջազգային և դոնոր, ինչպես նաև տեղական հասարակական կազմակերպությունները:
Իսկ մոտեցումը պիտի լինի փուլային: Առաջին փուլում մեզ անհրաժեշտ է ուսումնասիրել միգրացիոն խնդիրները ԵՀՔ տեսանկյունից, ամրագրել կարևորագույն հանգուցային կետերն ու մշակել քաղաքական փաստաթղթի կառուցվածքը (կմախքը): Այստեղ մեզ աջակցության պիտի գա միջազգային փորձն ու փորձագիտական ներուժը: Անհրաժեշտ է իրականացնել հետազոտական և վերլուծական աշխատանք, առաջադրել հնարավոր լուծումներ և զարգացման սցենարներ:
Երկրորդ փուլը պետք է նախատեսել նախորդի արդյունքում որոշված «կմախքին միս ու արյուն» տալու, փաստաթղթի բովանդակությունը մշակելու համար: Այստեղ անհրաժեշտ է միավորել և՛ պետական, և՛ հասարակական, և՛ միջազգային փորձագիտական ներուժը, օրինակ՝ ստեղծելով միջգերատեսչական հանձնաժողով և դրա ենթակայությամբ գործող աշխատանքային խմբեր:
Երրորդ փուլ. մշակել միգրացիոն ոլորտի կարգավորման քաղաքական փաստաթուղթը կյանքի կոչելու Ազգային ծրագրի գործողությունների ու խնդիրների միասնական և համապարփակ ցանկ՝ առանձնացնելով և սահմանելով պատասխանատու մարմիններն ու կառույցները, ինչպես նաև դրանք իրագործելու համար անհրաժեշտ ֆինանսական և այլ միջոցները:
Համառոտագիրը մշակվել է «Աջակցություն Հայաստանում միգրացիոն քաղաքականության մշակմանն ու համապատասխան կարողությունների ձևավորմանը» ծրագրի շրջանակներում 2007թ-ի նոյեմբերի 9-ին կայացած կլոր սեղանի մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։
ավելին >>
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում: |
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։