ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Ո ՞ւմ համար է հնչում զանգը. համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանում միգրացիոն իրավիճակի վրա

08.10.2008

Սիրով արևմուտքից ու Ռուսաստանից...

Հերթական ճգնաժամն է մոլեգնում երկրի վրա: Գրանցվում է համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերի աննախադեպ նվազում, փակվում են ձեռնարկությունները, կրճատվում են աշխատատեղերը... Եվ մինչ գերհզոր պետությունները քայլեր են ձեռնարկում հմտորեն դուրս գալու հերթական տնտեսական ճգնաժամից, Հայաստանում փորձում են հասկանալ, թե արդյո՞ք համաշխարհային այս ճգնաժամը կազդի մեր երկրի վրա և ի՞նչ հետևանքներ կունենա միգրանտների և նրանց ընտանիքների համար, ի՞նչ կարող են անել հասարակությունն ու պետությունը միգրանտների, նրանց ընտանիքների և հետևաբար ողջ հասարակության գլխին կուտակված ամպերը եթե ոչ ցրելու, ապա նրանց գոնե ամպրոպից պատսպարելու համար: Քննարկողները քննարկում են, իսկ սպառող ժողովուրդն արդեն իսկ զգում է «արևմտյան ողջ սերն» ու «ռուսական բարեկամությունը»...

Այնտեղ, ուր ձմեռում են խեցգետինները

Գաղտնիք չէ, որ ներկայում երկրից մեկնողների զգալի մեծամասնությունը աշխատանքային միգրանտներ են: Միգրանտների շուրջ 73%-ը մեկնում է Ռուսաստան, որի միջավայրն առավել ընկալելի է, լեզուն՝ հասկանալի, հարաբերությունները՝ ծանոթ, իսկ տնտեսությունն էլ օրինական, թե անօրինական աշխատուժի կարոտ ու նավթային եկամուտներից արբած: Արտերկիր մեկնածները հիմնականում զբաղված են շինարարության ոլորտում (միգրանտների 40%-ը: Միգրանտների ընտանիքների ճնշող մեծամասնությունը՝ 71%-ը դրամական փոխանցումներ է ստանում արտերկրում գտնվող միգրանտից, ընդ որում, նման ընտանիքների 80%-ը միգրանտի ուղարկած գումարները ստանում են կանոնավորապես՝ որոշակի հաճախականությամբ:

Ստացած գումարները հայրենիքում մնացող ընտանիքները ծախսում են առավելապես օրավուր ընթացիկ խնդիրների և սպառման վրա, և ստացված դրամը խնայել կարողանում են ընտանիքների 15%-ը միայն: Իհա՛րկե, գումարներ խնայում և կուտակում են նաև հենց միգրանտները՝ դրամ «ետ գցելով» տարբեր նպատակների համար. ընտանեկան միջոցառումներ՝ 20%, զավակների կրթություն՝ 15%, բժշկական ծախսեր՝ 28%: Հատկանշական է, որ այդ գումարները միգրանտներն ու նրանց ընտանիքները գերադասում են պահել տանը՝ «բարձի տակ», չնչին բացառությամբ: Սա թերևս առավել տրամաբանական որոշումն է. չէ՞ որ դրամական փոխանցումներն այսօր չեն դիտվում որպես առաջնային ֆինանսական գործիք` ո՛չ որպես խնայողությունների, ո՛չ որպես վարկի մարման աղբյուր:

Ճգնաժամային մարտահրավերներ

Տարբեր երկրներում գտնվող, տարբեր տարիներին մեկնած և տարբեր ոլորտներում զբաղված միգրանտների վրա ճգնաժամը հավանաբար կանդրադառնա տարբեր կերպ: Ասենք, 2006 թվականին Իսպանիա մեկնած և շինարարությունում աշխատող բանվորի համար դժվար օրերն արդեն սկսվել են, մինչդեռ տարիներ առաջ եվրոպական երկրներ մեկնած գործարարությամբ զբաղվող հայաստանցիները ճգնաժամի ազդեցությունից խուսափելու ավելի լավ հնարավորություններ ունեն: Մոսկովյան բանկի հայաստանցի շարքային ծառայողին նույնպես ծանր օրեր են սպասվում: Ներկա ճգնաժամն առաջին հերթին հարվածում է ֆինանսա-վարկային համակարգերին, շինարարությանը և ֆինանսատար ոլորտներին ընդհանրապես:

Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ համաշխարհային ճգնաժամն այնուամենայնիվ արդեն իսկ իր ազդեցությունն ունեցել է միգրանտների կողմից Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումների վրա: Այսպես օրինակ, ըստ պաշտոնական տվյալների ոչ առևտրային փոխանցումների ներհոսքը 2008 թվականի սեպտեմբերին օգոստոսի նկատմամբ նվազել է 7 մլն դոլարով կամ 4 %-ով, որի հիմնական պատճառը Ռուսաստանից փոխանցումների 8 մլն դոլարով անկումն է: Ընդհանուր փոխանցումների ներհոսքը 2008 թվականի սեպտեմբերին նախորդ ամսվա նկատմամբ նվազել է 2 %-ով, դրամի զուտ ներհոսքը՝ 30 %-ով:

Ներկայիս տնտեսական ճգնաժամը էականորեն բարդացնում է Հայաստանից արտագաղթած աշխատանքային միգրանտների զվաղվածության հարցի լուծումն ընդունող երկրներում և մտավախություն ձևավորում, որ ճգնաժամի թևերի մեջ սեղմված երկրներից միգրանտները կարող են զանգվածաբար վերադառնալ Հայաստան: Պատրա՞ստ է արդյոք հայաստանյան տնտեսությունը վերադարձող միգրանտների նման հոսքի: Կարծիք կա, որ նման հարկադրված տունդարձը կբերի սոցիալական լարվածության սրացման: Մյուս կողմից կան պնդումներ, որ ընդհակառակը, վերադարձող միգրանտները և նրանց խնայողությունները կարող են խթանել Հայաստանյան տնտեսությունը, ասենք սպառման աճի միջոցով:

«Գյուղ կանգի, գերան կկոտրի...»

Այսպիսով, որո՞նք կարող են լինել հայաստանյան միգրացիոն քաղաքականության առաջնահերթ քայլերը, որ թույլ կտան նվազագույնի հասցնել ներկայիս ճգնաժամի բացասական ազդեցությունը այնպիսի մի երկրի տնտեսության և հասարակության վրա, որն ունի մեծ թվով միգրանտներ և աղքատության բարձր ցուցանիշներ:

Նախ ներքին միգրացիայի խնդիրները պետք է մտցվեն քաղաքական օրակարգ: Քաղաքների բեռնաթափումը աշխատուժի կենտրոնացումից և գյուղերում զբաղվածության ապահովումը պիտի դառնա երկրի որևէ ռազմավարական, ոլորտային կամ ճյուղային զարգացման ծրագրի առանցքներից մեկը: Չէ որ իմմիգրցիոն մեծ դեպքում սոցիալական լարվածությունը կսրվի հատկապես հենց քաղաքային բնակավայրերում:

Ակնհայտ է, որ միգրանտների դրամական փոխանցումների մի մասը կարող է ներգրավվել ֆինանսական ծառայությունների ոլորտ, ի օգուտ թե՛ միգրանտների ու նրանց ընտանիքների, թե՛ ֆինանսական համակարգի ընդհանրապես: Այս տեսանկյունից հնարավոր է ներդնել պետության հետ համատեղ համայնքային ներդրումների մեխանիզմ՝ բացի հարազատներին փոխանցումներ ուղարկելուց, ՀՀ-ում այլ՝ բարեգործական, սոցիալական, գործարար նախաձեռնությունների պատրաստ միգրանտների համար:

Անհրաժեշտ է դրամական փոխանցումների ներգրավմամբ ընդլայնել վարկային կազմակերպության հաճախորդների բազան՝ հիմնվելով ֆինանսական կառույցների, պոտենցիալ հաճախորդների եւ դրամական փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների համագործակցության վրա և պարբերաբար ստացվող փոխանցումները դիտարկել որպես մարման հիմնական աղբյուր: Այս տեսանկյունից, հաշվի առնելով խնայողությունների կառուցվածքը, անհրաժեշտ է խթանել դրամային փոխանցումների վրա հիմնված ֆինանսավորման վարկա-ավանդային մեխանիզմների ներմուծումը:

Ի վերջո վատ չէր լինի ստանալ արտերկրում գտնվող հայ միգրանտների զբաղվածության պատկերի փոփոխությունը նախաճգնաժամային ժամանակաշրջանի համեմատ՝ ներառյալ ոլորտային պատկերի հետազոտությունը, երկրի տնտեսական, կրթական, սոցիալական և այլ ոլորտային քաղաքականությունները արդիական և համաշխարհային զարգացումներին համահունչ դարձնելու համար:


Համառոտագիրը մշակվել է «Աջակցություն Հայաստանում միգրացիոն քաղաքականության մշակմանն ու համապատասխան կարողությունների ձևավորմանը ծրագրի շրջանակներում 2008թ-ի հոկտեմբերի 8-ին կայացած կլոր սեղանի մասնակիցների կողմից արտահայտած կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։