ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

ՀՀ միգրացիոն համակարգի Ժողովրդագրական, սոցիալական, տնտեսական մարտահրավերը

06.08.2008

Աշխատանքային միգրացիային նվիրված վերջին հետազոտություններն իրավամբ բացահայտում են սոցիալ-ժողովրդագրական և տնտեսական իրավիճակի վրա միգրացիոն գործընթացների խորն ազդեցությունները: Այդուհանդերձ, որակական այս նոր երևույթով պայմանավորված հնարավորություններն ու վտանգները, կարծես, պատշաճ կերպով արտացոլված չեն երկրի զարգացման քաղաքականության մեջ:

Քանակից որակի ճանապարհին

Աշխատանքը շարունակում է մնալ երկրից մեկնելու որոշում կայացնելու հիմնական դրդապատճառներից մեկը: Այսպես, 2005-2007թթ ընթացքում աշխատանքային միգրացիան ընդգրկել է տնային տնտեսությունների շուրջ 15 տոկոսը: Ընդ որում, միգրացիոն հոսքերի հաշվեկշռի ընդհանուր դրական միտումների պարագայում, աշխատանքային արտագաղթը շարունակում է աճել:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ արտերկրում աշխատող ունեցող տնային տնտեսությունների շուրջ 47 տոկոսն առանց ընտանիքի միգրանտ-անդամի կողմից ուղարկվող դրամական օգնության կարող էին հայտնվել բնակչության ամենաաղքատների խմբում: Ավելին, եթե հանրապետության տնային տնտեսությունների եկամուտներից հանենք արտերկրում աշխատողների կողմից իրենց ընտանիքներին տրամադրվող դրամական աջակցությունը, ապա աղքատների թիվը երկրում կավելանա 20 տոկոսով, և աղքատությունը նույն մակարդակին պահելու համար անհրաժեշտ կլիներ բազմակի անգամ մեծ պետական բյուջե: Հետևությունն ակներև է. աշխատանքային միգրացիան էականորեն թեթևացնում է հանրապետության տնային տնտեսությունների զգալի մասի սոցիալական բեռը՝ զսպելով աղքատության մակարդակը երկրում: Արժանահիշատակ է, որ արտերկրից փոխանցումները հիմնականում օգտագործվում են սպառողական նպատակով, մի մասն էլ ուղղվում է ընտանիքի անդամների կրթությանը: Ընդ որում, միգրանտների փոխանցումների շնորհիվ արվող ներդրումների ծավալը կրթության ոլորտում ավելանում են: Հայաստանյան շատ բանկեր միգրանտների կողմից ուղարկվող գումարները սկսել են դիտարկել որպես տնային տնտեսության համար կայուն եկամուտի աղբյուր և բավարար հիմք՝ տնտեսություններին սպառողական վարկեր տրամադրելու համար:

Դրամական փոխանցումների ծավալի առյուծի բաժինը կատարում են 5-10 տարի արտերկրում գտնվող միգրանտները: Մինչդեռ մինչև մեկ տարի կամ տասնհինգ տարուց ավելի արտասահմանում բնակվող մեր համաքաղաքացիների կողմից գումարներ գրեթե չեն փոխանցվում: Ըստ ամենայնի, տաս տարի արտերկրում ապրելուց հետո միգրանտներն էապես կորցնում են կապը հայրենիքի հետ, թերևս՝ ընտանիքներին և հարազատներին իրենց մոտ տանելու պատճառով:

Ի վերջո, արտերկրում աշխատողների դրամական փոխանցումների ծավալը (2007թ. տվյալներով) հավասար է Հայաստանի համախառն ներքին արդյունքի գրեթե մեկ հինգերորդին, համարժեք է երկրում գյուղատնտեսական արտադրանքի ծավալին և ավելին է, քան Հայաստանի առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն:

Անտառը ծառերի հետևում

Երկրում աղքատության ընդհանուր պատկերը մեղմելով, սակայն, միգրացիոն մեծ հոսքերը, նոր մարտահրավերներ են ստեղծում երկրի անվտանգության ապահովման խնդրում:

Ցավո՛ք այս ճակատագրական գործընթացների և երևույթների հադեպ ձևավորված միասնական պետական քաղաքականություն չկա: Միգրացիայի կարգավորման պետական քաղաքականությունը սահմանափակվում է այս ոլորտում վարչական գործառույթներով, և երկրի սոցիալ տնտեսական զարգացման ռազմավարական ծրագրերում որևէ էական դեր չունի: Ավելին, բնակչության զբաղվածության, և մասնավորապես աշխատանքային միգրացիայի, խնդիրները ներկայում ընկալվում են առավելապես որպես սոցիալական խնդիրներ՝ անտեսելով դրանց տնտեսական ռազմավարական նշանակությունը:

Մինչդեռ անհրաժեշտ է վերաիմաստավորել այդ գործառույթներն ու գիտակցել դրանց էական նշանակությունը երկրի տնտեսական զարգացման միջնաժամկետ և հեռանկարային ծրագրերում:

Հենման կետ

Հասունացել է երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականության և ռազմավարության մեջ միգրացիայի բաղադրիչը պատշաճ կերպով ներառելու հրամայականը: Անհրաժեշտ է կենտրոնական դերակատարում հատկացնել միգրացիոն քաղաքականությանը՝ ապահովելով դրա բաղադրիչները երկրի զարգացման համար կարևորագույն. աղքատության հաղթահարման, բարենպաստ տնտեսական միջավայրի ձևավորման, գյուղական զարգացման, երկրի անվտանգության, օրենքի գերակայության ապահովման և այլ ոլորտներում:

Կարևորվում է նաև միգրացիայի ոլորտում պետական քաղաքականության իրականացման ինստիտուցիոնալ արդյունավետ համակարգի ձևավորումը: Թերևս միգրացիայի կարգավորման ներկա ապակենտրոնացված մոդելի գործունեության առավել համակարգումը, շահագրգիռ պետական մարմինների միջև արդյունավետ միջգերատեսչական համագործակցության շարունակական խթանումը և միգրացիայի ոլորտում պետական քաղաքականությունը ավելի լուսանցքային չդարձնելու նպատակով այս ոլորտում գործառույթների հետագա մասնատումից խուսափելը կնպաստի երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականության և ռազմավարության մեջ միգրացիայի բաղադրիչը պատշաճ ներառմանը:

Հաշվի առնելով, որ արտերկրում աշխատանքային միգրանտների համար ցանկալի պայմաններ ստեղծելու նպատակով այլ երկրների միգրացիոն քաղաքականության վրա ազդելու Հայաստանի Հանրապետության հնարավորությունները սահմանափակ են, միգրացիայի գործուն պետական քաղաքականությունը պետք է հիմնվին նախ և առաջ սեփական երկրում առկա գործիքակազմի վրա:

Մասնավորապես, պետական քաղաքականությունը կարող է նպատակաուղղված լինել մեկ երկրից միգրացիոն կախվածության մեղմմանը՝ դիվերսիֆիկացնելով աշխատանքային միգրանտների հնարավորությունները՝ լեզուների իմացությունը, մշակութային համատեղելիությունը, աշխատուժի մրցունակությունը, մուտքի-ելքի երկկողմ համաձայնագրերը և այլն: Այս առումով ներպետական քաղաքականության կարևորագույն գործիք է, օրինակ, մասնագիտական և միջնակարգ մասնագիտական կրթության մրցունակ համակարգը, որի զարգացման ռազմավարությունը կարող է էականորեն հաշվի առնել աշխատանքային միգրացիայի գերակայությունները:


Համառոտագիրը մշակվել է 2007թ-ի դեկտեմբերի 20-ին կայացած` «Ժողովրդագրական, սոցիալական և տնտեսական ցուցանիշներն ու դրանց զարգացման միտումները որպես մարտահրավեր ՀՀ միգրացիոն քաղաքականությանը» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։