Աջակցություն հայաստանյան գործարար ցանցերին

2000-2002

2000 թ. սկսած ՄԶՄԿ գործունեության շրջանակներում առանձնահտուկ ուղղություններից է դարձել աջակցությունը հայաստանյան գործարար ցանցերին: Գործարարների միավորումները, որոնք ներկայացնում են Հայաստանի գործարար համայնքի շահերը, դարասկզբին գտնվում էին զարգացման սկզբնական փուլում: Արդեն 2001թ. խիստ անհարժեշտություն առաջացավ կանոնակարգելու առևտրի պալատների գործունեությունը՝ մինչդեռ Հայաստանի Առևտրաարդյունաբերական (ՀԱՊ) պալատի հիմնադիր ժողովը տեղի ունեցավ միայն 2002 թ. ապրիլին: ՀԱՊ-ին արտոնություն տրվեց Հայաստանում կազմակերպելու գործարար ցուցահանդեսներ, մասնավորապես՝ Միջազգային ցուցահանդես-տոնավաճառներ:

Տարիներ պիտի անցնեին, մինչ ՀԱՊ-ը կդառնար Միջազգային Առևտրային Պալատի(ՄԱՊ), Համաշխարհային Պալատների Ֆեդերացիայի (ՀՊՖ), Եվրոպական Պալատների, Սևծովյան տարածաշրջանի ՀԱՊ-երի ասոցիացիայի և Սևծովյան Տնտեսական Համագործակցության Կազմակերպությունների Գործարար խորհրդի անդամ, այն ժամանակ, երբ տվյալ ժամանակահատվածում Հայաստանում գործող խոշոր գործարարների միավորումը 2000 թ. Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունն էր: Այն ստեղծվել էր 1997 թ. և հանդիսանում էր միջազգային մի շարք հայտնի և վստահություն վայելող առևտրային միավորումների անդամ: Նման պայմաններում ՄԶՄԿ-ն կենտրոնացավ հայաստանյան գործարարների և արտասահմանյան երկրներում նրանց հնարավոր գործընկերների միջև գործարար հարաբերությունների ձևավորման վրա:

2000 թ. հունիսին ՄԶՄԿ-ն կազմակերպեց Հայ-կորեական առաջին գործարար հանդիպումը և հյուրընկալեց կորեացի գործարարների մեծաթիվ պատվիրակությանը: Նրանց ներկայացվեց Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները, հայ և կորեացի գործարարների միջև հաստատվեցին գործընկերային հարաբերություններ:

2001 թ. փետրվարին ՄԶՄԿ-ն հրավիրեց հայ-իսպանական առաջին ֆորումը, որի ընթացքում իսպանացի գործարարներին ներկայացվեցին Հայաստանում ներդրումներ կատարելու և գործարարությամբ զբաղվելու հնարավորությունները:

4 ամիս անց՝ 2001 թ. հունիսին, ՄԶՄԿ-ն Իսպանիայի Արտաքին գործերի նախարարության, Իսպանիայի Առևտրի պալատի, Իսպանիայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության հետ համատեղ կազմակերպեց Հայ-իսպանական երկրորդ գործարար ֆորումը՝ հունիսի 14-ին՝ Մադրիդում, հունիսի 19-ին՝ Վալենսիայում: Հայկական գործարար համայնքը ֆորումին մասնակցեց ավելի քան քսան ձեռնարկություններով, որոնք հնարավորություն ստացան ներկայացնելու իրենց արտադրանքը և ծառայություններն եվրոպական շուկայում:

Իսպանական գործարար համայնքին ՄԶՄԿ կողմից ներկայացվեց Հայաստանի տնտեսությունը և գործարարությամբ զբաղվելու հնարավորությունները, այդ թվում՝ օրենսդրական դաշտը և ինստիտուցիոնալ շրջանակները:

Իսպանիայում և Պորտուգալիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էդվարդ Խոջայանի օժանդակությամբ և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության հետ համագործակցությամբ ՄԶՄԿ-ն 2002 թ. հունիսին Լիսաբոնում և Պորտոյում կազմակերպեց Հայ-պորտուգալական գործարար ֆորումը: Ֆորումի ընթացքում Պորտուգալիայի գործարար համայնքին ներկայացվեց գործարարներին ներկայացվեցին Հայաստանում ներդրումներ կատարելու և գործարարությամբ զբաղվելու հնարավորությունները: Հայկական առաջադեմ գործարար կազմակերպություններն այս ֆորումի ընթացքում ներկայացրին իրենց արտադրանքն ու ծառայությունները, ստեղծվեցին գործընկերային հարաբերություններ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։