Տեղական ինքնակառավարման և ժողովրդավարության բարելավում

2001-2005

ՄԶՄԿ-ն տարաբնույթ ծրագրերի շրջանակներում մշտական ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանում ժողովրդավարության ու տեղական ինքնակառավարման համակարգի զարգացումը՝ հասցեագրելով իր նախաձեռնությունները տեղական ինքնակառավարման ինստիտուտների կարողությունների հզորացմանը, տեղական իշխանության մարմինների պարտականությունների ու լիազորությունների մասին հանրային իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև տեղական մակարդակում որոշումների կայացման գործընթացում համայնքի մասնակցության խթանմանը:

Հայաստանում անկախացումից ի վեր ձևավորվել են ժողովրդավարության հիմնական ինստիտուտները: ՀՀ օրենսդրությունը հստակորեն ամրագրում է տեղական ինքնակառավարման համակարգի իրավական հիմքերը, սահմանում Հայաստանի ավելի քան 930 համայնքների տեղական իշխանության ներկայացուցչական և գործադիր ինստիտուտները: Սակայն տեղական ժողովրդավարությունը շարունակում է լինել հանրապետությունում իրագործվող ժողովրդավարական վերափոխումների աքիլեսյան գարշապարը: Չնայած ՀՀ կառավարության, զարգացման գործընկերների և քաղաքացիական հասարակության հետևողական ջանքերին՝ տեղական ինքնակառավարման ժողովրդավարացման ուղղությամբ էական առաջընթաց չի արձանագրվում: Տեղական ժողովրդավարությանն ու Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանը խոչընդոտող գործոններից մեկը, թերևս, համայնքի անդամներին հանրային ծառայություններ մատուցելու տեղական ինքնակառավարման մարմինների թույլ կարողություններն են: Հատկանշական է, որ համայնքի անդամների բավարարվածությունը տեղական իշխանությունների կողմից մատուցած ծառայությունների որակից և ծավալից, իր հերթին, բավական ցածր է:

 

Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) օժանդակությամբ 2001-2004թթ. Հայաստանի 4 մարզերում (Շիրակ, Լոռի, Կոտայք, Արմավիր) ՄԶՄԿ-ն իրականացրել է տեղական ինքնակառավարման մարմինների ավելի քան 830 ներկայացուցիչների վերապատրաստում: Ծրագրի շրջանակներում բարելավել են համայնքների ղեկավարների, ավագանու անդամների, համայնքային ծառայողների գիտելիքներն ու հմտությունները համայնքային զարգացման միջնաժամկետ ծրագրավորման, համայնքի բյուջեների կազմման, կառավարման և վերահսկման հարցերում: Դասընթացները նպաստել են տեղական իշխանության ներկայացուցիչների կողմից  հարկային օրենսդրության հիմնարար սկզբունքների ընկալման կատարելագործմանը և իրենց ներդրումն են ունեցել տեղական հարկերի հավաքման համակարգի բարելավման գործում: Վերապատրաստման շրջանակներում բարելավել են նաև համայնքային ծառայողների հմտություններն ու գիտելիքները համայնքային սեփականության կառավարման ոլորտում:
...

«Ինտեգրված համայնքային զարգացում» ծրագիրն իր առաջին փորձնական քայլերն է մեկնարկել Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում: Դոնոր համայնքի հիմնական ներկայացուցիչների համաձայնությամբ որոշվել էր ցուցաբերել համայքային զարգացման օժանդակության նոր մոտեցում՝ միավորելով ջանքերն ու միաժամանակ դրանք ուղղելով հասարակական կյանքի բոլոր ոլորտների, այդ թվում՝ ֆիզիկական և սոցիալական ենթակառուցվածքների վերականգնմանը, բնակիչների ունակությունների կատարելագործմանը, իրազեկվածության բարձրացմանը և այլն: Այս մոտեցման շրջանակներում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսական օժանդակությամբ «Կրթությամբ զարգացման ակադեմիա» և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունների համագործակցությամբ իրականացվել է «Երտասարդության և համայքների գործողությունների» ծրագիրը, որը նպատակ էր հետապնդում խթանել երիտասարդների քաղաքացիական ակտիվությունը, ինչպես նաև ընդլայնել համայնքի ներգրավվածությունը ընդհանուր խնդիրների հաղթահարման գործընթացում:

2005թ., ԵՀԳԾ առաջարկով, Քարակերտում ՄԶՄԿ կողմից անցկացվեց «ակտիվների քարտեզագրում» թեմայով վերապատրաստման դասընթաց 20 երիտասարդների համար: Դասընթացի շրջանակներում Քարակերտի երիտասարդ առաջնորդները ստացան գիտելիքներ «ակտիվների քարտեզագրման» մոդելների մասին և ձեռք բերեցին հմտություններ ինչպես դրանց կիրառման, այնպես էլ համայնքային բարեփոխումների գործընթաց նախաձեռնելու ուղղությամբ: Երիտասարդներին նաև մատուցվեց «սոցիալական կապիտալ» հասկացությունը: Դասընթացը նպաստեց երիտասարդների առաջնորդական ունակությունների զարգացմանն ու թիմային աշխատանք վարելու կարողությունների ձևավորմանը, ինչպես նաև նախաձեռնեց և օժանդակեց «Զարգացման գործողությունների ծրագրի» նախագծի մշակման գործընթաց:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։