ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

Քսանամյա Անահիտն ասում է. «Տղամարդիկ պիտի լինեն կանանց առաջընթացը խոչընդոտող գենդերային անհավասարության պատնեշները վերացնելու առաջամարտիկները»

26.03.2010

26.03.2010

Գենդերային բռնությունն ամբողջ աշխարհում մարդու իրավունքների և հանրային առողջության գերակա խնդիր է: Բռնության այս տիպը շատ հաճախ անտեսանելի է, քանզի տեղի է ունենում փակ դռների հետևում: Ավելին, իրավական համակարգերն ու մշակութային նորմերը գենդերային բռնությունը շատ հաճախ չեն ընկալում իբրև հանցանք, այլ դիտարկում են իբրև ներընտանեկան մասնավոր խնդիր կամ կյանքի նորմալ ընթացք:

Գենդերային բռնության երևույթի յուրահատկությունը կայանում է նրանում, որ գոյություն ունի աշխարհի բոլոր երկրներում և բացահատում է հասարակության մեջ կնոջ ստորադաս կարգավիճակը: Սովորաբար գենդերային բռնության զոհերը չեն բարձրաձայնում այն մաս, որ իրենց նկատմամբ բռնություն է գործադրվել, քանզի նրանք վախենում են ամուսիններից, չեն վստահում իրենց օգնության ձեռք մեկնողներին և մշտապես հոգեբանական ցնցումների մեջ են: Այս գործոնները դժվարացնում են զոհերի հետ համագործակցելու և անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու փորձերը:

Հայ հասարակության կողմից գենդերային բռնության ընկալումը և հասարակության մեջ ձևավորված կարծրատիպերը չափազանց անհանգստացնող են: Հայաստանի կանանց ավելի քան 22%-ը համամիտ են այն գաղափարի հետ, որ որոշ դեպքերում կարելի է արդարացնել ամուսնու կողմից կնոջ վրա ձեռք բարձրացնելը (Ժողովրդագրական և առողջապահական հարցում /DHS Armenia, 2005): Բարձրագույն կրթություն ստացած կանայք և տղամարդիկ ավելի քիչ են հակված արդարացնելու գենդերային բռնությունը, քան կրթություն չունեցողները:

ՄԶՄԿ-ն, համագործակցելով տեղական երեք կազմակերպությունների հետ, զոհերին աջակցություն ցուցաբերելու նպատակով կազմակերպեց դասընթացներ, դրանցում ներգրավելով ընտանեկան բռնության ենթարկվող ու մշտական հոգեբանական ցնցումների մեջ գտնվող շուրջ 250 կանանց և աղջիների: Շահառուներին հավաքագրելիս գործընկերների կողմից որպես թիրախ ընտրվել էին մանկատներում, հոգածության կենտրոններում, սոցիալապես անապահով խավի համար նախատեսված կացարաններում բնակվող, ինչպես նաև վիրաբուժական, նյարդաբանական, վնասվածքաբանական և գինեկոլոգիական կլինիկաների հիվանդների ռիսկային խմբերը:

Հատուկ ուշադրություն էր դարձվել զոհերի մոտ վստահության կերտման խնդրին: Կանանց և աղջիկների համար կազմակերպվել են ինքնապաշտպանության դասընթացներ: Գենդերային բռնության 57 զոհեր (բոլորը կանայք), ստացել են անվճար մասնագիտական խորհրդատվություն և հոգեբանական օժանդակություն: Ծրագրի գործընկերների ֆինանսական աջակցությամբ նրանց տրամադրվել է ամբողջական օժանդակություն, այդ թվում՝ ֆինանսական օգնություն, բժշկական և իրավաբանական խորհրդատվություն, մասնագիտական վերապատրաստման, երեխաների խնամքի և այլ անվճար ծառայություններ: Դասընթացները հնարավորություն են տվել կանանց և աղջիկներին ստանալ սոցիալական և հոգեբանական խորհրդատվություն, ձեռք բերել համապատասխան աշխատանք, ընդգրկվել սոցիալական ապահովության ծրագրերում, ինչպես նաև վերականգնել ինքնավստահությունն ու լիարժեքորեն վերաինտեգրվել հասարակության մեջ:

Դասընթացների մասնակից քսանամյա Անահիտի կարծիքով. «Տղամարդիկ պիտի լինեն կանանց առաջընթացը խոչընդոտող գենդերային անհավասարության պատնեշները վերացնելու առաջամարտիկները»:

Կոնսորցիումի գործընկերների այս նախաձեռնության շնորհիվ հնարավոր է դարձել փոփոխել շահառուների կողմից բռնության ընկալումը և դրա նկատմամբ վերաբերմունքը, իսկ առանձին դեպքերում հնարավոր է դարձել ազդեցության միջոցներն ուղղել ընտանեկան բռնության բուն պատճառներին և այդպիսով կանանց համար ապահովել բռնությունից ազատ կենսական պայմաններ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։