ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

Ու՞ր են տանում հայ-թուրքական ժողովրդական դիվանագիտության առաջին քայլերը

07.02.2010

«Երբ առաջին անգամ առնչվեցի հայ-թուրքական հաշտեցման գործընթացին, ականատես եղա, թե որքան դժկամությամբ են կողմերը՝ հատկապես թուրքական կողմը, գնում երկխոսության: Սառույցը կոտրվեց ժողովրդական դիվանագիտություն նախաձեռնելու հայտարարումից հետո, երբ երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մի շարք ծրագրեր նախաձեռնեցին: Այսօր արդեն ես հատկապես ուրախ եմ այս սրահում տեսնել նոր սերնդի հայ և թուրք ներկայացուցիչների, ովքեր պիտի կյանքի կոչեն այս ծրագրերը: Կցանկանայի իմանալ, թե ձեզնից յուրաքանչյուրն ի՞նչ է անելու պատմության ընթացքը փոխելու համար, և հուսով եմ, որ «Բարձրաձայնելով անցյալը» գրքում շարադրված պատմությունը ձեր համար ուղեցույց և տեղեկության աղբյուր կդառնա»,- իր ելույթի ժամանակ նշեց գրքի հեղինակ Դեյվիդ Ֆիլիպսը:

2001-2004թթ. Թուրքիայում և Կովկասում ժողովրդական դիվանագիտության ոլորտում մի շարք ծրագրեր ղեկավարած Դեյվիդ Ֆիլիպսը հայ ընթերցողին ներկայացրեց իր «Բարձրաձայնելով անցյալը» գրքի հայերեն թարգմանությունը: Գրքի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ 2010թ. փետրվարի 4-ին Երևանում, Անի Պլազա հյուրանոցում, ներկա էին ժողովրդական դիվանագիտության նախաձեռնությունների մասնակիցներ, պետական և հասարակական գործիչներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:Գրքում նա պատմում է hայ-թուրքական ժողովրդական դիվանագիտության նախաձեռնության ընթացքում ձեռք բերած փորձի և քաղած դասերի մասին:

Գրքի հայերեն թարգմանությունը և հրատարակությունը իրականացվել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի և Եվրասիա համագործակցության հիմնադրամի աջակցությամբ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տրամադրած միջոցներով:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։