ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

Միգրացիոն խնդիրների արդյունավետ կառավարումը հնարավորություն կտա Հայաստան-ԵՄ համագործակցությունը բարձրացնել որակապես նոր մակարդակի

21.02.2010

Հայաստան-ԵՄ համագործակցության կարևորագույն ուղղություններից է դարձել Հայաստանում միգրացիայի կառավարման համակարգի բարելավումը: Այս ոլորտում վերջին տարիներին իրականացվել և իրականացվում են մի շարք խոշոր և կարևոր ծրագրեր:

2007-2009 թվականներին նման ծրագրերի շարքում կենտրոնական դեր խաղաց Եվրոպական միության օժանդակությամբ, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության (ներկայում՝ Միգրացիայի պետական ծառայություն) և Բրիթիշ Քաունսիլի կողմից իրականացված «Աջակցություն Հայաստանում միգրացիոն քաղաքականության մշակմանն ու համապատասխան կարողությունների ձևավորմանը» ծրագիրը, որի հիմնական արդյունքները, ձեռքբերումները և քաղված դասերը ամփոփվեցին 2010թ. փետրվարի 19-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունենցած ծրագրի եզրափակիչ խորհրդաժողովում:

ՄԶՄԿ գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը խորհրդաժողովի իր բացման ելույթում նշեց, որ. «Միգրացիայի ոլորտում շահագրգիռ պետական մարմինների և ոչ պետական կառույցների միջև սերտ համագործակցության շնորհիվ, ծրագիրն ունեցել է մի շարք կարևոր և կայուն ձեռքբերումներ: Մասնավորապես, ծրագրի շրջանակներում ստեղծվել է միգրանտների աջակցության կենտրոնը, որը գործում է առայսօր, արդեն՝ պետական ֆինանսավորմամբ և իր ծառայություններն է մատուցել շուրջ 1700 միգրանտների: Ծրագրի շրջանակներում ստացվել և ներկայում գործում է www.backtoarmenia.com պաշտոնական կայքը, որը խիստ արդյունավետ հաղորդակցության ուղի է արտերկրում գտնվող մեր համաքաղաքացիների և ՀՀ պետական մարմինների միջև: Մշակվել են մի շարք օրենսդրական ակտերի նախագծեր, ինչպես նաև ՀՀ միգրացիայի պետական կարգավորման հայեցակարգի 2010-2014թթ. ռազմավարության նախագիծը, որը պաշտոնական շրջանառության մեջ է դրել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդին կից միգրացիոն հարցերով աշխատանքային խումբը»:

Համաժողովի ընթացքում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այս առնչությամբ հայտնեց, որ իր կողմից ղեկավարվող Հայաստանի ու եվրոպական կառույցների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը գործում է արդյունավետ և «Հույս ունենք, որ առաջիկա 2-3 ամսում այդ աշխատանքները կավարտվեն, և կունենանք համալիր փաստաթուղթ, որը թույլ կտա լուծել միգրացիոն քաղաքականության խնդիրները: Հայաստանի համար այդ հարցերի լուծումը կարևոր է ինչպես ազգային անվտանգության տեսակետից, այնպես էլ միգրացիոն հոսքերի և ռիսկերի ճիշտ կառավարման առումով»:

Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար դեսպան Ռաուլ դը Լյուցեմբերգերը նշեց, որ կարևոր խնդիր է Հայաստանի ու ԵՄ անդամ երկրների միջև վիզային ռեժիմի հեշտացումը: Սակայն դա Հայաստանից պահանջում է ԵՄ չափանիշներին համապատասխանող բարեփոխումներ ու օրենսդրական փոփոխություններ:

Մասնավորապես, ԵՄ չափանիշներին համապատասխան քաղաքականության մշակումն ու իրականացումը հնարավորություն կտան գործուն քայլեր ձեռնարկել ԵՄ անդամ երկրներում ապրող Հայաստանի քաղաքացիների օրինական իրավունքների և շահերի պաշտպանության ուղղությամբ։

Ներկաները կարևորեցին նաև միգրացիայի կառավարման և ոլորտի կարգավորման համակարգի հետագա զարգացման աշխատանքների շարունակականությունը:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։