ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

Նոր սերունդ` նոր մարտահրավերներ. գլոբալ անվտանգությունը և կլիմայի փոփոխությունը

06.02.2010

ՄԶՄԿ-ն շարունակում է Հայաստանում խթանել ՆԱՏՕ-ի առաքելության և գործունեության վերաբերյալ հասարակության ավելի խորը ընկալումը: Հայկական ատլանտյան ասոցիացիայի (ՀԱԱ) հետ համատեղ ՄԶՄԿ-ն ջանում է բարձրացնել հատկապես երիտասարդների իրազեկությունը տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում ՆԱՏՕ-ի դերի վերաբերյալ:

Ավելի քան հիսուն երիտասարդներ և փորձագետներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Թուրքիայից և Ուկրաինայից 2010թ փետրվարի. 4-6-ը մասնակցեցին «Հարավային Կովկասի երիտասարդական ֆորում: ՆԱՏՕ-ի անվտանգության հայեցակարգը. ո՞րն է մեր դերը» տարածաշրջանային սեմինարին, որը կազմակերպել էին ՀԱԱ-ն և ՄԶՄԿ-ն՝ Նորվեգիայի ատլանտյան հանձնաժողովի օժանդակությամբ:

Սեմինարի առաջին օրը նվիրված էր ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգին և Հարավկովկասյան երկրներ-ՆԱՏՕ հարաբերություններին: Մասնակիցները քննարկեցին նաև շրջակա միջավայրին և անվտանգությանը վերաբերող առանձին խնդիրներ: Զեկուցումներով հանդես եկան հայ և օտարերկրացի փորձագետներ: Մասնակիցները այցելեցին նաև Երևանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական գրասենյակ:

Երկրորդ օրը նվիրված էր շրջակա միջավայրի խնդիրներին: Երիտասարդները մասնակցեցին կլիմայի փոփոխությանը և միջավայրի աղտոտմանը վերաբերող Կոպենհագենի կոնֆերանսի հիման վրա դերային խաղին՝ որպես պետությունների կամ գերատեսչությունների ղեկավարներ: Արդյունքում, երիտասարդները ձեռք բերեցին ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև հնարավորություն ունեցան դրանք կիրառելու գործնականում: Սեմինարի ավարտին մասնակիցները ստորագրեցին «Ածխածնի արտանետման նվազեցման» և «Շրջակա միջավայրի գլոբալ հիմնադրամի» արձանագրությունները:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։