ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

Ժողովրդավարության միջազգային օր

15.09.2010

2010թ. սեպտեմբերի 15-ին Եվրոֆորում Արևելք Արևմուտք ցանցի շրջանակներում ՄԶՄԿ-ն կազմակերպել է խաղ-դասընթաց՝ նվիրված Ժողովրդավարության միջազգային օրվան:

Ըստ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 2007թ. որոշման, յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 15-ը նշվում է որպես Ժողովրդավարության միջազգային օր: Այս նպատակով ՄԶՄԿ-ն մի խումբ եերիտասարդ և խոստումնալից երիտասարդների մասնակցությամբ կազմակերպել էր քննարկում ժողովրդավարության սկզբունքների վերաբերյալ: Մասնակիցները որոշեցին կատարյալ ղեկավարի կերպար, ով կարող է առաջնորդել մյուսներին: Դերախաղերի միջոցով երիտասարդներն անձնավորեցին հայտնի հայ քաղաքական գործիչների՝ փորձելով ներկայացնել նրանց կերպարը: Միջոցառման ընթացքում դիտեցին «Ժողովրդավարությունը երեխաների աչքերով» ֆիլմը, որը բարձրաձայնում է Հայաստանում ժողովրդավարական մակարդակի վերաբերյալ տարբեր կարծիքներ: Միջոցառման վերջում մասնակիցները գրեցին «նամակ ապագայից»՝ 2020թ.-ից՝ իբրև կանխատեսելով, թե ինչպիսին կլինի այդ ժամանակ ժողովրդավարության պատկերը Հայաստանում: Երիտասարդները հույս հայտնեցին, որ մինչ 2020թ. մամուլը կլինի ավելի ազատ և ավելի բաց, դատական համակարգը կբարելավվի և կոռուպցիան կնվազի, իսկ հայկական ՀԿ-ները կառավարության կողմից ստեղծած բարենպաստ պայմանների շնորհիվ ավելի ակտիվ մասնակցություն կունենան երկրի հասարակական կյանքում:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։