ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

Եվրոպական գործընկերության հետ՝ հանուն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման

28.09.2010

Հանուն խաղաղության եվրոպական հասարակական կազմակերպությունների գործակցության շրջանակներում ՄԶՄԿ-ն համագործակցում է Հակամարտությունների կարգավորման ինստիտուտի (ՀԿԻ) հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված եվրոպական գործակցության ծրագրում (ԼՂԵԳ):

ԼՂԵԳ ծրագիրը հասարակական-քաղաքական դերակատարների հետ գործակցության միջոցով նպատակ ունի նպաստել Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ծրագիրը մասնավորապես ուղղված է Հայաստանի և ԼՂՀ երիտասարդ գործիչներին: Այն հզորացնում է հակամարտությունից ազդված խմբերի կարողությունները՝ նրանց ներգրավելով հակամարտության կարգավորման գործընթացում: Ադրբեջանի, Հայաստանի և ԼՂՀ երիտասարդ գործիչների ցանցի մասնակիցները կզարգացնեն իրենց հմտությունները հակամարտության հաղթահարման բնագավառում, կհանգեն համընդհանուր տեսլականի և այսպիսով կնպաստեն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Արդյունքում, սահմանով բաժանված երիտասարդները ձեռք բերած կարողությունների և որոշակի փոխադարձ համաձայնության արդյունքում ավելի լավ կիրականացնեն կառուցողական և խաղաղաշինական ծրագրեր:  

2010թ. օգոստոսին հայաստանյան Փորձագետների խորհուրդը քննարկման արդյունքում ընտրել է ԼՂԵԳ/ՀԿԻ ծրագրի ապագա մասնակիցներին: Փորձագետները քննարկել են երիտասարդ գործիչների ընտրության չափանիշերն ու մեխանիզմները, ինչպես նաև խաղաղաշինական հմտությունների տրամադրման գործում մասնագիտացած ուսուցանողների ընտրությանը վերաբերող հարցեր: Քննարկումը վարում էր ՀԿԻ պատվիրակությունը՝ հայաստանյան գործընկերների օգնությամբ: 2010թ. սեպտեմբերին ՀԿԻ-ին և գործընկերները հանդիպել են փորձագետների խորհրդի կողմից առաջարկված տեղական, ինչպես նաև տարածաշրջանային փորձագետների հետ՝ Թբիլիսիում խաղաղաշինության վերաբերյալ ձեռնարկ մշակելու նպատակով:  

Մինչ 2010թ. նոյեմբերը Փորձագետների խորհրդի կողմից ընտրված և Թբիլիսիում փորձագետների միասնական սեմինարին մասնակցած ուսուցանողները կվերապատրաստեն շուրջ 10 երիտասարդ գործիչների: Վերապատրաստումների հիման վրա երիտասարդ մասնակիցները կձևավորեն և կիրականացնեն փոքրածավալ խաղաղաշինական ծրագրեր: Մասնակիցները կհանդիպեն՝ ներկայացնելու իրենց ստացած լավագույն դասերն ու գործունեության արդյունքում ձեռք բերած փորձը: Տեղական իշխանությունների դատին ներկայացնելու արժանի համատեղ առաջարկ մշակելու գործում նրանց կօգնեն ուսուցանողներն ու մասնագետները: Երիտասարդ գործիչների և ուսուցանողների խումբը կմասնակցի Սևծովյան խաղաղաշինական ցանցի տարածաշրջանային հանդիպմանը և կներկայացնի կատարված աշխատանքն ու իր առաջարկները: Փորձագետների խորհուրդը կօժանդակի երիտասարդ գործիչներին՝ օժանդակություն ստանալու իրենց առաջարկի համար:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։