ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

Աջակցություն գենդերային բռնության զոհերին և խոցելի խմբերին

02.10.2010

Գենդերային բռնության վտանգի պայմաններում ապրող երեսունինը կին սեպտեմբերին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) կողմից ֆինանսավորվող Գենդերային բռնության դեմ պայքարի ծրագրի շրջանակներում անցել են հատուկ վերապատրաստման դասընթացներ: Ծրագիրն իրականացնում են Ընդդեմ գենդերային բռնության Կոնսորցիումի անդամ կազմակերպությունները՝ ՄԶՄԿ առաջնորդությամբ: Վերապատրաստման դասընթացն իրականացրել է Կոնսորցիումի անդամ Տաթև-95 ՀԿ-ն՝ բռնության զոհերին տրամադրելով համապատասխան գիտելիքներ և օժտելով ընտանիքում, աշխատավայրում և հասարակությունում գենդերային բռնությանը դիմակայելու հմտություններով:

Վերապատրաստման դասընթացը Կոնսորցիումի գործընկերներին հնարավորություն տվեց տեղեկանալ խոցելի խմբերի իրական մտահոգություններին և կարիքներին: Մասնակիցներն ընդգծեցին կանանց իրավունքների պաշտպանության և բռնությունը կանխարգելելու և պատժելու իրավական մեխանիզմների անկատարությունը, ինչպես նաև այս բնագավառում առկա էական բացերը: Դասընթացից հետո գենդերային բռնության 17 կին զոհեր դիմել են Տաթև 95-ին հետագա հոգեբանական օգնության խնդրանքով: Բռնության մի շարք զոհեր Տաթև 95-ին են դիմել այլ բուժհաստատությունների և ՀԿ-ների միջոցով:

Ս/թ սեպտեմբերին Տաթև 95-ը ՄԶՄԿ-ի և ՄԱԲՀ-ի ընդհանուր աջակցությամբ մշակել է գենդերային բռնության զոհերին հոգեբական օգնություն ցուցաբերող մասնագետների վերապատրաստման երկօրյա ձևաչափ: 2010թ. հոկտեմբերին Տաթև 95-ը դասընթացներ է անցկացնում այս մասնագետների շրջանում:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։