- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Գենդերային բռնության դեմ պայքարի ծրագրի շրջանակներումՄԶՄԿ-ն առաջիկա շաբաթների ընթացքում ոստիկանների համար կիրականացնի վերապատրաստման դասընթացներ՝ վերջիններիս գենդերային բռնությանը ճիշտ արձագանքելու հմտություններ փոխանցելու նպատակով: Ծրագրին կմասնակցեն շուրջ հարյուր ոստիկաններ Երևանից և մարզերից, որի ընթացքում կներկայացվեն ԱՄՆ-ում ընտանեկան բռնության դեպքերի ուսումնասիրություններ: Մասնակիցները հնարավորություն կունենան համեմատելու և համադրելու համանման իրավիճակներին ամերիկյան և հայաստանյան ոստիկանների իրավասություններն ու գործնական արձագանքը: Վարժության նպատակն է հայ ոստիկաններին ներկայացնել ընտանեկան բռնության կանխման և հետապնդման միջազգային փորձը գործնական օրինակների քննարկման միջոցով: Գենդերային բռնության դեմ պայքարի ծրագիրն իրականացնում են Ընդդեմ գենդերային բռնության Հայաստանում Կոնսորցիումի անդամ կազմակերպությունները՝ ՄԶՄԿ առաջնորդությամբ: Ծրագրիը ֆինանսավորում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (ՄԱԲՀ):
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։
ավելին >>
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում: |
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։