ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

ՄԶՄԿ-ի 6-րդ ամենամյա համաժողովը Արևելյան գործընկերության ծրագրի թեմայով

27.11.2010

2010թ. նոյեմբերի 26-27-ը Երևանում «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահոմ տեղի ունեցավ «Եվրոպական հեռանկարները «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում և Հայաստան-Եվրոպական միություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների գործընթացում» համաժողովը: Համաժողովը կազմակերպել էր «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի օժանդակությամբ:

Համաժողովի նպատակը Հայաստանում քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության և հասարակական կազմակերպությունների դերի բարձրացմանը նպաստելն էր: Սա եվրոպական ինտեգրմանը նվիրված վեցերորդ ամենամյա համաժողովն էր, որը Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության ինտեգրման գործընթացի ընթացքը փորձագիտական համայնքին և լայն հասարակությանը ներկայացնելու ու լուսաբանելու ուրույն ամբիոն է դարձել:

Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար պրն. Արթուր Բաղդասարյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար պրն. Ռաուլ դե Լուցենբերգերը: Համաժողովում զեկուցմամբ հանդես եկավ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով նախկին հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Պառլամենտական վեհաժողովի նախկին նախագահ (2006թ.), Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ պրն. Գորան Լենմարկերը: Համաժողովը եզրափակիչ ուղերձով ամփոփեց ՀՀ վարչապետ պրն. Տիգրան Սարգսյանը: Համաժողովին մասնակցեցին Հա­յաս­տանի, Վրաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Չեխիայի, Դանիայի, Թուրքիայի, Շվեդիայի, ինչպես նաև եվրոպական և միջազգային կառույցների, այդ թվում` ԵՄ, ԵԱՀԿ, ԵԽ, ՆԱՏՕ ներկայացուցիչներ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։