ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

"Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի եռամսյակային զեկույցը

22.02.2011

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը նոր բիզնես համագործակցության և տարածաշրջանային մասնագիտական կապերի ստեղծման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նպաստող համագործակցության հաստատման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավման, ինչպես նաև պետական երկխոսության և շփումների համար բարենպաստ միջավայրի ստեղծման միջոցով:

Հայաստանը և Թուրքիան կրում են երկար պատմություն ունեցող սուր տարաձայնությունների բեռը: Վերջին քսան տարիների ընթացքում երկու երկրները կատարել են իրենց տարաձայնությունները մի կողմ դնելու և կապեր հաստատելու մի շարք փորձեր, սակայն առ այսօր այս ջանքերը չեն հանգեցրել դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Հայաստանի անկախացումից ի վեր Թուրքիայի հետ երկխոսություն հաստատելու երեք մեծ  «ալիքներ» են եղել: Թեև քաղաքական մերձեցման խթանման առումով այս բոլոր «ալիքների» ունեցած հաջողությունները սահմանափակ են եղել, սակայն «երրորդ ալիքից» քաղած դասն այն է, որ կառավարությունների, քաղաքացիական հասարակության և միջազգային հանրության համատեղ ջանքերը կարող են դրականորեն ազդել հասարակական վերաբերմունքի վրա:

Հաշվի առնելով այս հանգամանքը` ծրագիրը աջակցում է հարաբերությունների բարելավման «չորրորդ ալիքի» կայացմանը` քաղաքացիական հասարակությունը, գործարար և ոչ պաշտոնական երկխոսությունն ուղղորդելով դեպի այն կետը, երբ Հայաստանն ու Թուրքիան կկարողանան հարաբերություններ հաստատել և հեշտությամբ բացել սահմանը: Ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և երեք հայկական գործընկեր կազմակերպությունների` Երևանի մամուլի ակումբի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների հետ համատեղ կազմված կոնսորցիումի կողմից: Երկար տարիներ այս չորս կազմակերպությունները եղել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման գործընթացի առաջատար դիրքերում և մեծ դեր են ունեցել քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվական միջոցների, մշակութային երկխոսության, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտության երկրորդ ուղու և ժողովրդական դիվանագիտության գործադրած ջանքերում: Կոնսորցիումը նաև սերտ համագործակցում է Թուրքիայի առաջատար կազմակերպությունների հետ:

Ծրագրի գործունեության համար երեք առաջնահերթ ոլորտներն են բիզնես համագործակցությունը, քաղաքացիական հասարակությունը և միջկառավարական երկխոսությունը: Բացի այդ, ծրագրի շրջանակներում նշված երեք ոլորտներում կանցկացվի հետազոտություն: Ծրագրի տևողությունը 2010թ-ի հոկտեմբերի 1-ից մինչ 2012թ-ի հոկտեմբերի 1-ն է: Ծրագիրը կնպաստի միջսահմանային կապերի հաստատմանը, կբարձրացնի երկու հասարակությունների միջև վստահության մակարդակը և կնվազեցնի առկա կարծրատիպերը, ինչպես նաև պայմաններ կստեղծի պետական գործիչների միջև ոչ պաշտոնական հարաբերություններ հաստատման համար, ինչը երկարաժամկետ կտրվածքով կօգնի կօգնի անդրադառնալ առավել հակասական խնդիրներին:

ԱՄՆ ՄԶԳ-ն և կոնսորցիումի անդամներն աջակցում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը՝ խթանելով քաղաքացիական հասարակության համագործակցությունը, հիմնելով գործարարների և պրոֆեսիոնալների ցանցեր և զարգացնելով եղած համագործակցության օրինակները, ինչպես նաև սատարելով երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման ձևավորմանը և խորացմանը, տարածաշրջանում խաղաղության և տնտեսական ինտեգրման հասնելու նպատակով:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։