- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
2011թ. մարտի 25-ին Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի և Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ կազմակերպեց համաժողով «Մասնակցային եվրոպական ինտեգրում» խորագրով:
Համաժողովը հարթակ հանդիսացավ Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցության համար` ապահովելով համագործակցությունը կառավարության, խորհրդարանի և եվրոպական ինտեգրման գործընթացը համակարգող հայաստանյան կառույցների հետ:
Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացում ներառված են քաղաքացիական հասարակությունը և հանրային կառավարման համակարգը ներկայացնող մի շարք դերակատարներ: Արևելյան գործընկերության շրջանակներում հայ-եվրոպական հարաբերությունների սերտացմանը զուգընթաց արձանագրվում է նաև տարբեր շահագրգիռ կողմերի մասնակցության կայուն աճ: Քաղաքացիական հասարակությունը և´ օրենսդիր և գործադիր մակարդակներում ներկայացված է եվրոպական ինտեգրման համատեքստում իրականացվող բարեփոխումներին առնչվող որոշումների կայացման գործընթացում: Այնուամենայնիվ, քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցչական մարմինների գործունեության համակարգումը դեռևս ունի ամրապնդման կարիք: Ավելին, անհրաժեշտ է խթանել երկխոսությունը ոչ միայն քաղաքացիական հասարակության ներսում, այլ նաև համապատասխան պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կառույցների միջև:
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։
ավելին >>
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում: |
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։