ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

ԼՂՀ-Հայաստանի Հանրապետություն ինտեգրման հրամայականները

04.07.2011

Օժանդակության «անհրաժեշտն» ու «բավարարը»

Թե՛ Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգում, թե՛ յուրաքանչյուր հայի մտահոգություններում ու իղձերում Լեռնային Ղարաբաղի ապագայի խնդիրն առաջնային է: Հաճախ, կարևորելով այս կամ այն խնդիրը, փորձում ենք օգնել, համարելով, որ ապագայում մեր իղձերի կատարման համար մեր օգնությունը, մեր ներդրումը, մեր դրամն ինքնին բավարար կռվան է: Նման օգնությունը սակայն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Անհրաժեշտ է այնպիսի հիմք ձևավորել, որը ԼՂՀ զարգացումը կդնի ինքնաբավ ու ինքնուրույն ուղու վրա, կարագացնի դրա ընթացքը և կբազմապատկի գործադրվող ջանքերը: Նման հիմք ձևավորելու համար ֆինանսական ռեսուրսն ու բարձր մակարդակով համագործակցությունը բավարար չեն: Ավելին, ՀՀ և ԼՂՀ հասարակությունները որոշակիորեն անջրպետված են. վարվող արտաքին քաղաքականությունն ու ներքին իրականության ոչ լիարժեք համադրելիությունը այս են վկայում: Անջրպետը մարտահրավեր է ՀՀ և ԼՂՀ ազգային անվտանգությանը և շարունակաբար խոչընդոտում է պետականության կայացմանն ու հասարակության զարգացմանն ու ինտեգրմանը: Եվ սա այն պարագայում, երբ առնչվում ենք ԼՂՀ-ի, մասնակիորեն նաև՝ Հայաստանի հանդեպ վարվող մեկուսացման քաղաքականությանը: Հայաստանին ու Արցախին ձեռք մեկնող աշխարհասփյուռ հայության պարագայում եզրակացությունը հստակ է. «եթե օգնում ես, բայց չես շփվում ու հարաբերություններ կառուցում, ապա օտարանում ես ու ապաինտեգրվում»:

Գործակցություն. ամենից կարևորը

Եվ այսպես, ԼՂՀ-ին օգնության մեկնող ձեռքերը քիչ չեն: Օգնությունը տրամադրվում է թե՛ պետական մակարդակով` բյուջետային վարկի տեսքով, թե՛ աշխարհասփյուռ հայության կողմից` համահայկական հիմնադրամի հանգանակության խողովակով: Կա նաև պարզ, մարդկային միասնություն` բոլորս հայ ենք: Ստացվում է, որ մարդկային ու պետական հարթություններում կապերն ամուր են, սակայն թերևս ամենակարևոր՝ քաղաքացիական հասարակության հարթության մեջ խզումն ակնհայտ է: ՀՀ և ԼՂՀ քաղաքացիական հասարակության միջև համագործակցության բացակայությունը նպաստում է անջրպետի խորացմանը` մեծացնում շահարկումների վտանգը, թուլացնում լիարժեք ժողովրդավար պետականության կայացումը: Այսօր Հայաստանի բազմաթիվ կառույցներ ավելի մեծ պատրաստակամությամբ աշխատում և համագործակցում են եվրոպական ու ամերիկյան հասարակական կազմակերպությունների հետ, քան փորձում են գործընկերներ գտնել ու ծրագրեր իրականացնել ԼՂՀ-ում: Այս իրողությունը, թերևս, բազմամիլիոնանոց ծրագրերի առկայության հետևանք է, որի արդյունքում ստեղծված համագործակցությունը մեծացնում է ծրագրերի արդյունավետությունը, ընդլայնում ու հարստացնում քաղաքացիական հասարակության սպեկտրը, խթանում բազմակարծությունը: Նման դրական ազդեցությունն անհնարին կլիներ, եթե միջազգային զարգացման գործընկերները միջոցները տրամադրեին բացառապես մեկ սուբյեկտի, ինչը զգալիորեն կթուլացներ միջոցների օգտագործման գործընթացի հաշվետվողականությունը, կհարվածեր դերակատարների պատասխանատվությանն ու նրանց գործունեության թափանցիկությանը, թերևս նաև՝ օրինականությանը: Հետևությունն ակնհայտ է. ԼՂՀ-ի և ՀՀ-ի հասարական կառույցների միջև անմիջական համագործակցությունը ավելի կհարստացնի քաղաքացիական հասարակության ներկապնակն ու կընդլայնի դրա սպեկտրը և զգալիորեն կկրճատի առկա անթույլատրելի անջրպետը քաղաքացիական հասարակության հարթության մեջ: Միաժամանակ, ակնհայտ է, որ նման համագործակցությունը պահանջում է միջոցներ, սակայն դրանց ձևավորման աղբյուրների և հատկացման մեխանիզմների ստեղծման խնդիրը մնում է չլուծված:

Խոչընդոտներն ինչպես որ կան

ՀՀ և ԼՂՀ քաղաքացիական հասարակությունների ակտիվ ինտեգրումը խթանելուն ուղղված գործունեությանը խոչընդոտում են մի շարք գործոններ.

  • ներկայում պետություն-հասարակական կազմակերպություններ հարաբերությունների ու առավել ևս՝ գործակցության շուրջ մշակված մոտեցումներ չկան, խաղի կանոնները զարգացման փուլում են,
  • հասարակական կազմակերպությունների ու իշխանության միջև հարաբերությունները երբեմն-երբեմն անտագոնիստական են. կառուցողական քննադատության մշակույթ չի կայացել,
  • թեպետ ՀՀ կառավարությունը բյուջետային միջոցներով ՀԿ-ներին ծրագրեր պատվիրելու որոշակի փորձ ունի, այդուհանդերձ առկա մեխանիզմներն անկատար են և էականորեն զիջում են միջազգային զարգացման գործընկերների աջակցության մեխանիզմներին ու զարգացած երկրների բյուջետային փորձին, ԼՂՀ-ին աջակցության ներկա գործընթացն իրականացվում է ինքնահոսով, թեև առանց ակնհայտ բացասական արդյունքների:

    Լավ է շուտ, քան ուշացած

    Կառավարման փորձ ունեցողները լավ գիտեն՝ որոշումների մեծամասնությունը կայացվում է, երբ այլևս հնարավոր չէ հետաձգել որոշումը: Չպետք է թողնել, որ դանակը հասնի ոսկորին և նոր միայն քայլեր ձեռնարկել. ՀՀ և ԼՂՀ անջրպետի խորացումը կանգնեցնելու ու ինտեգրման գործընթացները խթանելու համար անհրաժեշտ է որոշումներ կայացնել այսօր ևեթ: Որոշումները կարող են տարբեր լինել, սակայն պետք է նպատակին հասնեն ու պարունակեն իշխանություն-հասարակական կազմակերպություններ-ՀՀ-ԼՂՀ ինտեգրման առաքելության ուրվագծերը: Այս ուղին կարող է ենթադրել որոշ կառույցների ստեղծում, ինչպես օրինակ.

  • ՀՀ-ԼՂՀ ինտեգրման քաղաքականության խորհդրակցական մարմինը,
  • ՀՀ-ԼՂՀ ինտեգրման քաղաքականության իրականացման և վերահսկողության լիազոր մարմինը:

    Նոր հեռանկարներ

    Առաջարկվող քաղաքականության արդյունքում կիրագործվեն նաև մի քանի այլ հեռանկարային նպատակներ: Մասնավորապես.

  • ինստիտուցիոնալ հիմքերի վրա կդրվի ՀՀ-ԼՂՀ ինտեգրման գործընթացը,
  • ՀՀ-ում տեղի ունեցողբարեփոխումների զգալի մասը, որն իրականացվում են տեղական ՀԿ-ների միջոցով ու արտաքին օժանդակությամբ, կըդլայնվի դեպի ԼՂՀ` ՀՀ օժանդակությամբ և ՀԿ-ների միջոցով,
  • կհստակեցվեն պետական բյուջեի հաշվին հասարակական կազմակերպությունների միջոցով պետական ծրագրերի արդյունավետ իրագործման և վերահսկման մեխանիզմները,
  • կուրվագծվի ու կինստիտուցիոնալացվի իշխանություն-քաղաքացիական հասարակություն հարաբերությունների ու գործակցության շրջանակը` նվազեցնելով բևեռացումն ու անվստահությունը,
  • հիմք կդրվի ՀՀ օժանդակության ինստիտուտի կայացման համար, որը ՀՀ արտաքին օժանդակության քաղաքականությունը կիրականացնի նաև այլ երկրներում:
    Համառոտագիրը մշակվել է 2011թ-ի հուլիսի 29-ին կայացած` «ԼՂՀ-Հայաստանի Հանրապետություն ինտեգրման հարցերը» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր «Սևծովյան տարածաշրջանի խաղաղաշինական ցանցի» աջակցությամբ:
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    15.03.2021

    ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

    ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

     ավելին >>
    15.03.2021

    Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

    ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

     ավելին >>
    09.03.2021

    «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

    2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

     ավելին >>

    ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

    28.03.2024

    Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

    2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։