ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Քաղաքացիական հասարակության կառույցների զարգացման կանոնակարգման խնդիրները

01.09.2011

Գործող օրենսդրության վերանայման հրամայականը

Հայաստանի ժողովրդավարացման գործընթացում հստակ առանձնանում են հասարակության փոխակերպման մի շարք փուլեր՝ խորհրդային ժառանգության վերաիմաստավորում, արևմտյան արժեքների և ինստիտուտների ներմուծում և դրանց բախման արդյունքում՝ սեփական արժեքների և ինստիտուտների ձևավորում: Մեր հասարակությունը մտնում է փոխակերպման հերթական փուլը. ձևավորման հախուռն տրամաբանությանը հաջորդելու է գալիս զարգացման հրամայականը, որը քաղաքականության, իրավական կարգավորման և միջամտության որակապես այլ միջավայր ու գործիքներ է պահանջում: Փոխակերպման փուլերի սահմանագծին կարևորվում է նախորդ փուլի արդյունքների ամփոփումն ու ծագող մարտահրավերների հստակեցումը:

Նախորդ փուլի հիմնական արդյունքների շարքում հատկանշական է հասարակական նոր կառույցի՝ ոչ-պետական և ոչ-առևտրային կազմակերպությունների ինստիտուցիոնալ կայացումը: Երկրորդ արդյունքը, թերևս, այդ կառույցների առաքելությունների, ուստի և՝ գործունեության հստակեցումն ու տարբերակումն է: Երրորդ արդյունքը, այս կառույցների զարգացման խնդիրների ու դրանց տարբերությունների գիտակցումն է, դրանց բարձրաձայնումն ու համապատասխան լուծումների պահանջի առաջադրումը:

Սոցիալական տարբեր խավերի շահերի պաշտպանությանը հետամուտ հասարակական կազմակերպություններն ու իրավապաշտպան կառույցները, հետազոտական ու վերլուծական կենտրոնները, համայնքային ու խոցելի խմբերին ծառայություն մատուցող հասարակական կառույցները, ստեղծագործական միություններն ու մասնագիտական միավորումները զարգացման ընդհանրական նպատակ ունեն. սեփական անդամների և/կամ շահառուների շահերը պաշտպանել հնարավորինս գործուն ու արդյունավետ կերպով:

Հարկ է առանձնացնել զարգացման համար առանցքային երկու նախապայմաններ. ինստիտուցիոնալ կարողություններ և ֆինանսական կայունություն: Եթե նախորդ տասնամյակում առաջին նախապայմանը որոշակիորեն կայացել է, ապա երկրորդը օրակարգային խնդիր է:

Այս առումով քաղաքացիական հասարակության ինստիտուտների իրավական կանոնակարգումը ներկայում երկու հիմնական մարտահրավեր ունի. սահմանել այս կառույցների թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքները և միաժամանակ ապահովել խաղի այնպիսի կանոններ, որոնք թույլ կտան դրանց անխափան շարունակել իրենց գործունեությունը, մասնավորապես խթանել ֆինանսապես ինքնաբավ կառույցների կայացումը:

Իսկ ինչպե՞ս

Խնդրի լուծմանը տեխնիկական մոտեցումները տարբեր են. կանոնակարգել ոչ պետական, ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը մեկ ընդհանրական, համապարփակ, ցանկալիորեն՝ ազատական և ճկուն օրենքի հիմնարար դրույթներով, կամ հաշվի առնելով հասարակական կառույցների առանձնահատկություններն ու զարգացման կարիքների տարբեր ընկալումները՝ փորձել դրանց գործունեությունը կարգավորել առանձին օրենքներով: Երկրորդ մոտեցումն առաջին հայացքից թերևս առավել գայթակղիչ է թվում, քանզի ակնկալվում է, թե առանձին օրենքները կմշակվեն մանրակրկտորեն հաշվի առնելով կառույցների առանձնահատուկությունները: Սակայն այս մոտեցման թաքնված թակարդը հենց նման մանրամասներն են, որոնք զարգացումը խթանելու փոխարեն պիտի պարփակեն կանոններ, որոնք ըստ ամենայնի շատ արագ վերածվելու են սահմանափակումների, որովհետև հայաստանյան իրողություններում ժողովրդավարական համակարգի հիմնական առանցքներից մեկը՝ օրենքի գերակայությունը, դեռևս շատ հեռու է կատարելությունից: Օրենսդրական լավագույն լուծումները կարող են հակառակ՝ զարգացմանը խոչընդոտող դեր կատարել ոչ պատշաճ կիրարկման պարագայում, ինչին այնքան հաճախ ականատես ենք լինում:

Միաժամանակ, ինչպես համաձայնվում են գրեթե բոլորը, հասարակական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող գործող օրենսդրությունը բավականին ազատական է: Ուստի, ի տարբերություն երկրորդ մոտեցման, ընդհանրական օրենքն ըստ էության կարող է սահմանել խաղի հիմնարար կանոնները, միաժամանակ լրացուցիչ իրավունքներ և հնարավորություններ և դրանց համարժեք՝ գործունեության թափանցիկության և հաշվետվողականությանը վերաբերվող պարտականություններ սահմանելով և ապահովելով այնպիսի ճկունություն, որը թույլ կտա խաղացողներին այն պահին, երբ վերանայման անհրաժեշտությունն արդեն հասունացել է, հանդես գալ նոր օրենսդրական առաջարկներով:

Օրինակ՝ սոցիալական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններին կարելի է օրենսդրորեն հնարավորություն ընձեռել ձեռք բերել հանրային շահերին (public benefit) ծառայող կազմակերպության կարգավիճակ, ինչը ենթադրում է պետական պատվեր և պետական բյուջեից սուբսիդավորում՝ թափանցիկության ու հաշվետվողականության լրացուցիչ պատասխանատվություն վերցնելու պատրաստակամության պարագայում: Վերլուծական կենտրոնները կարող են հնարավորություն ստանալ սեփական ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակով ձևավորել նպատակային դրամագլխային ֆոնդեր (endowment), իսկ ստեղծագործական միությունները՝ հեռահար նպատակային ծրագրեր իրականացնել առանց օրենսդրորեն կաշկանդված լինելու հասարակական կազմակերպությունների մասին ներկա օրենքով պարտադրված սուղ ժամկետներով: Եվ կրկին՝ թափանցիկության ու հաշվետվողականության համարժեք պարտավորություններ ստանձնելով:


Համառոտագիրը մշակվել է 2011թ-ի հուլիսի 4-ին կայացած` «Հայաստանում քազաքացիական հասարակության զարգացումը կանոնակարգող միջավայրը» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացմանը միտված քաղաքականության, կանոնակարգման և ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Քաունթերփարթ ինթենեյշնլ» կազմակերպության աջակցությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։