- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |


Ապրիլի 18-ին Երևանի Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ թուրք և հայ մասնակիցներից կազմված երեք աշխատանքային խմբերի միացյալ ամփոփիչ հանդիպումը: Մասնակիցները քննարկեցին երկու երկրների միջև ապագա համագործակցության ճանապարհները՝ մասնավորապես շեշտելով կանանց, քաղաքական, բիզնես և քաղաքացիական հասարակության առաջնորդների ներգրավման անհրաժեշտությունը: Մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպել Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրեն տկն. Ջաթինդեր Չիմայի հետ, որը մասնակցեց միջոցառման փակման արարողությանը՝ ողջունելով երկու երկրների միջև հարաբերությունների բարելավմանը միտված համատեղ ջանքերը և աշխատանքային խմբերի նախաձեռնությունները: Միջոցառման կազմակերպիչներն էին ՄԶՄԿ-ն և ՀԱԳ(Գ)Մ-ն Հայաստանից և ԳԱՅԱ-ն Թուրքիայից:
Այս հանդիպումը «Աջակցություն հայ-թուրքական հարաբերություններին» ծրագրի մասն է կազմում, որը իրականացվում է ՄԶՄԿ-ի, Եվրազիա համագործակցության հիմնադրամի, Երևանի մամուլի ակումբի և ՀԱԳ(Գ)Մ)-ի համատեղ ջանքերով և ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսական աջակցությամբ:
Քաղաքացիական հասարակության կառույցների, վերլուծական կենտրոնների, գործարար համայնքի և զարգացման գործընկերների ավելի քան քսան ներկայացուցիչներ ՄԶՄԿ հրավերով մայիսի 23-ին մասնակցեցին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտների հարատևություն. անձեռնմխելի կապիտալով հիմնադրամներ»թեմայով առանց հղումների իրավունքի քննարկմանը:
ավելին >>
Հայկական Ատլանտյան Ասոցիացիան իր երիտասարդական թիմի՝ Հայկական երիտասարդական Ատլանտյան Ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպում է երիտասարդական համաժողով ՝«Սևծովյան տարածաշրջան. Փոփոխվող աշխարհում ապագա որոշում ընդունողների միավորում», որը տեղի կունենա Երևանում ս./թ. մարտի 14-15-ին:
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոն ՀԿ-ն (ՄԶՄԿ) ՀՀ տարածքային կառավարման նախարարության և ՄԱԿ զարգացման ծրագրի օժանդակությամբ իրականացնում է 2015 թվականից հետո Հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ) հիման վրա խարսխված զարգացման օրակարգի ձևավորման հասարակական քննարկումներ:
ավելին >>10 հանրային քննարկումներ հազարամյակի զարգացման նպատակների թեմայով Հայաստանի 5 մարզերում և Երևանում
2012թ. սեպտեմբերի 2-ից նոյեմբերի 2-ը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ և ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությամբ իրականացրել է «Բնակչության և զարգացման միջազգային համաժողովը 2014 թվականից անդին» ուսումնասիրության հարցաշարը լրացնելու աշխատանքները, որի շրջանակներում խորհրդակցական հանդիպումներ և ֆոկուս խմբեր են անցկացվել լիազոր պետական մարմինների, քաղաքացիական հասարակության կառույցների, մասնավոր ընկերությունների հետ, ինչպես նաև կատարվել է փաստաթղթերի ուսումնասիրություն: