- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |


Քաղաքացիական հասարակության կառույցների, վերլուծական կենտրոնների, գործարար համայնքի և զարգացման գործընկերների քսան ներկայացուցիչներ ՄԶՄԿ հրավերով ապրիլի 23-ին մասնակցեցին «ՀՀ Ժողովրդագրական քաղաքականության ռազմավարության և ՀՀ 2012թ. տարեկան բյուջեի օրենքի նախագծի համապատասխանությունը» թեմայով առանց հղումների իրավունքի քննարկմանը: Քննարկման արդյունքները կամփոփվեն համապատասխան քաղաքականության համառոտագրում, որը կհրապարակվի նաև մեր պաշտոնական կայքում:
Եվրոպական միության, Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ և ՀՀ տարածքային կառավարման նախարարության (ՏԿՆ) հետ սերտ համագործակցությամբ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) իրականացնում է «Մասնակցային, պատասխանատու և գենդերային հավասարության սկզբունքներին խարսխված կառավարման վերաբերյալ տեղական իշխանությունների կարողությունների ու գիտելիքների զարգացում» ծրագիրը, որը մաս է կազմում ավելի մեծ մի ծրագրի՝ «Հավասար իրավունքներիև հավասար հնարավորությունների խթանում Հայաստանում. Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում»:
ավելին >>Մայիսի 25-ին՝ Եվրոպայի օրվա կապակցությամբ, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը Երևանում կազմակերպել էր հանրային բացօթյա տոնակատարություն:
ավելին >>Քաղաքացիական հասարակության կառույցների, վերլուծական կենտրոնների, գործարար համայնքի և զարգացման գործընկերների ավելի քան քսան ներկայացուցիչներ ՄԶՄԿ հրավերով մայիսի 23-ին մասնակցեցին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտների հարատևություն. անձեռնմխելի կապիտալով հիմնադրամներ»թեմայով առանց հղումների իրավունքի քննարկմանը:
ավելին >>10 հանրային քննարկումներ հազարամյակի զարգացման նպատակների թեմայով Հայաստանի 5 մարզերում և Երևանում
2012թ. սեպտեմբերի 2-ից նոյեմբերի 2-ը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ և ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությամբ իրականացրել է «Բնակչության և զարգացման միջազգային համաժողովը 2014 թվականից անդին» ուսումնասիրության հարցաշարը լրացնելու աշխատանքները, որի շրջանակներում խորհրդակցական հանդիպումներ և ֆոկուս խմբեր են անցկացվել լիազոր պետական մարմինների, քաղաքացիական հասարակության կառույցների, մասնավոր ընկերությունների հետ, ինչպես նաև կատարվել է փաստաթղթերի ուսումնասիրություն: