- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |


Հունիսի 19-ին ՄԶՄԿ-ն կազմակերպել էր կլոր սեղան «Աջակցություն ավագանու գործունեության բարելավմանը՝ ավագանու ընդունմանը և հաստատմանը ենթակա իրավական ակտերի տիպային նախագծերի մշակման և ներդրման միջոցով» ծրագրի շրջանակներում, որին մասնակցեցին Հայաստանի տարբեր համայնքների ավելի քան 20 ներկայացուցիչներ: Հանդիպման ժամանակ քննարկվեցին ավագանու կանոնակարգում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները, մասնավորապես ավագանու կանոնակարգի ընդունման և փոփոխման կարգը: Քննարկվող հարցերի թվում էին նաև համայնքի բյուջեի և զարգացման քառամյա ծրագրի նախագծի վերանայման, կատարման վերահսկողության, հաշվետվությունների քննարկման և հաստատման ընթացակարգերի վերաբերյալ խնդիրները:
Եվրոպական միության, Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ և ՀՀ տարածքային կառավարման նախարարության (ՏԿՆ) հետ սերտ համագործակցությամբ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) իրականացնում է «Մասնակցային, պատասխանատու և գենդերային հավասարության սկզբունքներին խարսխված կառավարման վերաբերյալ տեղական իշխանությունների կարողությունների ու գիտելիքների զարգացում» ծրագիրը, որը մաս է կազմում ավելի մեծ մի ծրագրի՝ «Հավասար իրավունքներիև հավասար հնարավորությունների խթանում Հայաստանում. Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում»:
ավելին >>Մայիսի 25-ին՝ Եվրոպայի օրվա կապակցությամբ, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը Երևանում կազմակերպել էր հանրային բացօթյա տոնակատարություն:
ավելին >>Քաղաքացիական հասարակության կառույցների, վերլուծական կենտրոնների, գործարար համայնքի և զարգացման գործընկերների ավելի քան քսան ներկայացուցիչներ ՄԶՄԿ հրավերով մայիսի 23-ին մասնակցեցին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտների հարատևություն. անձեռնմխելի կապիտալով հիմնադրամներ»թեմայով առանց հղումների իրավունքի քննարկմանը:
ավելին >>10 հանրային քննարկումներ հազարամյակի զարգացման նպատակների թեմայով Հայաստանի 5 մարզերում և Երևանում
2012թ. սեպտեմբերի 2-ից նոյեմբերի 2-ը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ և ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությամբ իրականացրել է «Բնակչության և զարգացման միջազգային համաժողովը 2014 թվականից անդին» ուսումնասիրության հարցաշարը լրացնելու աշխատանքները, որի շրջանակներում խորհրդակցական հանդիպումներ և ֆոկուս խմբեր են անցկացվել լիազոր պետական մարմինների, քաղաքացիական հասարակության կառույցների, մասնավոր ընկերությունների հետ, ինչպես նաև կատարվել է փաստաթղթերի ուսումնասիրություն: