ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

Միգրացիայի կարգավորման ոլորտի բարեփոխումները կամրապնդվեն միջազգային համագործակցության շնորհիվ

09.10.2012

2012թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության (ՄՊԾ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ) և Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի առաքելության (ՄՄԿ) միջև ստորագրվեց Համագործակցության հուշագիր` «Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թթ. գործողությունների ծրագրի» և «Հայաստանի Հանրապետությունից սկիզբ առնող անկանոն միգրացիայի երևույթի ուսումնասիրության և դրա կանխարգելման վերաբերյալ հայեցակարգի» շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացմանն աջակցության վերաբերյալ: 

Հուշագիրը ստորագրեցին ՄՊԾ տնօրեն պրն Գագիկ Եգանյանիը, ՄԶՄԿ ծրագրի կոորդինատոր պրն Արմեն Գալստյանիը և ՄՄԿ Հայաստանի գրասենյակի ղեկավար տկն Իլոնա տեր-Մինասյանիը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրոպական միության պատվիրակության ղեկավար ՆԳ դեսպան պրն Տրայան Հրիստեան։

2011 թվականի վերջին ՀՀ Կառավարությունն ընդունել է միգրացիայի կարգավորման ազգային քաղաքականություն, որն ի թիվս այլ կարևոր հարցերի, անդրադառնում է աշխատանքային միգրացիայի կառավարմանը: Միևնույն ժամանակահատվածում ընդունվել է նաև Հայաստանի Հանրապետությունում անկանոն միգրացիայի դեմ պայքարի վերաբերյալ ռազմավարություն:  Այս փաստաթղթերը նախատեսում են ՀՀ-ում միգրացիայի կարգավորման ոլորտի բարեփոխումներ և ենթադրում են այնպիսի կարևոր միջոցառումներ, ինչպիսիք են` աշխատանքային միգրացիայի ոլորտի օրենսդրական դաշտի ձևավորում, շահագրգիռ օտար պետությունների հետ երկկողմ աշխատանքային համաձայնագրերի կնքում, միգրանտ աշխատավորների իրավունքների պաշտպանություն, ԵՄ–ում ընդունված չափանիշներին համապատասխանելիության տեսանկյունից միգրացիան կանոնակարգող ՀՀ օրենսդրական դաշտի վերլուծություն, ինչպես նաև անկանոն միգրացիայի վտանգների և օրինական աշխատանքային միգրացիայի հնարավորությունների մասին հանրության իրազեկման մեծածավալ արշավ:

Հուշագրում ամրագրված նպատակներն ու պարտավորությունները կիրականացվեն Եվրոպական միության օժանդակությամբ ՄԶՄԿ-ի և ՄՄԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրի (ընդհանուր արժեքը՝ 2,450,000 ԵՎՐՈ), Բելգիայի Թագավորության օժանդակությամբ ՄԶՄԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանից Բելգիայի Թագավորություն անկանոն միգրացիայի կանխարգելում» ծրագրի և Նիդերլանդների Թագավորության Ներքին գործերի և թագավորական հարաբերությունների նախարարության օժանդակությամբ իրականացվող «Աջակցություն Նիդերլանդներից Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների եվրաինտեգրմանը» ծրագրի, ինչպես նաև ՄՄԿ-ի օժանդակությամբ իրականացվող «Տեխնիկական աջակցություն ՀՀ Կառավարությանը աշխատանքային միգրացիայի սխեմաների նախաձեռման գործում» ծրագրի շրջանակներում։ ՀՀ ՄՊԾ, ՄԶՄԿ և ՄՄԿ միջև սերտ համագործակցություն հաստատելու միջոցով կստեղծվի Հուշագրով և դրա հավելվածներով սահմանվող գործողությունները համակարգող հանձնաժողով` շահագրգիռ կողմերի և շահառուների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հուշագրով սահմանվող գործողություններն իրականացնելու նպատակով կձևավորվի նաև աշխատանքային խումբ՝ փորձագետների ներգրավմամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։