ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

Քաղաքացիական հասարակության դերը ԵՄ ինտեգրման գործընթացում. իրական ներգրավվածություն արդյունավետ մասնակցության միջոցով

23.11.2012

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) ՀԿ-ն Վիշեգրադյան հիմնադրամի կողմից աջակցվող մեկամյա ծրագրի շրջանակում կազմակերպել է «Քաղաքացիական հասարակության դերը ԵՄ ինտեգրման գործընթացում. իրական ներգրավվածություն արդյունավետ մասնակցության միջոցով» միջազգային համաժողով, որը տեղի ունեցավ Երևանում, ս/թ նոյեմբերի 22-23-ին, Անի Պլազա հյուրանոցում:

Համաժողովին մասնակցեցին և ելույթով հանդես եկան ներկայացուցիչներ Վիշեգրադյան պետություններից (Լեհաստան, Չեխիայի Հանրապետություն, Սլովակիա, Հունգարիա), Արևելյան գործընկերության երկրներից՝ Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիցչներ:

Համաժողովի հիմնական նպատակն էր ներկայացնել Եվրաինտեգրման գործընթացում Վիշեգրադյան երկրների քաղաքծ դասերը և լավագույն փորձը, ինչպես նաև ներկայացնել Արևելյան գործընկերության երկրներում առկա խնդիրներն ու մարտահրավերները, որի հիման վրա համաժողովի մասնակիցների կողմից կմշակվի առաջարկությունների փաթեթ:

Մեկամյա այս ծրագրի երկրորդ փուլը ներառում է Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացման դասընթացներ տեղական և միջազգային փորձագետների մասնակցությամբ:

Համաժողովի նպատակն է քննարկել՝

    Վիշեգրադյան երկրներում քաղաքացիական հասարակության ունեցած դերը և ձեռքբերումները Եվրոպական ինտեգրման գործընթացում

    Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը նպաստող հնարավորությունների ուժեղացումը:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։