ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

Մրցույթ խորհրդատուի հաստիքի համար

01.02.2011

1. Ներածություն

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՄԶՄԿ) և Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) մեկնարկել են «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից:

Ծրագրի հիմնական նպատակներն են. 

• հզորացնել աշխատուժի շուկայում պահանջարկն ու առաջարկը համապատասխանեցնելու աշխատանքի տեղավորման գործակալությունների կարողությունները,
• ձևավորել շրջանաձև աշխատանքային միգրացիային նպաստող միջավայր,
• հզորացնել միգրացիոն տվյալների հավաքագրման, վերլուծության և քաղաքականության մշակման կարողությունները մեր երկրում,
• բարձրացնել միգրացիայի կառավարման ԵՄ օրենսդրության մասին իրազեկվածությունը և բացահայտել վերջինիս հետ ՀՀ օրենսդրության մոտարկման հնարավորությունները:

2. Միգրացիոն հարցերով խորհրդատուի հաստիքը և աշխատանքի ընդհանուր նկարագրությունը

Ծրագրի մի շարք բաղադրիչների իրականացման համար ծրագրային հաստատված փաստաթղթով և աշխատանքային ծրագրով, մասնավորապես, նախատեսվում է Միգրացիոն հարցերով խորհրդատուի հաստիքը: Ընդհանուր առմամբ, խորհրդատուն պիտի փորձագիտական ներդրում կատարի միգրացիայի ոլորտում պետական քաղաքականության, օրենսդրության, հաստատությունների և կառույցների, ընթացակարգերի և այլ խնդիրների վերաբերյալ, քաղաքականության վերլուծության, քաղաքականության առաջարկների, օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի մշակման, իրազեկման աշխատանքների կազմակերպման և այլ մեթոդների կիրառմամբ:

Միգրացիոն հարցերով խորհրդատուի աշխատանքի նկարագրության շրջանակները, մասնավորապես, ներառում են.

• երրորդ երկրների քաղաքացիների մուտքը ԵՄ երկրների աշխատանքային շուկա կանոնակարգող օրենսդրության և ոլորտի վարչական համակարգի վերլուծություն,
• ԵՄ երկրների աշխատաշուկաների կարիքների գնահատում` երրորդ երկրների քաղաքացիների նկատմամբ, ըստ երկրների գոյություն ունեցող ծրագրերի վերհանում,
• մասնավոր աշխատանքային գործակալությունների գործնեության կանոնակարգման ուղղությամբ այլ երկրների` այդ թվում աշխատուժ արտահանող, փորձի ուսումնասիրում և Հայաստանում այդ կառույցների համակարգի հզորացման հնարավորություննրի,
• միգրացիոն հարցերով բնակչության իրազեկման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ուսումնասիրում և միջազգային փորձի համադրման արդյունքում տեղական կառողությունների հզորացման հնարավորությունների բացահայտում,
• շրջանառվող աշխատանքային միգրացիայի միջազգային իրավական կարգավորումների, փորձի հետազոտություն և վերլուծություն,
• իրականացված հետազոտությունների ներկայացում Պատվիրատուի կողմից կազմակերպվող կլոր սեղանների և աշխատանքային քննարկումների ընթացքում:

3. Միգրացիոն հարցերով խորհրդատուին ներկայացվող պահանջները

Միգրացիոն հարցերով խորհրդատուի աշխատանքի նկարագրությանը համապատասխան ծառայությունների մատուցման պատշաճ որակը, ծրագրով նախատեսված գործողությունների արդյունավետ իրականացումը և արդյունքներն ապահովելու նպատակով, ինչպես նաև համանման աշխատանքների իրականացման համար խորհրդատուներին ներկայացվող պահանջների գործնական պրակտիկան հաշվի առնելով, ՄԶՄԿ-ն սահմանել է Միգրացիոն հարցերով խորհրդատուին ներկայացվող մի շարք պահանջներ, այդ թվում՝

• միգրացիայի ոլորտում պետական մարմիններին, հասարակական կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին, մասնավորապես, ԵՄ կառույցներին, ՄԱԿ-ի կառույցներին, Միգրացիայի Միջազգային Կազմակերպությանը, Համաշխարհային Բանկին, Ասիական զարգացման բանկին և այլ հեղինակավոր կառույցներին միգրացիայի ոլորտում պետական քաղաքականության, միգրացիայի պետական կարգավորման և այս ոլորտում հարակից խնդիրների շուրջ Հայաստանում խորհրդատվության տրամադրման առնվազն 15 տարվա փորձ.
• միգրացիայի ոլորտում հեղինակավոր կառույցների կողմից իրականացված ծրագրերում մասնագիտական ներգրավման, մասնակցության կամ համագործակցության 15 տարվա փորձ.
• միգրացիայի պետական քաղաքականության փաստաթղթերի (ռազմավարություններ, հայեցակարգեր, գործողությունների ծրագրեր և այլն), օրենսդրական կարգավորման, լիազոր մարմինների շրջանակների, ընթացակարգերի, հասարակական կառույցների ծրագրերի գործնական գերազանց իմացություն և դրանց մշակման վերաբերյալ հարուստ աշխատանքային փորձ.
• միգրացիայի ոլորտում քաղաքականության վերլուծության և հետազոտությունների իրականացման, քաղաքականության առաջարկների, օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի մշակման, իրազեկման աշխատանքների կազմակերպման ծանրակշիռ փորձ.
• Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության շրջանակներում միգրացիայի ոլորտում իրականացվող ծրագրերի և նախաձեռնությունների գերազանց իմացություն.
• խիստ արժևորվում են Եվրոպական Միության անդամ երկրներում միգրացիայի ոլորտը կարգավորող հաստատությունների հետ համագործակցության փորձն ու գործնական կապերը.
• հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների վարժ իմացությունը պարտադիր է:

Հետաքրքրված անձանց խնդրում ենք ներկայացնել իրենց ինքնակենսագրությունը Մարդկային զարգացման միջազգային կենտրոն հետևյալ հասցեով՝ [email protected] մինչև 2011 թվականի փետրվարի 15-ը։ Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել +374 10 582638 հեռախոսահամարով։

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։