ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

Համայնքային քննարկում Կապանում

03.03.2013

Մարդկային զարգացման միջազգային կենտրոն ՀԿ-ն (ՄԶՄԿ) ՀՀ տարածքային կառավարման նախարարության և ՄԱԿ զարգացման ծրագրի օժանդակությամբ իրականացնում է 2015 թվականից հետո Հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ) հիման վրա խարսխված զարգացման օրակարգի ձևավորման հասարակական քննարկումներ: Համաշխարհային օրակարգի ձևավորման գործընթացի շուրջ հասարակական քննարկումներում կարևորվում է ինչպես շահագրգիռ կողմերի մասնակցությունը այնպես էլ նրանց մասնակցությամբ պետական և համայնքային գերակայությունների ներառումը:

Սույն նախաձեռնության շրջանակներում ՄԶՄԿ կողմից արդեն իսկ իրականացվել են քննարկումներ ՀՀ Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում: 2013թ. մարտի 2-ին կազմակերպվել է քննարկում  Սյունիքի մարզում: Նախատեսվում է քննարկումներ կազմակերպել նաև ՀՀ  Գեղարքունիքի մարզերում և Երևանում:

ՀՀ բոլոր մարզերում քննարկումներն իրականացնելուց հետո ՄԶՄԿ կողմից կնախապատրաստվի զեկույց, որտեղ կամփոփվի քննարկումների մասնակիցների տեսլականը համաշխարհային զարգացման օրակարգի ապագայի վերաբերյալ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ