ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

ԾՈԿ դասընթացի հավաստագրերի հանձման արարողությունը

16.02.2013

2013թ. փետրվարի 15-ին «Անի Պլազա» հյուրանոցում տեղի է ունեցել «Ծառայությունների որակի կառավարում» դասընթացի հավաստագրերի հանձման պաշտոնական արարողությունը:

Առցանց դասընթացը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ից դեկտեմբերի 8-ը, հնարավորություն ընձեռեց կադրերի հավաքագրման և աշխատանքի տեղավորման խնդիրներով զբաղվող մասնագետներին, ովքեր աշխատում են թե պետական, թե մասնավոր հատավածներում, 18 վեբինարների ընթացքում զարգացնել իրենց գիտելիքներն ու հմտությունները կադրերի հավաքագրման միջազգային փորձի մասին: Դասընթացը միտված էր ապահովելու բազմակողմանի և խորը պատկերացում որակի ծառայության կառավարմանը՝ շրջանառու աշխատանքային միգրացիայի համատեքստում:

Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են նյութեր որակյալ ծառայության սկզբունքների և ստանդարտների, հաճախորդների ճիշտ մոտեցում ցուցաբերելու մասին: Մասնակիցներին ներկայացվեց նաև Ֆիլիպպինների օրինակը՝ որպես շրջանառու աշխատանքային միգրացիայի շրջանակներում ծառայությունների փորձառու մատուցող:

Դասընթացը կազմակերպել էր Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից (ՄԶՄԿ) Եվրամիության կողմից հովանավորվող «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում: Դասընթացը վարեց Ֆիլիպպիններից հրավիրված դասընթացավար տկն. Վինի Պադա Պայնոն: Դասընթացի համակարգումն ու գնահատումը իրականացվել է Զբաղվածության գործակալություններին տեղեկատվական աջակցության համակարգի ձևավորման խմբի (ULISSES) խմբի կողմից:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։