ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

Խորհրդատվական հանձնաժողովի նիստ

14.09.2013

2013 թ. սեպտեմբերի 13-ին Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախաձեռնությամբ հրավիրվեց Խորհրդատվական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կառավարության, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին պաշտոնապես ներկայացվեց Զբաղվածության գործակալություններին տեղեկատվական աջակցության համակարգը՝ ՈՒԼԻՍՍԵՍ հարթակը: Հարթակը մշակվել է ՄԶՄԿ-ի կողմից «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» եռամյա ծրագրի շրջանակներում:

Հարթակը հնարավորություն է տալիս արդյունավետորեն միացնել ԵՄ անդամ պետությունների աշխատուժի պահանջարկը Հայաստանի աշխատուժի առաջարկին՝ հեշտացնելով երկու աշխատաշուկաների միջև տեղեկատվության փոխանակումը, զգալիորեն նվազեցնելով գործարքային ծախսերը, ինչպես նաև մասնավոր հատվածի, հասարակական կառույցների և ընդհանրապես հասարակության շրջանում ձևավորելով վստահություն Շրջանառու աշխատանքային միգրացիա գործընթացի նկատմամբ: Հարթակի ծառայությունները աշխատանք փնտրողներին և ընկերություններին տրամադրվում է անվճար (հարթակը շահագործելու համար ոչ մի լրացուցիչ գումար չի գանձվում):

 

Միայն միջնորդ ընկերությունները կարող են գրանցվել և օգտվել հարթակի առաջարկած ծառայություններից: ԵՄ-ում աշխատել ցանկացող աշխատանք փնտրողները պետք է դիմեն մասնավոր կամ հասարակական միջնորդ ընկերության: Այս մոտեցումը երաշխավորում է հարթակում պարունակվող տեղեկատվության հուսալիությունը: ՈՒԼԻՍՍԵՍ հարթակը հնարավորություն է տալիս ստեղծել աշխատանք փնտրողի համապարփակ պրոֆիլ, որը ներառում է անձնական և կոնտակտային տվյալներ, տեղեկատվություն կրթության և աշխատանքային փորձի մասին: Հարթակը նաև տրամադրում է առցանց գործիքներ աշխատանք փնտրողի լեզվական գիտելիքները և ընդհանուր հմտություններն ու կարողությունները գնահատելու համար:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։