ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

Լեհական պատվիրակության փորձի փոխանակման այցը Հայաստան

10.10.2013

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրի շրաջնակներում 2013թ․ հոկտեմբերի 7-9-ը կազմակերպել էր Լեհաստանում շրջանառու աշխատանքային միգրացիայի կազմակերպման և կառավարման ոլորտում շահագրգիռ պետական, քաղաքացիական հասարակության ինստիտուտների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների փորձի փոխանակման այց Հայաստան: Լեհական պատվիրակությունը ներկայացնում էր Լեհաստանի Աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարությունը և օտարերկրյա աշխատողների հավաքագրմամբ մասնագիտացած Լեհաստանի առաջին ընկերություններից մեկը՝ ԻսթՎեսթԼինք ընկերությունը:

Փորձի փոխանակման եռօրյա այցի ընթացքում լեհական պատվիրակությունն ունեցավ մի շարք պաշտոնական հանդիպումներ ՀՀ Միգրացիոն պետական ծառայության, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ), ՀՀ ԱՍՀՆ Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի և ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական ​​ծառայություն գործակալության հետ:

Հանդիպումների ընթացում կողմերը երկուստեք ծանոթացան Հայաստանի և Լեհաստանի  միգրացիոն քաղաքականությանը, աշխատաշուկային, զբաղվածության քաղաքականությանը և սոցիալական աջակցության համակարգին: Լեհական պատվիրակությունը ներկայացրեց սեզոնային աշխատանքների համար գործող պարզեցված համակարգերը և դրանց առավելությունը Հայաստանի քաղաքացիների համար:

Փորձի փոխանակման այցի շրջանակներում, լեհակա ԻսթՎեսթԼինք ընկերությունը, որը զբաղվում է  Արևելյան Եվրոպայի և Ասիայի երկրներից աշխատատողների հավաքագրմամբ, աշխատանքի տեղավորումով և զբաղվածության այլ ծառայություններով, երկօրյա դասընթաց իրականացրեց «Արտագնա աշխատանքային միգրացիա. ԵՄ կարգավորումները և աշխատանքի տեղավորման ծառայությունը Լեհաստանի օրինակով» թեմայով: Դասընթացի մասնակիցները հնարավորություն ստացան ձեռք բերելու պրակտիկ գիտելիքներ Լեհաստանում աշխատանքի և կացության օրինականացման տարբերակների, լեհական և հայկական կողմերի միջև համագործակցության կարգավորումների, Լեհաստանում աշխատաշուկայի պահանջարկի,  հավաքագրման և աշխատանքի տեղավորման գործընթացի արդյունավետ կազմակերպման մասին:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։