- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը շահույթ չհետապնդող անկախ հետազոտական և հանրային քաղաքականության հաստատություն է:
2024թ. մայիսի 17-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում (հասցե՝ Մ. Խորենացու փող. 15) տեղի կունենա «Հզորացրու, ոգեշնչիր, գործիր» նշանաբանով Երիտասարդական էքսպո 2024-ի առաջին օրը։ Էքսպոն կազմակերպվում է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում, որի երկրորդ և երրորդ օրերի միջոցառումները կանցկացվեն օգոստոսին` 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառում։ Ծրագրի շրջանակներում ամենամյա առաջին երիտասարդական էքսպոն 2023 թվականին էր՝ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» նշանաբանով։ Երիտասարդական էքսպո 2023-ի աշխատանքներին կարելի է ծանոթանալ էքսպոյի ինստագրամյան էջում՝ https://www.instagram.com/youthexpo2023/։ |
2022-2027
ավելին >>
2015-2017
Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Հայաստանում երեխայի սեռի խտրական ընտրության մակարդակի նվազեցմանը։ Ծրագրի արդյունքում ակնկալվում է հասնել երեխայի սեռի խտրական ընտրության խնդրի վերաբերյալ հայաստանցիների գիտելիքների, վերաբերմունքի և ընկալումների նվազագույնը 15%-անոց դրական փոփոխության, ինչպես նաև պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կրճատման՝ առնվազն 10 տոկոսով։
ավելին >>2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։
ավելին >>
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում: |
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։