ԾՐԱԳՐԵՐ // 

Անվտանգության և ժողովրդավարության փոխկապակցվածության խնդիրները Կովկասում (ԿԱՍԿԱԴ)

2014 - 2017

«Անվտանգության և ժողովրդավարության փոխկապակցվածության խնդիրները Կովկասում» (ԿԱՍԿԱԴ) հետազոտական ծրագիրն իրականացվում է ինը կազմակերպություններից կազմված կոնսորցիումի կողմից։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության՝ վերլուծությունների, տեխնիկական զարգացման և ցուցադրման յոթերորդ շրջանակային ծրագրով: Ծրագրի տևողությունը 3 տարի է (2014-2017):

Ծրագրի նպատակն է համախմբել և համադրել մինչև այժմ Կովկասյան տարածաշրջանի վերաբերյալ իրականացված հետազոտությունները՝ ուսումնասիրելով սոցիալական մարտահրավերների, քաղաքական զարգացումների և  հակամարտությունների միջև կապերը, ինչպես նաև Հյուսիսային և Հարավային Կովկասի և իր հարևան երկրների միջև փոխազդեցությունները: Հիմնվելով համեմատական և միջառարկայական մոտեցումների վրա՝ ԿԱՍԿԱԴ-ը հետամուտ է լինելու ծրագրային գործողությունների շնորհիվ առավել ճշգրիտ պատկերացում ձևավորել, այն մասին, թե ինչպես են կովկասյան և տարածաշրջանային դերակատարներն ընկալում, մեկնաբանում և կիրառում ժողովրդավարությունն ու անվտանգությունը որպես քաղաքական և սոցիալական ռեսուրս:  Հիմնվելով Հյուսիսային և Հարավային Կովկասում իրականացվող ծավալուն դաշտային աշխատանքների արդյունքների վրա՝ ԿԱՍԿԱԴ-ը կստեղծի էմպիրիկ տվյալների հարուստ բազա, ինչպես նաև կառաջարկի նոր տեսակետներ Կովկասում անվտանգության և ժողովրդավարության վերաբերյալ: Ծրագրի արդյունքները կհիմնվեն նաև ոլորտային քաղաքականության խնդիրների վրա և ԿԱՍԿԱԴ-ը զգալի ազդեցություն կունենա Կովկասում ԵՄ քաղաքականության ձևավորվման վրա: Ծրագիրը գործելու է որպես հանգույց, որը կնպաստի եվրոպական և կովկասյան քաղաքականության ձևավորմանը, կառույցների և գիտական համայնքի ներկայացուցիչների համախմբմանը և նրանց միջև քննարկումների ծավալմանը:

Ծրագրի խնդիրները

ԿԱՍԿԱԴ-ի շրջանակներում (1) կուսումնասիրվեն կովկասյան պետությունները և հասարակությունները ի նպաստ հակամարտությունների և անապահովության առանցքային պատճառները բացահայտելու. (2) կիրականացվի փոխկապակցված ուսումնասիրություն Կովկասում անվտանգության և ժողովրդավարության խնդիրների վերաբերյալ. (3) կվերլուծվեն Կովկասի և հարևանների միջև կապերը. (4) կիրականացվի ապագա խնդիրների ուսումնասիրություն և վերլուծություն միտված տարածաշրջանում ժողովրդավարացման և անվտանգության գործընթացների վերաբերյալ լուծումներին. (5) կմշակվի առաջարկների փաթեթ, թե ինչպես ԵՄ-ն կարող է մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում:

Կոնսորցիում

Ֆրանսիական FMSH-ի ղեկավարությամբ ԿԱՍԿԱԴ-ը համախմբել է 9 հետազոտական կենտրոններ և ինստիտուտներ Եվրոպական միությունից, Ռուսաստանից և Կովկասից, մասնավորապես.

· Fondation Maison des sciences de l’homme (Ֆրանսիա) - կոնսորցիումի ղեկավար,

· Centre for Russian and East European Studies, University of Birmingham (Միացյալ Թագավորություն),

· FRIDE (Fondatión para las Relaciones Internacionales y el Diálogo Exterior, Իսպանիա),

· Stokholm International Peace Research Institute (SIPRI, Շվեդիա),

· Friederich Schiller University Jena (Գերմանիա),

· Institute of Geography, Russian Academy of Sciences (Ռուսաստանի Դաշնություն), 

· International Centre for Human Development (Հայաստան)

· Georgian Foundation for Strategic and International Studies (GFSIS, Վրաստան),

· Centre for National and International Studies (CNIS, Ադրբեջան)։

Ծրագրի պաշտոնական կայքն է՝ www.cascade-caucasus.eu։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։