- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Անհատը գրավի դիմաց վարկ է վերցրել և չի կարողացել այն մարել։ Խնդիրը բարձրաձայնում է, որ իր բնակարանը բանկը ձեռքից վերցնում է, ու նրան են միանում բազմաթիվ աջակիցներ, մեղադրում բանկին։ Հարց է ծագում, ո՞վ է ազնիվը՝ նա ով փող է վերցրել ու չի վերադարձնում, թե նա՝ ով տրված փողի դիմաց փոխհատուցում է վերցնում գրավի տեսքով։ Հարցը տրիվիալ պատասխան չունի, քանի որ շատերը վարկ են վերցնում՝ չհաշվարկելով իրենց եկամուտները, հնարավորությունները և այլ ռիսկեր։ Նման բազմաթիվ դեպքեր կան, որին հաճախ տալիս են մեկ լուծում՝ ֆինանսական գրագիտության բարձրացում։ Ինչպես մարդիկ պետք է բավարար գիտելիք ունենա չհոսանքահարվելու, այդպես էլ նույն գրագիտությունը պետք է լինի վարկ վերցնելիս։
Ֆինանսական գրագիտության բարձրացումը երկարաժամկետ ու կարևոր խնդիր է։ Սակայն բնակչության մասին խոսելուց առաջ պարզ հարց է առաջանում, իսկ ինչպիսի՞ն է ֆինանսական գրագիտությունը հենց պետական համակարգում, կա՞ նման հետազոտություն։ Ոչ միայն ֆինանսաբանկային համակարգի մասնագետներն ու տնտեսագետները պետք է ունենան ֆինանսական գրագիտություն, այլև բոլորը, առաջին հերթին կառավարության անդամներն ու ԱԺ պատգամավորները, մարդիկ, որոնք բնակչության «ականջներն» ու «լեզուներն են»։ Մարդիկ, որոնք որոշումներ կայացնելիս չեն կրկնի Հայաստանի տնտեսական հրաշքի այն սխալը, որի պտուղները մինչև այսօր հիշում ենք ու զգում։
Ավելի քան տասը տարի է անցել 2008 թվականի համաշխարհային ճգնաժամից, սակայն դրա հիշողությունները թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում դեռևս թարմ են։ 2018 թվականի Հայաստանի տնտեսությունը համադրելի գներով 2008 թվականի ՀՆԱ-ից ավելին է 21.4 տոկոսով։ Զարգացող երկրների համար միջինը տարեկան 2 տոկոսանոց աճը լավ ցուցանիշ չէ։ Սա նշանակում է այսօրվա ՀՆԱ-ն 42 տոկոսով կամ 2.5 տրիլիոն դրամով ավելի քիչ է, քան կլիներ նախաճգնաժամային կանխատեսվող աճի տեմպերի դեպքում։ Նույն իրականությունն է աշխարհի շատ, եթե ոչ բոլոր երկրների համար։ Օրինակ, Մեծ Բրիտանիան նախորդ տարվա դրությամբ կուտակային 16 տոկոսով կամ 300 միլիարդ ֆունտ ստերլինգով ավելի քիչ ՀՆԱ է արտադրել նախաճգնաժամային կանխատեսումների տեմպերի համեմատ։
Անցյալ տարվա ապրիլից Հայաստանի կենտրոնական բանկը, համաձայն 2015 թվականին փոփոխված սահմանադրության, գների կայունության նպատակին զուգահեռ ստանձնեց նաև ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակ։ Տնտեսության զարգացման կանխատեսումն ընկած է կենտրոնական բանկի քաղաքականության պլանավորման ու իրագործման հիմքում։ Եթե կենտրոնական բանկը չադապտացներ իր քաղաքականությունը ֆինանսական ճգնաժամին և կուրորեն շարունակեր քաղաքականությունը, ապա այսօր կունենայինք ավելի մեծ անվանական ՀՆԱ, սակայն միայն գնաճի հաշվին։ Ոչ թե մեր իրական եկամուտները 42 տոկոսով բարձր կլինեին, այլ գներն այդքանով աճած կլինեին։
Ֆինանսական ճգնաժամերը թանկ են նստում տնտեսության վրա: Միաժամանակ բարդ է դրանք կանխատեսելը։ Պատմական դեպքերը ցույց են տալիս, որ ֆինանսական ճգնաժամին նախորդ հիմնական ֆինանսատնտեսական ցուցանիշները կայուն են եղել ու բոլորը գոհ են եղել։ Վերջին տասը տարում մենք երկու ֆինանսական ճգնաժամի ականատեսն ենք եղել, հետևաբար շատ կարևոր է, որ Կենտրոնական բանկի վրա դրվել է նաև ֆինանսական կայունության գործառույթը։ Սակայն ինչ աստիճանի կարող են այս գործառույթն իրականացնել կենտրոնական բանկերը։ Եթե նայենք այլ ֆինանսական ճգնաժամերի, կտեսնենք, որ բնույթով դրանք տարբեր էին. Հունաստանի ֆինանսական ճգնաժամը սկսվեց, քանի որ պետությունը շատ պարտքեր էր վերցրել, դրանք թաքցրել էր, մեծացրել էր երկրի բարեկեցությունը, սակայն արդյունքում ստեղծել ոչ մրցունակ ու ցածր արտադրողականությամբ տնտեսություն։ Արդյունքում՝ տնտեսության նման կառուցվածքը ի զորու չեղավ դիմակայել պարտքերի մարմանը։ ԱՄՆ-ում խնդիրը շատ վաղուց էր ստեղծվել, պետությունը տարատեսակ ձևերով խթանել էր հիպոթեքային շուկան այն աստիճան, մինչև բորսայական այդ փուչիկը մի օր պայթեց՝ իր հետ դեպի անկում տանելով համաշխարհային տնտեսությունը։ 2014 թվականի ճգնաժամն արդեն նավթային էր, նավթի գնի անկումը հարվածեց բոլոր այն տնտեսություններին, որոնց կառուցվածքում նավթը մեծ դեր ուներ։ Ի դեպ, սա այն դեպքն է, որ հարվածը հասավ Հայաստան, քանի որ Հայաստան Ռուսաստանից եկող դրամական փոխանցումները կախվածության մեջ էին Ռուսաստանի տնտեսությունից։ Սա էլ Հայաստանի տնտեսական կառուցվածքի թույլ կողմն էր։
Ճգնաժամի ժամանակ կարելի է սկսել մեղավորներ փնտրել, սակայն նման դեպքերում անհրաժեշտ է արագ արձագանքել ու նվազեցնել հարվածի ռիսկը, այլապես ֆինանսական ճգնաժամը կարող է վերափոխվել ավելի խորը տնտեսական ճգնաժամի, ինչպես եղավ Հունաստանում։ Այսինքն, պետք է հասկանալ, որ ֆինանսական կայունությունը ոչ միայն ենթադրում է ֆինանսական ճգնաժամերի կանխում ու զարգացմանն ուղղված քաղաքականություն, այլև ճգնաժամերի դեպքում կորուստները նվազեցնելու քաղաքականություն։ Այստեղ մի քանի կարևոր ուղղություն գոյություն ունի:
Եթե ամփոփելու լինենք, պիտի նշել. ճգնաժամի աղբյուր կարող է լինել ինչպես արտաքին միջավայրը, այնպես էլ ներքին տնտեսության կառուցվածքը։ Ահա այստեղ է, որ մենք նոր ավանդույթի կարիք ունենք, երբ կենտրոնական բանկը հընթացս բացահայտում է տնտեսության կառուցվածքի ռիսկերը և հանդես գալիս հրապարակային քննադատությամբ: Իսկ պատրա՞ստ է արդյոք դրան կառավարությունը...
Համառոտագիրը մշակվել է «Դրամավարկային ու ֆինանսական հատվածի հաղորդակցության ռազմավարության բարելավման ծրագրի» շրջանակներում 2019թ. հունվարի 11-ին կայացած` «Կենտրոնական բանկի հետճգնաժամային դերը և դրամավարկային քաղաքականությունը» թեմայով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա:
Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, փորձագետներ, կենսաթոշակային համակարգի շահառուներ:
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։
ավելին >>
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում: |
Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։
Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։