- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Հայաստանի Հանրապետությունը փախստականների խնդրին սկսել է առերեսվել դեռևս 20-րդ դարի վերջին։ 1988 թվականին Խորհրդային Հայաստանը ստիպված էր ընդունել լայնածավալ միգրացիոն հոսքեր Սումգայիթից, Կիրովաբադից, Բաքվից և Ադրբեջանի ԽՍՀ-ի այլ բնակավայրերից՝ էթնիկ զտումների և ազգությամբ հայ քաղաքացիների զանգվածային ջարդերի, Արցախի Հանրապետության և հարակից տարածքներում պատերազմական գործողությունների հետևանքով: Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման, աղետի գոտուց տեղահանվածների հարցերով զբաղվելուն զուգահեռ Հայաստանի իշխանությունները, ստիպված էր նաև ելքեր փնտրել իր բնակչության գրեթե 1/6-րդի չափով Ադրբեջանի ԽՍՀ-ից տեղահանվածների կեցության նվազագույն պայմաններն ապահովելու համար։ Հաշվի առնելով, որ Հայաստանից Ադրբեջան արտագաղթած անձանց քանակը անհամեմատ փոքր էր Ադրբեջանից Հայաստան ներգաղթածների թվից՝ օբյեկտիվորեն ներգաղթյալների տեղավորման խնդիրն ավելի սուր դրսևորում ունեցավ և, ի վերջո, հանգեցրեց նրանց մի մասի արտագաղթին սոցիալ-տնտեսապես զարգացած, համեմատաբար կայուն տնտեսություն ունեցող երկրներ։
Հայաստանը փախստականների 2-րդ հոսքն ընդունել է 2004թ․ Իրաքից։ Սիրիական ճգնաժամն առիթ դարձավ, որ Հայաստանն ընդունի փախստականների 3-րդ ալիքը։ Փախստականների հերթական հոսքը Հայաստանն ընդունեց արդեն 2016 թ․ Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքում։ Փախստականների խնդիրներին լուծումներ տալու ուղղությամբ ծրագրերը դեռևս ավարտին չհասցրած՝ Հայաստանը ստիպված էր լինում ընդունել փախստականների հերթական նոր հոսքը, ինչի արդյունքում այս խոցելի խմբի խնդիրները կուտակվում էին ու ստանում առավել սուր դրսևորումներ։
Պետությունը պարտավորություններ ունի փախստականների խնդիրների լուծման, պատշաճ ինտեգրումն ապահովելու հարցում։ Հայաստանում փախստականների ինտեգրման և նրանց քաղաքացիություն շնորհելու փորձը ՄԱԿ-ի Փախստականների բարձրագույն հանձնակատարի գրասենյակը գնահատել է որպես նատուրալիզացման լավագույն փորձերից մեկը աշխարհում։ Փոխհամագործակցությունը փախստականների հարցերով զբաղվող ինստիտուտների` միջազգային կառույցների (ՄԱԿ-ի գրասենյակ, ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակ), Միգրացիոն ծառայության, ՀՀ անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և այլ կառույցների միջև թեև նպաստում են փախստականների առջև ծառացած խնդիրների համեմատաբար մեծ ծավալով վեր հանելուն, այնուամենայնիվ, իրականացվող աշխատանքները դեռևս հեռու են կատարյալ լինելուց։ 30 տարի անց ևս փախստականները մնում են խոցելի, թերներկայացված և մարգինալացված։ Հայ փախստականների խնդիրները լիարժեք քարտեզագրված չեն։ Ինֆորմացիայի պակասը հանգեցնում է փախստականների կարողությունների վերաբերյալ ոչ լիարժեք պատկերացումների ձևավորմանը, որն էլ իր հերթին բերում է փախստականների խնդիրների ոչ հասցեական և համակարգված լուծումների։ Ներկայում փախստականների խնդիրները կարելի է տարանջատել երեք խոշոր խմբերի՝ սոցիալ-հոգեբանական, իրավական և քաղաքական։
Փախստականների դեռևս չլուծված խնդիրների շարքում է նյութական և ոչ նյութական վնասների փոխհատուցման հարցը։ Մտահոգիչ է Արցախի Հանրապետությունում հաշվառված շուրջ 30 հազար փախստականների և ներքին տեղահանվածների անտեսվածության խնդիրը։ ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի Փախստականների բարձրագույն հանձնակատարի գրասենյակը դեռևս ձեռնպահ են մնում մարդասիրական օգնություն ցուցուցաբերել կոնֆլիկտային գոտիներում հայտնված փախստականներին։
Հայաստանում փախստականները կարող են ընդգրկվել համայնքային ծառայությունում, այնուամենայնիվ, առկա է աշխատանքի տեղավորման խնդիր։ Հայաստանում փախստականները դժվարություն են ունենում իրենց ձայնը հասցնել իշխանություններին։ Կարևոր է կամավորների դերը փախստականների լեզվական խոչընդոտները հաղթահարելու հարցում, սակայն ինստիտուցիոնալ մոտեցումն առավել կարևոր է։ Փախստականների կրթական, արժանապատիվ կացության ապահովման, բնակվարձի վճարման, աշխատանքի տեղավորման, դեղորայքով ապահովման, առողջապահական ծառայություններ մատուցելու և նմանատիպ այլ ծրագրերը ֆինանսավորելու, առանձին ֆոնդ ստեղծելու և դրանով լրջորեն զբաղվելու խնդիրները պետական հոգածության ներքո պահելու խնդիր կա։ Փախստականները և ներքին տեղահանվածները խոցելի են իրավունքների հաճախակի խախտման տեսանկյունից, որոնց պատճառ կարող են հանդիսանալ լեզվին, օրենսդրությանը չտիրապետելու, մշակույթին օտար լինելու հանգամանքները։
Փախստականները չեն կարող վերադառնալ քաղաքացիության ծագման երկիր՝ իրենց կյանքին և արժանապատվությանը սպառնացող վտանգի պատճառով, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանում հայատյացյության իրավիճակը։ Բացակայում են մեխանիզմները, որոնք հնարավորություն կընձեռեն կազմակերպել փախստականների, բռնի տեղահանվածների ծագման երկիր վերադարձը։ Փախստականների պրոբլեմները միջազգային հարթակներում թիրախավորված ներկայացնելու անհրաժեշտություն է ձևավորվել։ Խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում ներգրավված պատգամավորները փախստականների խնդիրների պատշաճ և ըստ արժանավույն ներկայացնելու ջանքեր պիտի ներդնեն։
Հարկ է նշել, որ փախստականների խնդիրները 30 տարի անց դեռևս ողջ սպեկտրով բացահայտված չեն, ինչպես նաև նրանց առջև ծառացած հարցերն ամբողջովին գույքագրված չեն։ Չնայած Հայաստանում ստեղծվել են ինստիտուցիոնալ համակարգեր, այնուամենայնիվ, դրանց զարգացման առաջնահերթ խնդիր կա։ Փախստականների վերը թվարկված խնդիրներին հիմնականում կետային լուծումներ են տրվել՝ ոլորտով զբաղվող ՀԿ-ների, միջազգային կազմակերպությունների իրականացրած ծրագրերի, մարդասիրական օգնությունների շնորհիվ։ Համակարգված մոտեցման բացակայությունը պատճառ է հանդիսացել տարիներ շարունակ ձգձգվող խնդիրների բազմապատկմանը։
Հաշվի առնելով վերը թվարկված խնդիրների բարդությունն ու ծավալը, դրանց արդյունավետ լուծումներ տալու, համակարգված մոտեցումներ ցուցաբերելու համար առաջարկվում է ձևավորել «Հայ փախստականների հարթակ» (ՀՓՀ), որը նպատակ կունենա փախստականների առջև ծառացած խնդիրները միասնական աշխատանքով լուծելու և վերջիններիս ապագան հարթելու ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու։
Տեղեկատվության պակասը հաճախ հանգեցնում է փախստականների իրական կարիքների վերաբերյալ թյուր պատկերացումների ձևավորմանը։ Հետևաբար, այս հարթակի միջոցով տվյալների պատշաճ հավաքագրումը թույլ կտա հասկանալ, թե փախստականների ո՞ր կարիքների ապահովման ուղղությամբ պետք է կենտրոնանալ։ ՀՓՀ-ն, որպես նոր գործիք, միտված պետք է լինի՝ տարբերակելու փախստականների խնդիրներն՝ ըստ առաջնահերթության և, առկա ռեսուրսների պարագայում, առավել արդյունավետ, համակարգված և թիրախավորված մոտեցում ցուցաբերելուն, հիմնավոր քայլեր ձեռնարկելու, նախաձեռնելու և մշակելու մեխանիզմներ, որոնք կապահովեն փախստականների խնդիրների ու պահանջների իրագործմանը։
Համառոտագիրը մշակվել է 2020թ. հունիսի 20-ին կայացած` «Յուրաքանչյուր գործողություն կարևոր է. Փախստականների իրավունքների արդյունավետ և հարատև պաշտպանությունը Հայաստանում» խորագրով առցանց համաժողովի մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Քննարկումը կազմակերպվել էր ՄԱԿ ՓԳՀ և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության հետ համատեղ:
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։
ավելին >>
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում: |
Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։
Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։