ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Անվտանգություն. հետպատերազմյան Արցախում կյանքի վերակազմակերպման թիվ մեկ առաջնահերթությունը

13.12.2020

Հետպատերազմյան խնդիրների շարքի մասին ցանկացած քննարկում այս կամ այն կերպ սկսվում է անվտանգության հարցից։ Տեղահանվածների վերադարձի կազմակերպումից մինչև բնականոն կյանքի վերականգնում շղթայի բոլոր խնդիրները սկսվում են հենց անվտանգության հարցից, ընդ որում, անվտանգություն` լայն իմաստով. ճանապարհներից մինչև բնակավայրերի անվտանգություն, սննդի և ջրի ապահովություն, ոստիկանության գործունեություն և այլն։

Անվտանգության նոր պարադիգմի հրատապությունը

Ակնհայտ է, որ անվտանգության առումով այսօր ունենք շատ լուրջ խնդիրներ, իսկ անորոշությունը շատ մեծ է: Պարզ չէ այլևս, թե որն է Արցախի անվտանգության պարադիգմը։ Եթե նայենք պատմական տեսանկյունից, ժամանակին ԽՍՀՄ անվտանգությունն էր, որն աշխատում էր և բացառում պատերազմները: Հետո ունեցանք «Կոլցո» օպերացիան, որից հետո դարձանք մեր գլխի տերը, և Արցախի պատերազմն սկսվեց: Անվտանգության վերջին պարադիգման այն էր, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է: Այստեղ էլ կտրվեց թելն ու առաջ եկավ այսօրվա անորոշությունը:

Միայն մի օրինակ կարելի է բերել. եռակողմ հայտարարությունը ստորագրելուց անմիջապես հետո, երբ Արցախի մեր հայրենակիցները համատարած անորոշության մեջ էին, գյուղապետերից մեկը ֆեյսբուքում գրառում արեց. «Ժողովուրդ, պատրա՞ստ եք Ռուսաստանի մարզ դառնալ», և մեծաթիվ մարդիկ դրական արձագանքեցին: Բացատրությունն էլի անվտանգության դաշտում է։ Մարդիկ այսօր ամենաշատն անվտանգության կարիք ունեն և ցանկանում են հասկանալ, թե որն է չկրակելու երաշխիքը: Եվ եթե նման երաշխիք այս պահին տալիս է Ռուսաստանը, թեկուզ ընդամենը առաջին դեմքերի բանավոր խոսքի ձևով, ապա դա հույս է առաջացնում մարդկանց մոտ շփման գծի երկու կողմում էլ: Սակայն անհրաժեշտ է հասկանալ, որ նման երաշխիքները երկար չեն կարող աշխատել, քանի որ անհնար է ամբողջովին բավարարել երկու կողմերի շահերն էլ: Անվտանգության պարադիգմը պետք է ելնի հետևյալ դրույթներից.

  1. Ադրբեջանում վերջին 20-30 տարիները պատմական ռեվիզիոնիզմ է իրականացվել տարբեր թեզերով, օրինակ՝ «հայերն այստեղ երբեք չեն ապրել» և այլն: Հակահայ քարոզչությունն այստեղ շատ ուժեղ է եղել, ինչի հետևանքները փոխելը դժվար կամ անհնար է լինելու:
  2. Մյուս ռիսկը Թուրքիայի միջամտությունն է: Թուրքիայի արտաքին քաղաքականության ոլորտում անորոշությունները մեծաթիվ են. այսօրվա Թուրքիան բոլորովին այլ վարքագիծ է դրսևորում, քան առաջ էր։ Այս պատերազմից հետո, թերևս, իրավիճակն էլ ավելի կփոխվի. ակնհայտորեն ավելանալու է Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանում:
  3. Իլհամ Ալիևն արդեն սկսել է խոսել այն մասին, որ Ղարաբաղի կոնֆլիկտ չկա, Ղարաբաղը մեր հողն է, սա մեր եկեղեցին է և այլն: Ինչ-որ պահից սկսած՝ Ադրբեջանում հասկանալու են, որ իրականությունն այդքան էլ այդպես չէ, և կարող են հետևել որոշակի գործողություններ:
  4. Մենք պետք է կարողանանք հասնել Ղարաբաղին այնպիսի կարգավիճակի ամրագրմանը, որը կապահովի անվտանգության երաշխիքներ: Խոսքը անվտանգություն երաշխավորող կարգավիճակի մասին է: Իսկ անվտանգությունն երաշխավորելու և ապահովելու համար հրատապ քայլեր են անհրաժեշտ իրականացնել՝ տեղանահվածների վերադարձ և/կամ վերաբնակեցում, բանակցությունների շարունակում, նոր և առավել դետալացված լուծումների փնտրտուք և ամրագրում: Անվտանգության նոր պարադիգմը պետք է օր առաջ հստականա։ Նախկինում մեզ էինք համարում մեր անվտանգության երաշխավորը։ Հիմա այս մոտեցումը չի աշխատում: Իհարկե, չի բացառվում, որ որոշակի ժամանակ հետո այն կարող է կրկին աշխատել, սակայն այս պահին դրա հնարավորությունը չի երևում:

Անվտանգությունը՝ հողի վրա, առօրյայում

«Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի վրա ադրբեջանցիները քարերով խփել են հայկական մեքենաներին», «վազանցի համար սպառնացել են հայ վարորդներին», «Շուշիից դիպուկահարը կրակել է Ստեփանակերտի շներին», «Ստեփանակերտի սուպերմարկետներում խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանցիներ են առևտուր անում». այսօրինակ լուրերը լայնորեն շրջանառվում են արցախում գտնվողների և դեռևս Հայաստանում մնացած արցախցիների շրջանում։ Շատ հաճախ նման տեղեկությունները Արցախ հասնում են հենց Հայաստանում գտնվող արցախցիներից։

Լուրերը անընդհատ ավելանում են, բայց դրանք ո՛չ պաշտոնապես հերքվում են, ո՛չ էլ հաստատվում և չեն հանգում տեսանելի այնպիսի հետևանքների, որպեսզի մարդիկ սկսեն հավատալ, որ իրավիճակը տեր ունի։ Արցախցիները պնդում են, թե խաղաղապահներն արագ ու պրոֆեսիոնալ են գործում, երբ որևէ խնդրով հասնում են իրենց, ինչը, սակայն, հնարավոր չէ պնդել արցախյան գերատեսչությունների մասին։ Սրա արդյունքում անորոշությունները ոչ միայն չեն քչանում, այլ ավելանում են, ավելանում է անհանգստությունը ապագայի հանդեպ։ Նման պայմաններում տեղահանվածների վերադարձից մինչև բնականոն կյանքի կազմակերպում շղթան շատ դանդաղ հնարավոր կլինի գործարկել, շատ դժվար կլինի մարդկանց դրդել ուղղորդված քայլերի։ Հստակ ուղերձների, ապագայի տեսլականի, արագ ու պրոֆեսիոնալ աշխատանքի ժամանակն է, որը դեռ պարզ չէ, երբ կսկսի իրականանալ։


Համառոտագիրը մշակվել է 2020թ. դեկտեմբերի 7-ին կայացած' «Կյանքի և կենսագործունեության անվտանգությունը սահմանամերձ համայնքներում» խորագրով առանց հղումների իրավունքի առցանց քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

10.11.2023

ԳԱՎԱՌ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԶԵԿՈՒՅՑ

Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

17.10.2024

ԳԱՎԱՌ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԶԵԿՈՒՅՑ

Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։