ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2024

30.04.2024

 

 

Ace_Logos.jpg

expo_logo.jpg

2024թ. մայիսի 17-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում (հասցե՝ Մ. Խորենացու փող. 15) տեղի կունենա «Հզորացրու, ոգեշնչիր, գործիր» նշանաբանով Երիտասարդական էքսպո 2024-ի առաջին օրը։ Էքսպոն կազմակերպվում է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում, որի երկրորդ և երրորդ օրերի միջոցառումները կանցկացվեն օգոստոսին` 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառում։ Ծրագրի շրջանակներում ամենամյա առաջին երիտասարդական էքսպոն 2023 թվականին էր՝ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» նշանաբանով։ Երիտասարդական էքսպո 2023-ի աշխատանքներին կարելի է ծանոթանալ էքսպոյի ինստագրամյան էջում՝ https://www.instagram.com/youthexpo2023/։

Ամենամյա էքսպոյի նպատակն է.

  • երիտասարդներին, երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման, ինչպես նաև երիտասարդական աշխատանքի ոլորտում ակտիվ դերակատարներին տեղեկացնել «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի, ինչպես նաև տարբեր մակարդակներում երիտասարդների մասնակցության համար առկա ռեսուրսների և հարթակների մասին.
  • երիտասարդների և բոլոր դերակատարների հետ համատեղ լուծումներ փնտրել՝ դիմակայելու դժվարություններին, որոնց բախվում են երիտասարդները.
  • փոխանակել երիտասարդների հետ աշխատանքի, երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման փորձառությունը.
  • գտնել համագործակցության նոր հնարավորություններ։ 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ ՄԶԳ միջոցով։

Օր I. Մայիսի 17

10:00-10:30

Էքսպոյի բացում

Ողջույնի խոսք՝

  • Արթուր Մարտիրոսյան, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
  • Ջոն Ալելո, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն
  • Մարիամ Մարտիրոսյան, «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի ղեկավար
  • Ավետիք Խոստեղյան, «Բայազետ» վերլուծական-հետազոտական հայկական կենտրոն

10:30-12:00

Պանելային քննարկում

Ինչպե՞ս ներգրավել երիտասարդներին երիտասարդական ծրագրերում. երիտասարդների ներգրավվածության հնարավորություններն ու խոչընդոտները երիտասարդական ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման փուլերում

Խոսնակներ՝

  • Անգելինա Ալեքսանյան, Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում (ՀԵՀԵՄ)
  • Արմեն Բեժանյան, Փրոջեքթ Հարմոնի Հայաստան
  • Լուսինե Կարապետյան, Սըլուշն ՀԱԲ
  • Վահե Առուստամյան, «Հույսի կամուրջ» ՀԿ, Իջևանի մասնաճյուղ

Վարող՝

Մարինա Գալստյան, Երևանի պետական համալսարան

12:00-13:00

Երիտասարդական ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման ինկուբատոր

Էքսպոյի մասնակից հինգ կազմակերպություններ, որոնք 2023թ. իրականացրել են երիտասարդական ծրագրեր «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում հայտարարված դրամաշնորհներով, ներկայացնում են իրենց ծրագրերը գործընկեր կազմակերպությունների և էքսպոյի այցելուների համար։

Յուրաքանչյուր կազմակերպություն 10 րոպեի ընթացքում կներկայացնի իր կողմից իրականացված ծրագիրը և քաղված դասերը։

13:00-14:00

Ընդմիջում

14:00-17:30

Երիտասարդական ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման ինկուբատոր

Էքսպոյի մասնակից 14 կազմակերպություններ ներկայացնում են «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում 2024թ. հայտարարված դրամաշնորհային մրցույթին ներկայացրած իրենց նախագծերը՝ ծրագրի ներկայացուցիչներից և երիտասարդներից կազմված ժյուրիի, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների համար։

Յուրաքանչյուր կազմակերպություն 15 րոպեի ընթացքում կներկայացնի իր նախագիծը և կպատասխանի ժյուրիի հարցերին։

16:00-17:30

Պանելային քննարկում

Երիտասարդների քաղաքացիական ակտիվության դրսևորումները Հայաստանում. Պետական մարմինների, ՔՀԿ-ների և սոցիալական մեդիա հարթակների դերը երիտասարդների քաղաքացիական կրթության և ներգրավվածության գործընթացներում

Խոսնակներ՝

  • Սմբատ Ղահրամանյան, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության խորհրդական
  • Նինա Շահվերդյան, «Ինադու» փոդքասթ
  • Ռուբեն Եսայան, Վիդեոբլոգեր, հաղորդավար, գրող
  • Անուշ Ասլանյան, «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ

Վարող՝

Աշոտ Խուրշուդյան, Մարդկային զարգացման միջազգային կենտրոն ՀԿ

17:30-18:00

Ընդմիջում

18:00-19:00

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում հայտարարված 2024թ. դրամաշնորհային մրցույթի հաղթող կազմակերպությունների ներկայացում

Օգոստոսի 23-24-ին Գավառում նախատեսվող Երիտասարդական էքսպո 2024-ի հաջորդ փուլերի վերաբերյալ անոնս

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։