- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Առանց տղամարդկանց ակտիվ գործողությունների և իրենց պատասխանատվության գիտակցության գենդերային բռնությունը չի վերանա հասարակություններից: Հարավային Կովկասում վիթխարի աշխատանք կա իրականացնելու մեր ընտանիքներում, աշխատավայրերում և առհասարակ հասարակության մեջ առկա գենդերային բռնության վերացման ուղղությամբ: Թվում է, սրան հասնելու համար պատերազմներից ծվատված Հարավային Կովկասի պատրիարխալ հասարակությունները երկար ճանապարհ ունեն անցնելու: Այդուհանդերձ, նույնիսկ ամենաերկար ճամփորդությունը սկսվում է առաջին քայլից:
Հայաստանից, Ադրբեջանից և Վրաստանից երեսուն տղամարդ հավաքվել եին այդ առաջին քայլը կատարելու նպատակով: 2010թ. ապրիլի 14-18-ը Միավորված ազգերի Բնակչության հիմնադրամը Թբիլիսիում կազմակերպել էր գենդերային բռնության դեմ պայքարում տղամարդկանց դերի և պատասխանատվության վերաբերյալ «Տղամարդիկ խոսում են տղամարդկանց հետ» խորագրով սեմինար, որին մասնակցեցին տարբեր ազգության, տարիքի և մասնագիտության տղամարդիկ: Նրանց բոլորին համախմբել էր մի ընդհանուր գաղափար. պայքարը բռնության դեմ՝ խնդիրը բարձրաձայնելու և բռնության դեմ գործողությունները համատեղ իրականացնելու միջոցով: Սեմինարը վարեց գենդերային բռնության դեմ պայքարի համաշխարհային առաջամարտիկներից մեկը՝ հրապարակախոս, դասախոս, խորհրդատու, «Սպիտակ ժապավեն» շարժման համահիմնադիր՝ դոկտոր Մայքլ Կաուֆմանը:
ՄԶՄԿ-ն աջակցեց սեմինարի կայացմանը՝ ապահովելով Միավորված ազգերի Բնակչության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Պայքար Հայաստանում գենդերային բռնության դեմ» ծրագրի շահառուների մասնակցությունը: Տասը տղամարդ, որոնք վերապատրաստվել էին ՄԶՄԿ-ի գլխավորած հայաստանյան հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի իրականացրած դասընթացներում, մասնակցեցին սեմինարին և ձեռք բերեցին գենդերային բռնության դեմ պայքարի վերաբերյալ նոր գիտելիքներ և հմտություններ: Մասնակիցները, ովքեր աշխատում են հանրային կառույցներում, վերլուծական կենտրոններում, ՀԿ-ներում, գլխավոր դատախազի գրասենյակում և այլ հաստատություններում, կշարունակեն գործել իրենց երկրներում և առաջնորդել տղամարդկանց՝ այս ուղղությամբ իրականացվող քայլերը:
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։
ավելին >>
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում: |
Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։