ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

Դիմումի հայտ

12.03.2012

 

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացնում է «Աջակցություն խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելություններում երիտասարդների մասնակցությանը»  ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել երիտասարդության մասնակցությունը ընտրական գործընթացներում՝ հնարավորություն տալով ծրագրի մասնակիցներին ընտրությունների ժամանակ հանդես գալ որպես անկախ դիտորդներ:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել դասընթացներ՝ ուղղված որպես դիտորդներ ընտրություններում ներգրավվել ցանկացող 50 երիտասարդների վերապատրասմանը, որոնց ավարտից հետո ՄԶՄԿ-ն դասընթացներն ավարտած երիտասարդներին  կաջակցի օրենքով սահմանված կարգով Կենտրոնական ընտրական հանձնաժողոնից ստանալ դիտորդական հավատարմագրում, ինչպես նաև մասնակցել 2012 թվականի մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին որպես դիտորդներ: Դասընթացների ընթացքում մասնակիցներին կներկայացվեն ՀՀ ընտրական օրենսգիրքը, ընտրությունների միջազգային չափանիշները, դիտորների վարքի կանոնագիրքը և դիտորդական առաքելության առանձնահատկությունները:

Ծրագրին մասնակցելու նպատակով հրավիրվում են 18-35 տարեկան երիտասարդներ Լոռվա, Շիրակի, Տավուշի, Արագածոտնի և Կոտայքի մարզերից՝ մասնակցելու երկօրյա դասընթացներին: Դիմորդները պետք է չհանդիսանան որևէ կուսակցության անդամ, ներգրավված չլինեն որևէ կուսակցության կամ թեկնածուի քարոզարշավում և կայանալիք ընտրություններում հանդես չգան որպես որևէ կուսակցության, առաջադրված  թեկնածուի վստահված անձ/ներկայացուցիչ:

Դասընթացները կանցկացվեն 2012 թվականի մարտ 25 – ապրիլի 10-ը Վանաձոր, Գյումրի, Իջևան, Աշտարակ և Հրազդան քաղաքներում: Դիմում-հայտերի հիման վրա ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն դասընթացների վայրի և օրվա մասին:

Ծրագրի դիմելու նպատակով խնդրում ենք լրացնել կից դիմում-հայտը և այն մինչև 2012 թվականի մարտի 22-ը ուղարկել [email protected] և [email protected] էլեկտրոնային հասցեներին՝ առարկայում նշելով “Call on elections’ observation” անվանումը:

Լրացուցիչ հարցերի և տեղեկությունների համար կարող եք դիմել Մարդկային զարգացման միջազգային կենտրոն, 19 Սայաթ-Նովա, Երևան,  + 374 10 58 26 39 Մոնիկա Սարգսյանին:   

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։