ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

Գնանշման հարցում դյուրակիր համակարգիչների համար

02.07.2018

Ք. Երևան

2 հուլիսի 2018թ.

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՄԶՄԿ) ԵՄ կողմից ֆինանսավորվող “Commitment to Constructive Dialogue” ծրագրի շրջանակներում նախատեսում ձեռք բերել համակարգիչներ, որի նպատակով խնդրում ենք Ձեզ ներկայացնել Ձեր գնանշումը համակարգիչների համար՝ ստորև տեխնիկական պահանջների։ Խնդրում ենք ներկայացվող գները նշել առանց ԱԱՀ:

Տեխնիկական պահանջներ

Պրոցեսոր

8-րդ սերնդի i5

Կուտակիչ

128ԳԲ SSD

Օպերատիվ հիշողություն

8GB (մինչև 32ԳԲ ավելացման հնարավորություն)

Մոնիտոր

15.6" (1920x1080) TOUCHSCREEN

Պորտեր      

առնվազն երկու USB 3.1, HDMI

Սնուցում      

AC 120/230 V (50/60 Hz)

Օպերացիոն համակարգ

Windows 10 Home կամ Windows 10 Pro

Երաշխիքային սպասարկում

առնվազն մեկ տարի

Այլ

Մետաղյա պատյան

Քանակը

8 (ութ)

Գնանշումները կարող եք ներկայացնել մինչև սույն թվականի հուլիսի 17-ը էլեկտրոնային փոստով [email protected] կամ Սայաթ Նովա 19, բիզնես հարկ, սենյակ 16, հեռ՝ +374 582638։

Գնանշումները, որոնք կստացվեն ՄԶՄԿ-ի կողմից վերը նշված վերջնաժամկետից հետո և/կամ չեն համապատասխանի գնանշման ներկայացման պայմաններին չեն դիտարկվի գնահատման համար։

Ցանկացած եղանակով ներկայացված գնանշումները պետք է լինեն ստորագրված կազմակերպության լիազորված անձի կամ ֆիզիկական անձի կողմից և կնքված կազմակերպության կնիքով (կնիքի առկայության դեպքում)։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

11.04.2017

17.02.2017

Զանգվածային լրատվության առցանց միջոցներում սեռի ընտրության թեմայի մշտադիտարկում

Սույն համառոտագրի նպատակն է եղել վերլուծել մշտադիտարկված էլեկտրոնային լրատվամիջոցների նյութերը, որոնք լուսաբանել են պտղի սեռի խտրական ընտրության թեման, և ընդհանուր առմամբ կանանց և աղջիկների արժևորմանը վերաբերող հոդվածները: Մանրակրկիտ ուսումնասիրվել է էլեկտրոնային լրատվամիջոցների նյութերի բովանդակությունը՝ կանանց կամ տղամարդկանց վերաբերյալ ոչ ճշմարտացի, խեղաթյուրված կամ կանխակալ պնդումները կամ հաղորդումները բացահայտելու համար: Կատարվել է այս բոլոր հարցերի առանձին-առանձին վերլուծություն, չափագրում, ինչպես նաև առանձնացում, ինչը թույլ է տվել վերլուծել լրատվամիջոցի կողմից դիտավորությամբ կամ առանց դիտավորության կարծրատիպային լուսաբանման մակարդակը, որը հանգեցրել է հասարակության մեջ շրջանառվող կանխակալ մտքերի ազատ ներթափանցմանը ներս՝ վերահաստատելով առկա իրավիճակը:

 ավելին >>
24.08.2016

Իրական պատմություններ

Պատմությունները մշակվել են «Տեղական մասնակցության և ոչ խտրականության» փորձի և գիտելիքի փոխանակման ցանցի (Փոխցանց) անդամների մասնակցությամբ 2015-2016թթ. ընթացքում իրականացված աշխատանքային հանդիպումների ընթացքում:

 

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

07.05.2019

Համընդհանուր ներառական կրթության ներդրման խնդիրները ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի և ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքներում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսություն» ծրագրի և դրա «Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպության կողմից ՀՀ Գեղարքունիքի և Արմավիրի մարզերի քաղաքային համայնքներում 2019թ. ապրիլ ամսին իրականացված համահամայնքային քննարկումների շարք՝ համընդհանուր ներառական կրթության ներդրման խնդիրների և այլընտրանքների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու և հասարակությանը հուզող խնդրի քննարկումներին ակտիվորեն ներգրավելու նպատակով իրականացված վերլուծությունը: