ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 
11.04.2017
17.02.2017

Սույն համառոտագրի նպատակն է եղել վերլուծել մշտադիտարկված էլեկտրոնային լրատվամիջոցների նյութերը, որոնք լուսաբանել են պտղի սեռի խտրական ընտրության թեման, և ընդհանուր առմամբ կանանց և աղջիկների արժևորմանը վերաբերող հոդվածները: Մանրակրկիտ ուսումնասիրվել է էլեկտրոնային լրատվամիջոցների նյութերի բովանդակությունը՝ կանանց կամ տղամարդկանց վերաբերյալ ոչ ճշմարտացի, խեղաթյուրված կամ կանխակալ պնդումները կամ հաղորդումները բացահայտելու համար: Կատարվել է այս բոլոր հարցերի առանձին-առանձին վերլուծություն, չափագրում, ինչպես նաև առանձնացում, ինչը թույլ է տվել վերլուծել լրատվամիջոցի կողմից դիտավորությամբ կամ առանց դիտավորության կարծրատիպային լուսաբանման մակարդակը, որը հանգեցրել է հասարակության մեջ շրջանառվող կանխակալ մտքերի ազատ ներթափանցմանը ներս՝ վերահաստատելով առկա իրավիճակը:

 ավելին >>
24.08.2016

Պատմությունները մշակվել են «Տեղական մասնակցության և ոչ խտրականության» փորձի և գիտելիքի փոխանակման ցանցի (Փոխցանց) անդամների մասնակցությամբ 2015-2016թթ. ընթացքում իրականացված աշխատանքային հանդիպումների ընթացքում:

 

 ավելին >>
12.05.2016

Սեռի հատկանիշով պտղի խտրական ընտրության կանխարգելման վրա սոցիալական ոլորտում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող պետական քաղաքականության ազդեցությունը գնահատելու նպատակով` կիրառվել են սոցիալական ոլորտի իրավական ակտերի, պետական քաղաքականությունը սահմանող ռազմավարական փաստաթղթերի ու ազգային ծրագրերի վերլուծության, աշխատուժում կանանց մասնակցության և կանանց զբաղվածության ու երեխայի խնամքը համատեղելու հնարավորությունների ընդլայնման միջազգային փորձի ուսումնասիրության, իրավիճակի և միտումների ամփոփում՝ ոլորտում իրականացված հետազոտությունների զեկույցների և այլ հրապարակումների վերլուծության միջոցով,եզրակացությունների ամփոփում և առաջարկությունների ներկայացման մեթոդները:

12.05.2016

Հրատարակությունը հասանելի է միայն անգլերեն լեզվով:

12.04.2016

«Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում Երևանում Ապրիլի 7-ին և 8-ին տեղի ունեցավ «Արդյունավետ հաղորդակցության և առաջնորդության, բանակցությունների և քարոզչական հմտություններ» թեմայով վերապատրաստման դասընթաց: Ապրիլի 14-ին և 15-ին դասընթացների շարքը շարունակվեց «Գենդերային հարցեր և գենդերային բռնություն, վերարտադրողական իրավունք և առողջություն, սեռի խտրական ընտրություն. պատճառներ և հետևանքներ» թեմաներով:

 ավելին >>
14.12.2015

«Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզում Հոկտեմբերի 29-ին և 30-ին տեղի ունեցավ «Արդյունավետ հաղորդակցության և առաջնորդության, բանակցությունների և քարոզչական հմտություններ» թեմայով վերապատրաստման դասընթաց: Դեկտեմբերի 9-ին և 10-ին դասընթացների շարքը շարունակվեց «Գենդերային հարցեր և գենդերային բռնություն, վերարտադրողական իրավունք և առողջություն, սեռի խտրական ընտրություն. պատճառներ և հետևանքներ» թեմաներով

 ավելին >>
03.12.2015

Հրատարակությունը հասանելի է միայն անգլերեն լեզվով:

<<  <  | 1 | 2 | 3 | 4 | 5 | ... | 47 |  >  >>
Նորությունների արխիվ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։