ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 
25.06.2010

Հունիսի 25-ին Գյումրիի պետական մանկավարժական համալսարանի շուրջ 50 ուսանողներ մասնակցեցին Միացյալ թագավորության Ատլանտյան ասոցիացիայից Դեյվիդ Քոլի հետ տեսախորհրդաժողովին, որը ՄԶՄԿ աջակցությամբ կազմակերպել էր Հայկական ատլանտյան ասոցիացիան (ՀԱԱ):

 ավելին >>
23.06.2010

Հունիսի 23-ին ՄԶՄԿ ներկայացուցիչ Վահան Ասատրյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի (ՀԳՄԾ) գնահատման թիմի հետ:

 ավելին >>
19.06.2010

ՄԶՄԿ գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը Զագրեբում հունիսի 16-17-ը մասնակցել է անվտանգության համակարգի բարեփոխումների թեմայով "Սթարլինքի" ուսուցանողների վերապատրաստման դասընթացին, որը կազմակերպել էր "Ռաքվիակ" Անվտանգության համագործակցության եվրոպական կենտրոնը:

 ավելին >>
18.06.2010

Հունիսի 17-ին Հայաստանում Գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ ստեղծվել է «Հայաստանում գենդերային բռնության վերացման 2011-2014թթ. ազգային ծրագրի» նախագիծը մշակող աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել է ՄԶՄԿ ներկայացուցիչ Վահան Ասատրյանը:

17.06.2010

Հունիսի 16-ին ՄԶՄԿ ներկայացուցիչ Վահան Ասատրյանը ՆԱՏՕ/Եվրաատլանտյան համագործակցության խորհրդի (ԵԱՀԽ) «Հանրային կարծիքի բարելավումը ՆԱՏՕ-ի գործողությունների և անվտանգության/պաշտպանության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ» սեմինարին ներկայացրեց Երևանում և Հայաստանի ինը մարզերում երիտասարդների շրջանում ՄԶՄԿ կողմից իրականացված տասը հանրային քննարկումների հիման վրա Կենտրոնի կատարած վերլուծությունների նախնական արդյունքները:

 ավելին >>
14.06.2010

«Կամրջելով անդունդը» ծրագրի շրջանակներում, ՄԶՄԿ մասնագետները հանրային քննարկումների իրականացման վերաբերյալ գիտելիքներ, հմտություններ հաղորդեցին և տեխնիկական միջոցներ տրամադրեցին թուրք գործընկերներին ս/թ հունիսի 9-ից 14-ը Ստամբուլ կատարած գործուղման ընթացքում:

 ավելին >>
14.06.2010

Հունիսի 14-ին Սևծովյան խաղաղաշինական ցանցի հայաստանյան փորձագետների խորհրդի անդամները  Հակամարտությունների կարգավորման ինստիտուտի ներկայացուցիչներ Մերի Ջաարվայի և Միշա Միրզաշվիլիի հետ քննարկեցին ԵՄ ֆինանսավորմամբ ՀԿԻ և այլ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Միջազգային ահազանգի և Հաշտության պաշարների հետ համատեղ նախաձեռնության սկզբունքները:

12.06.2010

Հունիսի 12-ին հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վերաբերյալ համագործակցության հուշագիրը ստորագրած չորս կազմակերպությունների'  Եվրասիա համագործակցության հիմնադրամի, Երևանի մամուլի ակումբի, Հայաստանյան արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության և Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ներկայացուցիչները քննարկեցին հուշագրի շրջանակներում համատեղ գործունեությանը վերաբերող աշխատանքային հարցեր:

11.06.2010

Հունիսի 10-ին ՄԶՄԿ գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մասնակեցել է «Երկրորդ լեհ-հյուսիսային ֆորում. Ժողովրդավարության հեռանկարները Արևելյան Եվրոպայում» թեմայով համաժողովում:

 ավելին >>
10.06.2010

Հունիսի 9-ին ՄԶՄԿ-ի փորձագետները Լեհաստանի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակից Ալեքսանդրա Լանգի, Միգրացիոն քաղաքականության զարգացման կենտրոնի աշխատակից Օլենա Սիլկինայի և Ռումինիայի Կառավարման և ներքին գործերի ներգաղթի գրասենյակի հետազոտությունների և վերլուծությունների կենտրոնի ղեկավար Էմիլ Նիկուլեսկուի հետ քննարկել են Հայաստանի միգրացիոն պատկերի մշակմանը վերաբերող հարցեր:

<<  <  | 37 | 38 | 39 | 40 | 41 | ... | 47 |  >  >>
Նորությունների արխիվ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։