ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 
10.06.2010

Հունիսի 10-ին ՄԶՄԿ գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի ԵԱԺԴ «Հայաստանի օր» միջոցառմանը հանդես է եկել զեկուցմամբ:

 ավելին >>
07.06.2010

2010թ. հունիսի 7-ին Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի աջակցությամբ, Երևանի «Կոնգրես» հյուրանոցի խորհրդակցությունների սրահում տեղի ունեցավ Եվրամիության Արևելյան գործընկերության (ԱլԳ) Հայաստանի ազգային պլատֆորմի հիմնադիր ժողովը՝ անդամ 145 կազմակերպություններից 136-ի ներկայացուցիչների մասնակցությամբ:

 ավելին >>
05.06.2010

Հունիսի 5-ին հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վերաբերյալ համագործակցության հուշագիրը ստորագրած չորս կազմակերպությունների'  Եվրասիա համագործակցության հիմնադրամի, Երևանի մամուլի ակումբի, Հայաստանյան արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության և Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ներկայացուցիչները քննարկեցին հուշագրի շրջանակներում համատեղ գործունեությանը վերաբերող աշխատանքային հարցեր:

03.06.2010

Ս/թ հունիսի 3-ին ՄԶՄԿ փորձագետները Ամերիա բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի  ներկայացուցիչների հետ քննարկեցին ՄԶՄԿ և Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) համատեղ նախաձեռնության խնդիրները՝ միգրանտ աշխատավորների և նրանց ընտանիքների համար առավել նպաստավոր ֆինանսական երաշխիքներ մշակելու և ներդնելու վերաբերյալ:

02.06.2010

ՄԶՄԿ-ն հայաստանյան մի շարք տեղական հասարակական կազմակերպությունների հետ միասին ահազանգում է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գևորգյանի ձերբակալությանը:

 ավելին >>
01.06.2010

Ս/թ հունիսի 1-ին ՄԶՄԿ փորձագետները Աշխատանքի միջազգային կազմակերպության և Միգրացիայի պետական ծառայության ղեկավարների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայության մասնագետների հետ քննարկեցին միգրանտ աշխատավորներին և նրանց ընտանիքներին աջակցելուն,  զբաղվածության մասնավոր գործակալությունների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև Հայաստանում միգրացիայի կարգավորման համակարգը եվրոպական չափանիշներին ներդաշնակեցնելուն ուղղված ՄԶՄԿ և Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) համատեղ նախաձեռնության խնդիրները:

31.05.2010

Միգրանտ աշխատավորներին և նրանց ընտանիքներին աջակցելու, արտագնա աշխատանքի կազմակերպման գործում հիմնական դերակատարների՝ զբաղվածության մասնավոր գործակալությունների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև Հայաստանում միգրացիայի կարգավորման համակարգը եվրոպական չափանիշներին ներդաշնակեցնելուն ուղղված ՄԶՄԿ և Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) համատեղ նախաձեռնության խնդիրները ՄԶՄԿ փորձագետները քննարկեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության և ՀՀ Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչների հետ ս/թ մայիսի 31-ին:

28.05.2010

Հանրապետության տոնի նախօրեին, ս/թ մայիսի 27-ին, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը հարյուրավոր գործընկերների մասնակցությամբ մեծ հանդիսավորությամբ նշեց իր տասնամյա հոբելյանը:

 ավելին >>
22.05.2010

Պետական կառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կառույցների և վերլուծական կենտրոնների, գործարար համայնքի և զարգացման գործընկերների քսանչորս գործիչներ ՄԶՄԿ հրավերով մայիսի 21-ին մասնակցեցին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացման ֆինանսական երաշխիքները»  առանց հղումների քննարկմանը: Քննարկման արդյունքում ՄԶՄԿ-ն մշակել և գործընկերներին է ներկայացրել քաղաքականության համառոտագիր, որը կհրապարակվի նաև մեր պաշտոնական կայքում:

20.05.2010

Ս/թ մայիսի 21-ին, ժամը 16:00-ին ՄԶՄԿ նիստերի դահլիճում տեղի կունենա «Քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացման ֆինանսական երաշխիքները» թեմայով առանց հղումների իրավունքի քննարկում:

 ավելին >>
<<  <  | 38 | 39 | 40 | 41 | 42 | ... | 47 |  >  >>
Նորությունների արխիվ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։