- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
2010թ. ապրիլի 26-ին հայաստանյան քաղաքացիական հասարակության չորս կազմակերպությունների ղեկավարները ստորագրեցին Համագործակցության հուշագիր հայ-թուրքական հարաբերությունների բարելավման նպատակով միասնական նախաձեռնություններով հանդես գալու մասին:
ավելին >>Պետական կառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կառույցների և վերլուծական կենտրոնների, գործարար համայնքի և զարգացման գործընկերների քսանյոթ գործիչներ ՄԶՄԿ հրավերով ապրիլի 23-ին մասնակցեցին «Եվրոպական ինտեգրում. ընկալումից նախաձեռնություններ» առանց հղումների քննարկմանը:
ավելին >>
Հաշվի առնելով Արևելք/Արևմուտք Եվրաֆորում (Euroforum East/West Network) երիտասարդական ցանցի նշանակությունն ու կայացվածությունը որպես փորձի, գիտելիքների, մշակութային և այլ արժեքների արդյունավետ փոխանակման և համագործակցության հարթակ՝ ՄԶՄԿ հանդես է եկել նոր նախաձեռնությամբ:
ավելին >>ՀՀ Տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի շուրջ հիսուն ուսանողներ 2010թ. ապրիլի 10-ին մասնակցեցին Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության վերաբերյալ հանրային քննարկմանը: ՄԶՄԿ-և Հայկական Ատլանտյան Ասոցիացիայի հետ համագործակցությամբ պարբերաբար կազմակերպում են համանման հանդիպում-քննարկումներ Հայաստանի մարզերում, այս անգամ՝ Վայոց Ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում:
ավելին >>2010թ. ապրիլի 14-18-ը Միավորված ազգերի Բնակչության հիմնադրամը Թբիլիսիում կազմակերպել էր գենդերային բռնության դեմ պայքարում տղամարդկանց դերի և պատասխանատվության վերաբերյալ «Տղամարդիկ խոսում են տղամարդկանց հետ» խորագրով սեմինար, որին մասնակցեցին տարբեր ազգության, տարիքի և մասնագիտության տղամարդիկ: Նրանց բոլորին համախմբել էր մի ընդհանուր գաղափար. պայքարը բռնության դեմ՝ խնդիրը բարձրաձայնելու և բռնության դեմ գործողությունները համատեղ իրականացնելու միջոցով:
ավելին >>Ապրիլի 8-ին ՄԶՄԿ-ն հյուրընկալեց Հայաստանում Միավորված ազգերի մշտական համակարգող, Միավորված ազգերի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ տիկին Դաֆինա Գերչևային: Հեղինակավոր կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավարը և ՄԶՄԿ-ի ներկայացուցիչները քննարկեցին համագործակցության դասերը և գալիք նախաձեռնությունների հնարավորությունները:
Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խնդիրը լուրջ մարտահրավեր է ժողովրդավարության կայացմանը թե՛ անցումային հասարակություններում, թե՛ Եվրամիության տարածաշրջանում: Փոքրամասնությունների ներկայացուցիչները հիմնականում տեղյակ չեն իրենց իրավունքներին, ուստի և հաճախ ի վիճակի չեն պաշտպանել սեփական շահերը: Միաժամանակ, չճանաչված պետությունները հայտնվում են տարածաշրջանային ինտեգրման լուսանցքում և չեն օգտվում զարգացման միջազգային նախաձեռնություններից:
ավելին >>«Ընդդեմ գենդերային բռնության» ազգային ծրագրի մշակման նպատակով վարչապետի 2010թ. մարտի 30-ի որոշմամբ ստեղծվել է Գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողով, որի անհատական կազմում ներառվել է նաև ՄԶՄԿ ներկայացուցիչը:
ավելին >>Հանրային իշխանության մարմինների՝ այդ թվում ոստիկանության, առողջապահության, տեղական ինքնակառավարման ավելի քան 340 ծառայողներ Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից մասնակցեցին ՄԶՄԿ կողմից կազմակերպված «Գենդերը և գենդերային բռնությունը» թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթացներին: Վերապատրաստման 15 դասընթացների ընթացքում ծառայողները տարբեր դերային խաղերի, քննարկումների, ֆիլմերի դիտումների միջոցով հնարավորություն ունեցան հարստացնելու գենդերային բռնության մասին իրենց գիտելիքներն ու զարգացնելու համապատասխան հմտությունները:
ավելին >>ՄԶՄԿ-ն, համագործակցելով տեղական երեք կազմակերպությունների հետ, գենդերային բռնության զոհերին աջակցություն ցուցաբերելու նպատակով կազմակերպել է դասընթացներ, դրանցում ներգրավելով ընտանեկան բռնության ենթարկվող ու մշտական հոգեբանական ցնցումների մեջ գտնվող շուրջ 250 կանանց և աղջիների:
ավելին >>2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։
ավելին >>
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում: |
Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։
Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։