- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Եվրոպական միության, Միավորված ազգերի զարգացման ծրագրի աջակցմամբ և ՀՀ տաածքային կառավարման նախարարության հետ սերտ համագործակցությամբ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը իրականացնում է «Մասնակցային, պատասխանատու և գենդերային հավասարության սկզբունքներին խարսխված կառավարման վերաբերյալ տեղական իշխանությունների կարողությունների և գիտելիքների զարգացում» ծրագիրը, որը մաս է կազմում ավելի մեծ մի ծրագրի՝ «Հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների խթանում Հայաստանում. Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում»:
ավելին >>Եվրոպական միության, Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ և ՀՀ տարածքային կառավարման նախարարության (ՏԿՆ) հետ սերտ համագործակցությամբ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) իրականացնում է «Մասնակցային, պատասխանատու և գենդերային հավասարության սկզբունքներին խարսխված կառավարման վերաբերյալ տեղական իշխանությունների կարողությունների ու գիտելիքների զարգացում»ծրագիրը
ավելին >>Քաղաքացիական հասարակության կառույցների, վերլուծական կենտրոնների, գործարար համայնքի և զարգացման գործընկերների քսան ներկայացուցիչներ ՄԶՄԿ հրավերով փետրվարի 28-ին մասնակցեցին «ՏՀՏ կիրառման ընթացքում առաջացած սոցիալական ռիսկերի ընկալումները և դրսևորումները, այդ ռիսկերի կանխարգելումը և կրճատումը միջին և ավագ դպրոցի աշակերտների շրջանում» թեմայով քննարկմանը:
ավելին >>«Հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների խթանում Հայաստանում. Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում»: Ծրագրի շրջանակներում փետրվարի 11-ին և 12-14-ին ՄԶՄԿ-ն Լոռու մարզկենտրոնում կազմակերպել է սեմինարներ:
ավելին >>Քաղաքացիական հասարակության կառույցների, վերլուծական կենտրոնների, գործարար համայնքի և զարգացման գործընկերների քսան ներկայացուցիչներ ՄԶՄԿ հրավերով հունվարի 29-ին մասնակցեցին «Հասարակական կազմակերպությունների մասին նոր օրենքի նախագիծ» թեմայով առանց հղումների իրավունքի քննարկմանը: Քննարկման արդյունքները կամփոփվեն համապատասխան քաղաքական համառոտագրում, որը կհրապարակվի նաև մեր պաշտոնական կայքում:
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը հետազոտական-վերլուծական (Think Tank) կենտրոնների միջազգային վարկանիշային հետազոտություններում այս տարի ևս ճանաչվեց լավագույններից մեկն աշխարհում:
ավելին >>ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակը դեկտեմբերի 9-ից 13-ը կազմակերպել էր ֆինանսական սեմինար տեղական ՀԿ-ների համար:
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրի (www.ulisses.am) շրաջնակներում 2013թ․ նոյեմբերի 16-19-ը կազմակերպել էր հայաստանյան պետական, համայնքային և քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչների այց Իտալիայի Հանրապետության Պուլիայի մարզի, Լեչեյի նահանգի Նարդո համայնք։ Այցի նպատակ էր եվրոպական և հայկական համայնքների միջև միջհամայնքային համագործակցության օրակարգում բարձրացնել աշխատանքային միգրանտներին և նրանց ընտանիքի անդամներին սոցիալական, իրավական և տեղեկատվական օժանդակության, հայրենիքի հետ կապի գործուն ու վստահելի մեխանիզմների մշակման և ներդրման հարցերը, այդ համագործակցության շրջանակներում ներգրավել քաղաքացիական հասարակության ներուժը:
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը ս/թ նոյեմբերի 29-ին կազմակերպել էր «Սոցիալական ապահովության շուրջ համաձայնագրերը՝ որպես միգրանտների սոցիալ-աշխատանքային իրավունքների պաշտպանության գործիք» խորագրով սեմինար:
ավելին >>Հայկական պատվիրակության այցը Իտալիա: Միգրանտներին և նրանց ընտանիքներին աջակցության խնդիրները հայաստանյան և եվրոպական քաղաքների միջև միջհամայնքային համագործակցության օրակարգում
ավելին >>ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>Հայաստանի Հանրապետությունում գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հնարավորությունների ու խնդիրների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու և հասարակությանը հուզող խնդրի քննարկումներին ակտիվորեն ներգրավելու նպատակով, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպությունը, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ իրականացվող «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ԱԺ, ՄԱԶԾ, ՕքսԵՋեն և Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամների հետ համագործակցությամբ, ՀՀ երեք մարզերի համայնքներում 2021թ. փետրվար-մարտ ամիսներին նախաձեռնեց համահամայնքային քննարկումների շարք: