ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 
08.11.2013

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում 2013թ. նոյեմբերի 8-ին կազմակերպել էր կլոր սեղան հանդիպում «Աշխատանքային միգրանտների սոցիալական իրավունքների փոխադրելիության խնդիրները» թեմայով:

 ավելին >>
07.11.2013

Քաղաքացիական հասարակության կառույցների, վերլուծական կենտրոնների, գործարար համայնքի և զարգացման գործընկերների ավելի քան քսան ներկայացուցիչներ ՄԶՄԿ հրավերով նոյեմբերի 7-ին մասնակցեցին «Ինչպիսի՞ հանրակրթական համակարգ ու գործընթաց ենք ցանկանում տեսնել Հայաստանում 2020 թվականին» թեմայով առանց հղումների իրավունքի քննարկմանը:

 ավելին >>
29.10.2013

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ և Եվրոպական հանձնաժողովի օժանդակությամբ իրականացվող «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում մշակեց և գործարկեց աշխատանքի տեղավորման և զբաղվածության ծառայություններ մատուցող կազմակերպություններին օժանդակող ՈՒԼԻՍՍԵՍ էլեկտրոնային համակարգը:

 ավելին >>
18.10.2013

Եվրոպական միության, Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾաջակցությամբ և ՀՀ տարածքային կառավարման նախարարության (ՏԿՆ) հետ սերտ համագործակցությամբ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) իրականացնում է «Մասնակցային,պատասխանատու և գենդերային հավասարության սկզբունքներին խարսխված կառավարման վերաբերյալ տեղական իշխանությունների կարողությունների ու գիտելիքների զարգացում» ծրագիրը, որը մաս է կազմում ավելի մեծ մի ծրագրի՝ «Հավասար իրավունքների և հավասարհնարավորությունների խթանում Հայաստանում. Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում»: 

 ավելին >>
10.10.2013

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրի շրաջնակներում 2013թ․ հոկտեմբերի 7-9-ը կազմակերպել էր Լեհաստանում շրջանառու աշխատանքային միգրացիայի կազմակերպման և կառավարման ոլորտում շահագրգիռ պետական, քաղաքացիական հասարակության ինստիտուտների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների փորձի փոխանակման այց Հայաստան: Լեհական պատվիրակությունը ներկայացնում էր Լեհաստանի Աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարությունը և օտարերկրյա աշխատողների հավաքագրմամբ մասնագիտացած Լեհաստանի առաջին ընկերություններից մեկը՝ ԻսթՎեսթԼինք ընկերությունը:

 ավելին >>
27.09.2013

«Հավասար իրավունքներիև հավասար հնարավորությունների խթանում Հայաստանում. Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» ծրագրի շրջանակներում   սեպտեմբերի 18-ին և 25-27-ին ՄԶՄԿ-ն  Արարատի մարզկենտրոնում կազմակերպել է սեմինարներ, որին մասնակցել են տեղական ինքնակառավարման մարմինների, մարզկենտրոնի և տեղական կազմակերպությունների 20 ներկայացուցիչներ

 ավելին >>
21.09.2013

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ և Եվրոպական հանձնաժողովի օժանդակությամբ շարունակում է «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագիրը, որի շրջանակներում պարբերաբար հրավիրվում են առանց հղումների իրավունքի քննարկումներ նվիրված աշխատանքային միգրացիայի խնդիրներին:

 ավելին >>
18.09.2013

2013թ.-ի սեպտեմբերի 17-ին  Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունցավ կլոր սեղան քննարկում՝ «Միգրանտներին և նրանց ընտանիքներին աջակցության խնդիրները հայաստանյան և եվրոպական քաղաքների միջև միջհամայնքային համագործակցության օրակարգում. հնարավորություններ և սահամանափակումներ» խորագրով:

 ավելին >>
14.09.2013

2013 թ. սեպտեմբերի 13-ին Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախաձեռնությամբ հրավիրվեց Խորհրդատվական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կառավարության, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին պաշտոնապես ներկայացվեց Զբաղվածության գործակալություններին տեղեկատվական աջակցության համակարգը՝ ՈՒԼԻՍՍԵՍ հարթակը:

 ավելին >>
05.08.2013

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը ԱՄՆ Փենսիլվանիայի Համալսարանի կողմից անկացված հետազտության արդյունքներով ճանաչվել է թափանցիկության և արդյունավետ կառավարման ոլորտում աշխարհի լավագույն 30 վերլուծական կենտրոններից մեկը: Հետազոտությունն ներառել է աշխարհի 6454 վերլուծական կենտրոններ և ամփոփվել է 2012թ. հունվարի 12-ին:

 ավելին >>
<<  <  | 5 | 6 | 7 | 8 | 9 | ... | 46 |  >  >>
Նորությունների արխիվ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։