ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 
23.10.2019

2018 թվականից աճում է համաշխարհային անորոշության ինդեքսը։ Դրան զուգահեռ նվազում է բիզնեսի տրամադրվածությունը։ Աշխարհը խոսում է տնտեսական անորոշության մասին: Իսկ Հայաստանը՞...

 ավելին >>
08.08.2019

«Վարկ 10 րոպեում», «Վարկ միայն անձնագրով», «Անտոկոս շտապ վարկեր». այսօրինակ գովազդներով լեփ լեցուն են սոցիալական ցանցերն ու կայքերը: Սրանք անընդհատ հայտնվում են ֆինանսական խնդիրներ ունեցող մարդկանց էկրաններին: Ինչպե՞ս է ընկալում կարիքի մեջ գտնվող անձը, ում գովազդում են այսպիսի վարկ. «տրամադրում ենք 200 հազար դրամ` զրո տոկոսադրույքով»։ Ձրի փող են տալիս՝ ինչու՞ չվերցնել։ Ահա պատասխանը։ Մարդը միանգամից ենթադրում է, որ վարկ վերցնողը «օդից» ստանում է ակտիվներ՝ կարծես նվեր լինի։ Իսկ պա՞րտքը։ Մեկ ամիս հետո փողը ծախսվում է, ու վարկ վերցնողը` արդեն իսկ փող չունեցողը, պետք է վերադարձնի 200000 դրամ. «0 – 200000 դրամ = - 200000 դրամ»։ Վարկ վերցնողը, կարիքի մեջ գտնվողն այդ պահին տեսնում է միայն փողը, տեսնում է, որ առձեռն ստացավ գումար ու չի նկատում, որ միաժամանակ ձեռք բերեց պարտք։

 ավելին >>
19.06.2019

Քաղաքական դաշտում համագործակցության անհրաժեշտության մասին շատ է խոսվել: Իհարկե, հենց հիմա համալիր համագործակցային միջավայր ակնկալելը միամտություն կլիներ` հաշվի առնելով այն իրականությունը, որում մենք ապրում ենք: Սակայն ակնհայտ է նաև, որ սկսել պետք էր երեկվանից: Միշտ կան թեմաներ, որոնք կարող են լինել միավորող, թեմաներ, որոնք անսակարկելի են յուրաքանչյուր հայաստանցու և բոլոր քաղաքական ուժերի համար: Մեր երկրի արտաքին քաղաքականության առնվազն երկու գերակայությունների՝ Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծման և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հիմնախնդիրների շուրջ քաղաքական ուժերի միջև պետք է առկա լինի համաձայնություն, պայմանավորվածություն: Անկախ ներքին քաղաքական խնդիրներից, քաղաքական ուժերի պայմանավորվածությունների ճակատագրերից՝ բոլորը պետք է հավատարիմ լինեն երկրի ազգային շահերի պաշտպանության այս փոխհամաձայնեցված շրջանակին: Այս դիտարկման հետ, թերևս, այսօր համաձայն են բոլորը կամ գրեթե բոլորը:

 ավելին >>
06.06.2019

Հայաստանի քաղաքական դաշտն անհիմն լավատեսության դեպքում անգամ դժվար կլիներ բարիդրացիական կամ ներդաշնակ անվանել: Դժվար է նաև առկա քաղաքական դիսկուրսն ապագայամետ կոչել: Լավագույն դեպքում «նորերը» լայն թափով շարունակում են «մերժել» հներին, «հները» շարունակում են արժանիորեն և ոչ արժանիորեն լուտանքներ հասցեագրել «նորերին»: Արդյունքում, հանդիսատեսի վերածված հասարակությունը շարունակում է զարմանալ, «որ այս աշխարհում ոչինչ չի փոխվում»… Սա մեր և ձեր այսօրվա քաղաքական իրականությունն է, որ մեծամեծ խոսքերի ներքո լավ թաքցրած մանկապարտեզ է հիշեցնում:

 ավելին >>
13.05.2019

Անխուսափելի վաղվա պարադիգմը

«Վաղը» միշտ էլ նուրբ խորհուրդներ է հղում ներկային: Կան մարդիկ, խմբեր, հասարակություններ, որոնք տեսնում, լսում ու հասկանում են անխուսափելի վաղվա ծածուկ շշնջանքը, կան նաև այնպիսիք, որոնք գլխակորույս մխրճվում են ներկայի հորձանուտ, ստեղծում նոր գալարապտույտներ, հենց իրենք դառնում հորձանք` հայացք անգամ չնետելով ապագայի բարեկամական խորհուրդներին:

Առաջին խումբ մարդիկ, խմբերը, իշխանությունները, ընդդիմությունները, հասարակությունները, որպես արդյունք, գործում են առավելապաշտություններից անդին սեգմենտներում, աշխատում են խուսափել անդառնալիության գծերից, հենվում են ինստիտուցիոնալ հիշողությունների վրա և դառնում «ապագան անցյալ գումարած ավելացված արժեքն է» հավատամքով ներկայի լավ կամ վատ ճարտարապետներ: 

 ավելին >>
<<  <  | 1 | 2 | 3 | 4 | 5 | ... | 30 |  >  >>

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

17.10.2019

Տեղեկատվական հանդիպում-աշխատաժողով Շիրակի մարզում

2019 հոկտեմբերի 15-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետությունից Գերմանիայի Դաշնային Հանրապետություն անկանոն միգրացիայի կանխարգելում՝ պոտենցիալ միգրանտների տեղեկացվածության բարձրացման միջոցով» ծրագրի տեղեկատվական հանդիպում-աշխատաժողովների շարքը: Աշխատաժողովի հիմնական նպատակն է մասնակիցներին տեղեկություններ տրամադրել անկանոն միգրացիայի ռիսկերի, հետևանքների, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում միգրացիայի ոլորտում տեղի ունեցող զարգացումների, օտարերկրացիներին տրվող պաշտպանության ձևերի, ինչպես նաև վիճակագրական տվյալներ՝ Հայաստանից Գերմանիա արտագաղթի և վերադարձի վերաբերյալ: Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են նաև ՀՀ քաղաքացիների վերադարձի և հետընդունման (ռեադմիսիա) գործընթացը, և ներկաներին ներկայացվել է նաև ՀՀ-ում իրականացվող վերադարձողների վերաինտեգրման ծրագրերը:

 ավելին >>
24.09.2019

Տեղեկատվական հանդիպում-աշխատաժողով Շիրակի մարզում

2019 սեպտեմբերի 17-ին ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մեկնարկեց «Հայաստանի Հանրապետությունից Գերմանիայի Դաշնային Հանրապետություն անկանոն միգրացիայի կանխարգելում՝ պոտենցիալ միգրանտների տեղեկացվածության բարձրացման միջոցով» ծրագրի տեղեկատվական հանդիպում-աշխատաժողովների շարքը: Աշխատաժողովի հիմնական նպատակն է մասնակիցներին տեղեկություններ տրամադրել անկանոն միգրացիայի ռիսկերի, հետևանքների, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում միգրացիայի ոլորտում տեղի ունեցող զարգացումների, օտարերկրացիներին տրվող պաշտպանության ձևերի, ինչպես նաև վիճակագրական տվյալներ՝ Հայաստանից Գերմանիա արտագաղթի և վերադարձի վերաբերյալ: Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են նաև ՀՀ քաղաքացիների վերադարձի և հետընդունման (ռեադմիսիա) գործընթացը, և ներկաներին ներկայացվել է նաև ՀՀ-ում իրականացվող վերադարձողների վերաինտեգրման ծրագրերը:

Միջոցառմանը մասնակցում էին պետական (տարածքային) կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաները, համապատասխան ծառայություններ մատուցող պետական և ոչ պետական կազմակերպությունները, ԶԼՄ և ՔՀԿ ներկայացուցիչները: Աշխատաժողովն իրականացվում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից, ԳԴՀ Արտաքին գործերի դաշնային նախարարության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

25.11.2019

Ազգային Ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ընթացքում իրավասու մարմիններից և պաշտոնատար անձանցից տեղեկություններ ստանալու հետ կապված հարցերի վերաբերյալ

Սույն վերլուծության նպատակն է ներկայացնել Քննիչ հանձնաժողովիգործունեության ընթացքում իրավասու մարմիններից և պաշտոնատար անձանցից գրավոր տեղեկություններ ստանալու, հանձնաժողովի հրավերով՝ իրավասու պաշտոնատար անձանց հանձնաժողով ներկայանալու և բացատրություններ տալու հետ կապված օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև այդ անձանց կողմից օրենքի պահանջները չկատարելու դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցները: