- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Պետական շահագրգիռ կառույցների և ոլորտի խնդիրներով զբաղվող փորձագետների ու մասնագետների կողմից հարցի պատասխանը կարծես թե միանշանակորեն տրված է...
ավելին >>Բնակչության զանգվածային միգրացիան սկիզբ է առել Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր: Արտագաղթը` իր ավելի փոքր ծավալներով, շարունակվում է նաև այսօր...
ավելին >>«Դեպի Եվրոպա» մարտահրավերը, կարծես, ամենաընդգրկունն ու արդիականն է մնում այսօրվա Հայաստանում: Հաճախ հնչող հարցը, թե երբ Հայաստանը կհամապատասխանի եվրոպական չափանիշներին, պատասխան չունեցող հարցերի շարքին կարելի է դասել...
ավելին >>Ցանկացած երկրի (անկախ դրանում առկա եկամուտների մակարդակից) փորձը վկայում է, որ ակցիազային հարկի ավելացման ճանապարհով ծխախոտի գների բարձրացումն ամենաարդյունավետ միջոցն է` ստիպելու ծխողներին հրաժարվել մահաբեր այդ սովորույթից, ինչպես նաև կանխելու ծխողների բանակն սկսնակներով համալրելու գործընթացը: Հակածխախոտային պայքարի առաջամարտիկ համարվող երկրներում վաղուց արդեն հարկերի բարձրացման ճանապարհով ծխախոտի գների աստիճանական ավելացումը դարձել է ոլորտում իրականացվող պետական երկարաժամկետ քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը:
ավելին >>Հարավային Կովկասն այլևս անդառնալիորեն եվրոպական քաղաքականության օրակարգում է: Սա իրողություն է, որ դեռ ոչ վաղ անցյալում կարող էր հեշտությամբ հոռետեսների կասկածամտության առիթ դառնալ...
ավելին >>ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։