- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Արցախի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերն այսօր վտանգված են:
Նշանակալի կորուստներ կան հանքարդյունաբերության ոլորտում: Խոշորագույն Կաշենի հանքն այլևս ունի ջրի խնդիր. Հանքը սնող ջրի աղբյուրն անցել է Ադրբեջանի տիրապետության տակ: Ոսկու հանք կար Կովսականում, որը կրկին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:
Արցախի տնտեսության երկրորդ մեծ ճյուղը էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման ոլորտն է: Քաշաթաղի և Շահումյանի շրջանի գրեթե բոլոր փոքր ՀԷԿ-երն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ. Արցախի տարածքում մնացել են չնչին հզորություններ:
ավելին >>Պատերազմի հետևանքները բազմաշերտ ու բազմամակարդակ են և դեռ ավելի ու ավելի շատ են ի հայտ գալու ժամանակի ընթացքում։ Ներկա իրավիճակում բազմաթիվ հրատապ խնդիրներ են առաջ եկել տնտեսության, պետական և համայնքային կառավարման ոլորտներում:
ավելին >>Հետպատերազմյան խնդիրների շարքի մասին ցանկացած քննարկում այս կամ այն կերպ սկսվում է անվտանգության հարցից։ Տեղահանվածների վերադարձի կազմակերպումից մինչև բնականոն կյանքի վերականգնում շղթայի բոլոր խնդիրները սկսվում են հենց անվտանգության հարցից, ընդ որում, անվտանգություն` լայն իմաստով. ճանապարհներից մինչև բնակավայրերի անվտանգություն, սննդի և ջրի ապահովություն, ոստիկանության գործունեություն և այլն։
ավելին >>Արցախում ծավալված 44-օրյա լայնամասշտաբ մարտական գործողությունները ունեցել են և դեռ կունենան լրջագույն հետևանքներ։ Հետպատերազմյան շրջանի կարևորագույն հարցերից է տեղահանվածների խնդիրը։ Թե որքան մարդ է տեղահանվել այս ընթացքում, ինչ խմբերի են դասակարգվում, ինչպիսի ընդհանրություններ կամ կյանքը շարունակելու ինչպիսի որոշումներ ունեն, դժվար է հստակ ասել. պաշտոնական վիճակագրություն կարծես չկա։
ավելին >>Արցախյան երկրորդ պատերազմի աղետալի հետևանքներից է հաշմանդամություն ունեցող անձանց թվի կտրուկ աճը։ Սեպտեմբերի 27-ից ի վեր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի իրականացրած հետևողական մշտադիտարկումը վկայում է. հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական և վերականգնողական բնույթի կարիքներն արդյունավետ ու արագ կերպով չհասցեագրելու արդյունքում անխուսափելիորեն խորանալու է պետական մի շարք կառույցների հանդեպ վստահության ճգնաժամը։
ավելին >>2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։
ավելին >>
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում: |
Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։
Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։